Հայաստանի Հանրապետության Կրթության տեսչական մարմին
Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
 Մենյու
azdararir_gif

Ուղեցույցներ

Ստուգումների ուղեցույց

Գլուխ 1. Ընդհանուր դրույթներ

 

Սույն ուղեցույցը մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» և «Տեսչական մարմինների մասին» օրենքներով սահմանված կարգով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 729-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) կանոնադրության համաձայն անցկացվող ստուգման ընթացակարգը նկարագրելու, Տեսչական մարմնի ծառայողներին և շահառուներին օգնելու նպատակով:

Տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգումը (այսուհետ նաև՝ ստուգում) օրենքի հիման վրա իրականացվող ընթացակարգ է, որով ապահովվում է տնտեսավարող սուբյեկտների (այսուհետ՝ ուսումնական հաստատություն) կողմից Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողությունը:

Ստուգումներն իրականացվում են Տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրի հիման վրա, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում:

 

Գլուխ 2. Ստուգումների նպատակը, հիմքերը, սկզբունքները

 

  1. Տեսչական մարմնի կողմից անցկացվող ստուգման նպատակը օրենքով սահմանված դեպքերում և կարգով նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտներում օրենսդրության պահանջների պահպանման, կրթության որակի և կրթական ծրագրերի յուրացման վիճակը պարզելն է։
  2. Բոլոր ստուգումներն անցկացվում են բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  3. Ստուգումներն իրականացվում են Տեսչական մարմնին վերապահված լիազորությունների շրջանակներում՝ ըստ կրթական պետական քաղաքականության հիմնական սկզբունքների:
  4. Ստուգաթերթերի հարցերը ձևավորվում են նվազագույն բավարարության սկզբունքի համաձայն և չեն ընդգրկում այն պահանջները, որոնց պահպանումը չի նպաստում ուսումնական հաստատության գործունեությունից առաջացող ռիսկերի նվազեցմանը:

Ստուգաթերթերի հարցերը չեն կարող անմիջականորեն հղում պարունակել նորմատիվ իրավական ակտերին: Հարցի ձևակերպման համար հիմք հանդիսացող իրավական նորմերը նշվում են առանձին սյունակով` յուրաքանչյուր հարցի դիմաց:

  1. Ստուգաթերթերը հրապարակվում են Տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում՝ eib.am:
  2. Ստուգաթերթերի հարցերն ընդգրկում են ուսումնական հաստատությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված այն պահանջների սպառիչ ցանկը, որոնց խախտումը կարող է առաջացնել ռիսկ:
  3. Ռիսկը՝ կրթական գործունեության տեսանկյունից կրթության բնագավառը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ սովորողների (երեխաների) կրթական իրավունքի պետական երաշխիքների պահպանմանը, կրթության որակի բարձրացմանը, կրթական ծրագրերի յուրացմանը, պետական կրթական չափորոշիչների պահանջների կատարմանը խոչընդոտող գործոնների առկայության հավանականությունն է` հաշվի առնելով դրա բացասական հետևանքները:
  4. Տեսչական մարմնի ստուգումներն իրականացվում են պահպանելով հետևյալ սկզբունքները՝
    • հրապարակայնության սկզբունք` Տեսչական մարմինն իրազեկում է հանրությանը ստուգումների իրականացման, դրանց արդյունքում հայտնաբերված էական խախտումների և դրանց վերացման ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների մասին` ֆիզիկական և իրավաբանական անձանց և պետության շահերը պաշտպանելու նպատակով.
    • թափանցիկության սկզբունք` Տեսչական մարմինը ուսումնական հաստատությունների համար ապահովում է կանխատեսելի միջավայր` միասնական սկզբունքներով իրականացնելով ստուգման գործառույթները և հասանելի դարձնելով դրանց արդյունքները հանրությանը՝ հրապարակելով պաշտոնական կայքէջում, տեղեկացնելով լիազորված մարմիններին, շահառուներին.
    • հաշվետվողականության սկզբունք` Տեսչական մարմինը ստուգման գործընթացի համար հաշվետու և պատասխանատու է պետության և հանրության առաջ.
    • անկողմնակալության սկզբունք` Տեսչական մարմնի ծառայողներն իրենց գործառույթներն իրականացնում են օբյեկտիվ և անկողմնակալ: Արգելվում է տեսչական մարմնի ծառայողի գործառույթների իրականացումը օրենքով նախատեսված շահերի բախման առկայության դեպքում.
    • ըստ ռիսկայնության առաջնորդվելու սկզբունք՝ Տեսչական մարմինը ստուգումներ իրականացնում է այն ոլորտներում և ուսումնական հաստատություններում, որոնք առավել ռիսկային են:

 

Գլուխ 3. Ստուգումները պլանավորելը

 

  1. Տեսչական մարմինը յուրաքանչյուր տարվա համար կազմում է ստուգումների տարեկան ծրագիր, որը մինչևստուգումներին նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը Տեսչական մարմնի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը (այսուհետ՝ Խորհուրդ):
  2. Տեսչական մարմինը, օրենքով սահմանված կարգով, բարձր ռիսկայնության խմբում ընդգրկում է իր կողմից ստուգման ենթակա ուսումնական հաստատությունների[1] մինչև 20 տոկոսը` ըստ ռիսկայնության աստիճանի նվազման:
  3. Ստուգումներիտարեկան ծրագիրը ձևավորվում է հետևյալ համամասնությամբ`

1) բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված ուսումնական հաստատությունների առնվազն 70 տոկոսը.

2) ցածր ռիսկայնության խմբում ընդգրկված ուսումնական հաստատությունների առավելագույնը 5 տոկոսը.

3) մնացածը՝ միջին ռիսկայնության խմբից:

Նույն ռիսկային միավորն ունեցող ուսումնական հաստատությունների դեպքում ստուգումների տարեկան ծրագրում ներառվում են ավելի մեծ թվով սովորողներ ունեցող ուսումնական հաստատությունները՝ հաշվի առնելով նաև վերջին ստուգման ժամանակահատվածը, ուսումնական հաստատության աշխարհագրական դիրքը:

  1. Ստուգումների տարեկան ծրագրում կարող են կատարվել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ:
  2. Ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված ստուգումներից բացի Տեսչական մարմինն իրականացնում է նաև ըստ անհրաժեշտության ստուգումներ՝ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի[2] (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված դեպքերում։
  3. Այն դիմումները, որոնցով հնարավոր չէ ճշտել դիմումատուի անձը, ինչպես նաև սույն հոդվածի 3.1-ին մասի 2-րդ կետով նախատեսված փաստերի մասին տվյալներ չպարունակող դիմումները ստուգում անցկացնելու հիմք չեն կարող լինել:
  4. Եթե առկա են Օրենքով սահմանված վերստուգումներ անցկացնելու իրավական հիմքերը, Տեսչական մարմինն իրավունք ունի Օրենքով մեկ ստուգման համար սահմանված ժամանակահատվածում իրականացնել կրկնակի ստուգում:

Կրկնակի ստուգում անցկացնելու հիմքեր ներկայացրած անձինք կրկնակի ստուգմամբ այդ հիմքերը չհաստատվելու (չհիմնավորվելու) դեպքում ենթակա են պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գլուխ 4. Ստուգմանը նախապատրաստվելը

 

  1. Ստուգումն սկսելուց առաջ Տեսչական մարմնի ղեկավարը (փոխարինող պաշտոնատար անձը) ստուգում իրականացնելու մասին արձակում է հրաման, որտեղ նշվում են Տեսչական մարմնի անվանումը, ստուգվող ուսումնական հաստատության լրիվ անվանումը, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստուգաթերթով նախատեսված այն հարցերի շրջանակը, որոնք անհրաժեշտ է պարզաբանել տվյալ ստուգման ընթացքում, ստուգմամբ ընդգրկվող ժամանակաշրջանը, ստուգման նպատակը, ժամկետը, ստուգման իրավական հիմքերը, օրենքով նախատեսված դեպքերում` նաև ստուգումն անցկացնելու անհրաժեշտությունը հիմնավորող հանգամանքները, իսկ դիմում կամ տեղեկատվություն ստանալու դեպքերում` նաև դրանք տրամադրողի տվյալները:
  2. Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը ստուգման հրամանի մասին պետք է տեղեկանա ստուգումն սկսելուց առնվազն 5 աշխատանքային օր առաջ՝ ստուգվող սուբյեկտում նախկինում կատարված վերահսկողական գործառույթների արդյունքներին պատշաճ ծանոթանալու նպատակով:
  3. Հրամանի երկու օրինակը, ստուգումն սկսելուց առնվազն 4 աշխատանքային օր առաջ,ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը գրավոր (տրամադրելով հրամանի օրինակը) դիմում է Տեսչական մարմնի՝ փաստաթղթաշրջանառությունն իրականացնող ստորաբաժանման համապատասխան պաշտոնատար անձին, որն էլ պատշաճ ձևով (առձեռն կամ փոստով) ներկայացնում է ուսումնական հաստատության ղեկավարին կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին (այսուհետ՝ ուսումնական հաստատության ղեկավար):

Վերջինս պարտավոր է ստորագրել մեկ օրինակի վրա` հաստատելով, որ ծանուցված է ստուգման անցկացման մասին: Ստորագրված օրինակը վերադարձվում է Տեսչական մարմնի՝ ստուգումն իրականացնող պաշտոնատար անձին։ Հրամանի օրինակները փոստով ուղարկված լինելու պարագայում ուսումնական հաստատության կողմից ստորագրված և կնքված տարբերակը կարող է առձեռն հանձնվել տվյալ հաստատությունում ստուգում իրականացնող Տեսչական մարմնի պաշտոնատար անձին՝ ստուգումն սկսելու օրը։

  1. Հրամանում չնշված պաշտոնատար անձինք չեն կարող մասնակցել ստուգմանը:
  2. Ծառայողական պարտականությունները կատարելու անհնարինության պատճառով ստուգումն իրականացնող պաշտոնատար անձին այլ անձով փոխարինելու դեպքում փոփոխությունը կատարվում է Տեսչական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանով, որի մասին ուսումնական հաստատությունը ծանուցվում է նույն օրը՝ սույն ուղեցույցի 17-րդ կետի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով:
  3. Ըստ անհրաժեշության՝ հրամանում նշվում են ստուգմանը ներգրավված անկախ փորձագետների, մասնագետների, կրթության հարցերով զբաղվող հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների վերաբերյալ տվյալներ և այլ անհրաժեշտ տվյալներ (օրինակ՝ վերջիններիս գործողությունների շրջանակը)։
  4. Ստուգման հրամանի նախագիծը ներկայացնող (նախապատրաստող) պաշտոնատար անձը պարտավոր է բացառել շահերի բախման[3] հնարավոր դեպքերը։
  5. Ստուգումն առնվազն երկու հոգով իրականացնելու պարագայում նախապես կարող է փոխհամաձայնությամբ կատարվել աշխատանքի բաշխում։
  6. Նախքան գործընթացի մեկնարկը համապատասխան ստորաբաժանման ղեկավարը ստուգումն իրականացնող պաշտոնատար անձին տրամադրում է տվյալ ուսումնական հաստատությանն առնչվող, ստուգման համար անհրաժեշտ տեղեկատվությունը (նախորդ ստուգումների արդյունքներ, թվային անհրաժեշտ հարթակներին հասանելիություն, այլ)։
  7. Ստուգման ընթացքում նոր հանգամանքներ և անհրաժեշտություն առաջանալու դեպքում ստուգման նպատակները, ժամկետներն ու շրջանակները կարող են փոփոխվել Տեսչական մարմնի ղեկավարի համապատասխան հրամանով՝ ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր հիմնավորմամբ: Սույն կետով նշված փոփոխության մասին ստուգում իրականացնող պաշտոնատար անձը ուսումնական հաստատության ղեկավարին տեղեկացնում է նույն օրը՝ սույն ուղեցույցի 17-րդ կետի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով։

 

Գլուխ 5.  Ստուգում իրականացնողները

 

  1. Ուսումնական հաստատությունում ստուգումներ կարող են իրականացնել ստուգում իրականացնելու մասին հրամանում նշված Տեսչական մարմնի այն ծառայողները, որոնց պաշտոնների անձնագրերում ամրագրված է ստուգում իրականացնելու իրավունքը։
  2. Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը ուսումնական հաստատություն մուտք է գործում իր՝ Տեսչական մարմնի ծառայող լինելու վերաբերյալ վկայականը ցույց տալուց հետո։
  3. Ստուգումն իրականացնողը գործընթացը պարտավոր է իրականացնել ուսումնական հաստատության ղեկավարի և մյուս աշխատակիցների աշխատաժամանակին համապատասխան՝ չխոչընդոտելով հաստատության բնականոն գործունեությանը։
  4. Ստուգում իրականացնողների համար ուսումնական հաստատությունում պետք է ապահովվեն աշխատանքային անհրաժեշտ պայմաններ՝ պահանջվող փաստաթղթերին արագ հասանելիությամբ աշխատասենյակ, որը, որպես կանոն, տնօրենի աշխատասենյակը չէ։
  5. Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը ստուգմանը պետք է՝

ա) ներկայանա պատշաճ հագնվածքով, ունենա ներկայանալի տեսք: Ստուգման ամբողջ ընթացքում պահպանի պետական ծառայողին հարիր էթիկայի և վարքագծի կանոնները, բացառի ցանկացած բնույթի կոռուպցիոն դրսևորումներ, նման դեպքերում ազդադարի azdararir.am կայքի միջոցով.

բ) չիրականացնի այնպիսի գործողություն, որը միտումնավոր կխոչընդոտի իր իրավասությունների ժամանակին և պատշաճ կատարմանը.

գ) իր ծառայողական պարտականություններն իրականացնելիս բացառի շահերի բախումը, իսկ անձնական և պետական շահերի բախման խնդիր առաջանալու դեպքում՝ դրա մասին անմիջապես տեղյակ պահի վերադասին.

ե) պահպանի քաղաքական չեզոքություն և զսպվածություն, խուսափի քաղաքական դիրքորոշումները հրապարակայնորեն արտահայտելուց.

զ) ճիշտ պլանավորի ժամանակը, անհարկի չընդգծի իր պաշտոնեական դիրքը։

  1. Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը ստուգումն անցկացնելու մասին հրամանում նշված նպատակի շրջանակներից դուրս գալու իրավունք չունի:
  2. Ստուգում իրականացնող պաշտոնատար անձինք պետք է պատասխանեն բացառապես ստուգման հրամանում նշված ստուգաթերթերի հարցերին, կիրառելով համապատասխան սյունակաշարերը (ռուբրիկները)[4]:
  3. Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք ստուգվող ուսումնական հաստատություն մուտք գործելուց անմիջապես հետո ստուգման մատյանում կատարում են ստուգող մարմնի, ստուգման նպատակի, ժամկետի և դրանով ընդգրկված ժամանակահատվածի, ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի և ստուգման հարցերի վերաբերյալ գրառումներ, որից հետո ստորագրվում են ուսումնական հաստատության ղեկավարի և ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի կողմից։ Մատյանի բացակայության դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձն այդ մասին կազմում է արձանագրություն, որը պարունակում է ստուգման մատյանում գրառման ենթակա տեղեկատվությունը և ստորագրվում սույն կետով սահմանված պաշտոնատար անձանց կողմից։

Գլուխ 6. Ստուգման ժամկետները

 

  1. Ուսումնական հաստատությունում մեկ ստուգման ժամկետը կարող է սահմանվել ոչ ավելի, քան 15 անընդմեջ աշխատանքային օր, ընդ որում, ստուգման առաջին օր է համարվում ստուգումը փաստացի սկսելու օրը:
  2. Ստուգումը փաստացի սկսելու օր է համարվում ուսումնական հաստատությունում պահվող ստուգման մատյանում սույն ուղեցույցի 32-րդ կետով սահմանված կարգով գրառում կատարելու օրը:
  3. Ստուգման ժամկետը չպետք է գերազանցի ստուգում իրականացնելու մասին Տեսչական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանում նշված ժամկետը: Անհրաժեշտության դեպքում ստուգումն իրականացնող պաշտոնատար անձի գրավոր հիմնավորմամբ` Տեսչական մարմնի ղեկավարի (փոխարինող պաշտոնատար անձի) հրամանով սահմանված ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 10 անընդմեջ աշխատանքային օր:
  4. Փոփոխության մասին նույն օրը տեղեկացվում է ուսումնական հաստատության ղեկավարին` սույն ուղեցույցի 17-րդ կետի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով։
  5. Ստուգման փաստացի ժամկետի ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 30 անընդմեջ աշխատանքային օրը:
  6. Ստուգման ընթացքում առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտություն առաջանալու կամ ստուգման իրականացումն անհնարին դարձնող այլ անկանխատեսելի հանգամանքի բերմամբ ստուգում իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) գրավոր զեկուցագրի հիման վրա ստուգում իրականացնելու մասին հրաման տվող պաշտոնատար անձի հրամանով ստուգման ընթացքը կասեցվում է` մինչև կասեցման հիմքի վերացումը, բայց ոչ ավելի, քան 90 աշխատանքային օրով:
  7. Ստուգման ժամկետը երկարաձգող կամ կասեցնող կամ կասեցման ժամկետը երկարաձգող կամ կասեցված ստուգումը վերսկսելու ակտն ուժի մեջ է մտնում ստուգվող սուբյեկտին հանձնելու օրվան հաջորդող օրվանից։

 

Գլուխ 7. Ռիսկի վրա հիմնված ստուգումների իրականացումը

.

  1. Ռիսկի վրա հիմնված ստուգումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությանը համապատասխան ձևավորված ստուգումների տարեկան ծրագրի հիման վրա:
  2. Ստուգումն անցկացվում է բացառապես ստուգաթերթերի հիման վրա, որոնք հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
  3. Ստուգումն իրականացվում է սույն ուղեցույցի 9-15-րդ գլուխներում սահմանված կարգով՝ պահպանելով սույն ուղեցույցի 5-րդ գլխով սահմանված պահանջները:

 

Գլուխ 8. Ստուգման անցկացումն այլ դեպքերում

 

  1. Օրենքի 4-րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ ստուգումները կարող են անցկացվել անկախ ուսումնական հաստատության ռիսկայնության աստիճանից՝ դառնալով Օրենքով սահմանված ստուգումների անցկացման հաճախականությունից[5] բացառություններ։ Այդ բացառություններից ստորև նշված են Տեսչական մարմնի լիազորություններին առնչվողները։ Դրանք այն դեպքերն են, երբ՝
  • ստուգում իրականացնող պետական մարմինը Հայաստանի Հանրապետության վարչապետից ստացել է հանձնարարական.
  • քաղաքացիներից, իրավաբանական անձանցից, անհատ ձեռնարկատերերից ստացել է դիմում.
  • պետական մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից` գրավոր տեղեկատվություն.
  • ուսումնական հաստատության ղեկավարը դիմում է ներկայացրել իր կազմակերպությունում ստուգում իրականացնելու վերաբերյալ․
  • լրացել է ստուգում իրականացնող անձի կամ ստուգում իրականացնող պետական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտին օրենքով նախատեսված իրավասությունների շրջանակներում տրված նախկին ստուգմամբ հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ հանձնարարականի (կարգադրագրի) ժամկետը.
  • իրականացվում են ստուգում իրականացնող անձի կամ ստուգում իրականացնող պետական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտին օրենքով նախատեսված իրավասությունների շրջանակներում տրված նախկին ստուգմամբ հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ հանձնարարականի (կարգադրագրի) պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումներ։
  1. Եթե Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականի դեպքում ստուգում անցկացնելու համար բավարար հիմք է միայն այն ստանալը, ապա քաղաքացիներից, իրավաբանական անձանցից կամ անհատ ձեռնարկատերերից դիմումներ ստանալու դեպքում դրանք պետք է պարունակեն տեղեկություններ՝
  • իրավաբանական (ուսումնական հաստատությունների մասով) և ֆիզիկական անձանց, պետության օրինական շահերին վնաս հասցնելու վտանգի մասին.
  • իրավաբանական և ֆիզիկական անձանց, պետության օրինական շահերին վնաս հասցնելու մասին.
  • սպառողի իրավունքների խախտման մասին (այն քաղաքացիների դիմումի դեպքում, որոնց իրավունքները խախտվել են)։

Հարկ է նշել, որ այն դիմումները, որոնցով հնարավոր չէ ճշտել դիմումատուի անձը, ինչպես նաև վերոնշյալ՝ 1-3-րդ ենթակետերով նկարագրված կամ իրավասու պետական մարմնին հաշվետվություններ ներկայացրած չլինելու վերաբերյալ փաստերի մասին տվյալներ չպարունակող դիմումները ստուգում անցկացնելու հիմք չեն կարող լինել:

Վերոնշյալի համատեքստում կարող է հարց առաջանալ, թե կրթության բնագավառում ով է սպառողը։ Այսպես․ «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» օրենքի 1-ին հոդվածով սահմանված է «սպառող» հասկացությունը, որի համաձայն՝ սպառողը բացառապես անձնական, ընտանեկան, տնային կամ այլ օգտագործման համար նախատեսված, ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) պատվիրման կամ ձեռքբերման մտադրություն ունեցող քաղաքացին է։

«Սպառող» բառի բացատրական իմաստով՝ վերջինս ոչ միայն ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների պատվիրման կամ ձեռքբերման մտադրություն ունեցող քաղաքացին է, այլև արդեն իսկ դրանք ձեռք բերած քաղաքացին։

Կրթության բնագավառում սպառող կարող է համարվել այն քաղաքացին, որը օգտվում է մատուցվող կրթական ծառայություններից՝ անկախ դրա մատուցման վճարովի կամ անվճար լինելու հանգամանքից։

  1. Ինչ վերաբերում է իրավաբանական և ֆիզիկական անձանց կամ պետության օրինական շահերին վնաս հասցնելուն կամ դրա վտանգին, հարկ է նշել, որ կրթության իրավունքը, դրա՝ օրենքներին և այլ իրավական ակտերին համաձայն կրթություն ստանալը կրթության շահառուների իրավունքն է։ Այդ իրավունքի ապահովումը երաշխավորվում է պետության կողմից։ Տվյալ դեպքում կրթության շահառուների կրթության իրավունքը խախտելը կամ չապահովելը, խախտելու կամ չապահովելու վտանգը ուղղակի վնաս է կամ վնասի վտանգ՝ ուղղված իրավաբանական, ֆիզիկական անձանց կամ պետության օրինական շահերին։
  2. Այն դեպքում, երբ ուսումնական հաստատությունը չի կատարում իր՝ իրավասու մարմնին պատշաճ հաշվետվություն ներկայացնելու պարտականությունը, ապա Տեսչական մարմինը իրավասու պետական մարմնի համապատասխան տեղեկատվության հիման վրա կարող է իրականացնել ստուգում՝ վերոնշյալ բացառությունների շրջանակում։

Վերոնկարագրյալ դեպքերում անցկացվող ստուգումների ընթացքում ենթակա են պարզաբանման միայն այն հարցերը, որոնք հիմք են հանդիսացել այդ ստուգումներն իրականացնելու համար:

  1. Այն դիմումները, որոնցում բերված փաստարկները վերաբերում են ուսումնական հաստատության (անկախ դրա կազմակերպաիրավական ձևից և ենթակայությունից) կողմից թույլ տրված իրավական ակտերի պահանջների այնպիսի խախտումների, որոնք կարող են բացասական ազդեցություն ունենալ կրթական գործընթացի կազմակերպման բնականոն ընթացքի վրա` հետագայում առաջացնելով էական հետևանքներ, և ժամանակի առումով դրանց վերացումը կարող է դառնալ անհնարին, ապա Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ կարող են զեկուցվել Հայաստանի Հանրապետության վարչապետին՝ ստուգման հանձնարարական ստանալու նպատակով:
  2. Այն դեպքում, երբ լրացել է ստուգում իրականացնող անձի կամ ստուգում իրականացնող պետական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտին օրենքով նախատեսված իրավասությունների շրջանակներում տրված նախկին ստուգմամբ հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ հանձնարարականի (կարգադրագրի) ժամկետը՝ այդ հիմքով ստուգում իրականացնելիս ստուգմամբ ընդգրկվող ժամանակահատվածը կարող է ընդգրկել վերջին ստուգման ավարտի օրվանից սկսած ժամանակահատվածը, բայց այդ ստուգման ընթացքում չպետք է արձանագրվեն նախորդ ստուգման ընթացքում հայտնաբերված այն խախտումները, որոնց վերացման ուղղությամբ նախորդ ստուգման արդյունքում տրվել են հանձնարարականներ։ Նշված դեպքում նշված խախտումները չեն արձանագրվում միայն նախորդ ստուգման արդյունքում տրված կարգադրագրով սահմանված ժամկետների ընթացքում․ այդ ժամկետներից հետո նշված խախտումների առկայությունը համարվում է նոր խախտում և ենթակա է արձանագրման։
  3. Ստուգում իրականացնող անձի կամ ստուգում իրականացնող պետական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտին օրենքով նախատեսված իրավասությունների շրջանակներում տրված նախկին ստուգմամբ հայտնաբերված թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ հանձնարարականի (կարգադրագրի) պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումները որպես կանոն իրականացվում են մինչև կարգադրագրով սահմանված ժամկետի ավարտը՝ կարգադրագրով տրված հանձնարարականների կատարման ընթացիկ վիճակը վերահսկելու նպատակով։ Սակայն այդ ժամկետից հետո ևս կարող է սույն կետով նշված հիմքով իրականացվել ստուգում, բայց այդ դեպքում ստուգմամբ ընդգրկվող ժամանակահատված պետք է ընդունել կարգադրագիրը տալուց մինչև դրանով սահմանված ժամկետի ավարտը ընդգրկող ժամանակահատվածը, որի ընթացքում կարող է ստուգվել միայն այն հանձնարարականի կատարման՝ տվյալ ժամանակահատվածի փաստացի վիճակը (միայն այն խախտման մասով, որը վերացնելու ուղղությամբ տրվել է կարգադրագիր (հանձնարարական)), որը տրվել էր նախորդ ստուգման արդյունքում տրված կարգադրագրով։

 

Գլուխ 9. Ստուգման ընթացքում գործածվող ձևաթղթերը  

 

  1. Տեսչական մարմինն օրենքով սահմանված կարգով ստուգումներն իրականացնում է բացառապես ռիսկի վրա հիմնված ստուգաթերթերի հիման վրա՝ հիմնականում փաստաթղթային ուսումնասիրության ձևով:
  2. Ուսումնական հաստատության կրթական դինամիկ գործընթացները կարգավորող նորմերի կատարման պահանջները, գործընթացների արդյունավետությունը, դրանց կատարման որակը, դրանց կատարված կամ ոչ պատշաճ կատարված լինելը միայն փաստաթղթային ուսումնասիրության արդյունքում պարզելը դյուրին չէ կամ լիարժեք համարել հնարավոր չէ, քանի որ գործառույթների արդյունքում կազմված արձանագրությունները կամ որպես հիմք կցված փաստաթղթերը չեն կարող ամբողջական կամ հստակ պատկեր տալ բուն գործընթացի իրականացման թափանցիկության, անկողմնակալության, մասնակցայնության, ժողովրդավարական մոտեցման մասին: Ստուգաթերթերի այն հարցերի պատասխանները, որոնք ձևավորվում են միայն փաստաթղթային ուսումնասիրության հիման վրա, և որոնք հիմք են հանդիսանում խախտումն արձանագրելու համար, կարող են վիճահարույց լինել՝ բավարար հիմքեր կամ փաստեր չպարունակելու առումով: Ստուգաթերթերի՝ միայն փաստաթղթային ուսումնասիրության ենթակա հարցերի համար կիրառվում է լրացուցիչ գործիքակազմ՝ սյունակաշար (ռուբրիկ):

 

Գլուխ 10. Տեսչական մարմնի ծառայողի գործողությունները ստուգման ընթացքում

 

  1. Տեսչական մարմնի ծառայողը ստուգումն իրականացնում է՝

1) ուսումնական հաստատությունների կողմից նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների, կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների, կրթության իրավունքի, կրթական համակարգի սոցիալական երաշխիքների պահպանման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողության իրականացումը, ներառյալ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով ստուգումների իրականացումը հետևյալ ուղղություններով՝

ա) կրթության բովանդակությանը համապատասխան կրթական գործընթացի կազմակերպում, ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի կատարում, տարեկան ուսումնական ժամանակացույցների, դասացուցակների համապատասխանություն.

բ) սովորողների և շրջանավարտների (անկախ կրթության ձևից) գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ստուգման, գնահատման, ամփոփիչ ատեստավորման քննակարգերի, աշխատակարգերի, պահպանում.

գ) ընդունելության, փոխադրման, տեղափոխման և ավարտման կարգերին համապատասխան` սովորողների շարժ.

դ) պետական ավարտական փաստաթղթերի ստացման, պահպանության և բաշխման, փաստաթղթաշրջանառության, հաշվետվությունների իսկություն.

ե) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան` անհրաժեշտ ուսումնագիտական, մեթոդական տեղեկատվությամբ, ծրագրերով, դասագրքերով, ուսումնական ձեռնարկներով, այլ անհրաժեշտ փաստաթղթերով ապահովվածություն.

զ) լիազորված մարմնի, տարածքային կառավարման մարմնի (Երևանի քաղաքապետի) կամ համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի հրամանների, հրահանգների, հանձնարարականների, մեթոդական երաշխավորությունների կատարում.

է) ղեկավար և մանկավարժական աշխատողների ընտրության, հավաստագրման, նշանակման, ինչպես նաև վերապատրաստման, ատեստավորման, տարակարգի ներկայացման և շնորհման գործընթացների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանություն.

ը) կրթության որակի պահպանման նկատմամբ հաստատությունների կանոնադրական պահանջների կատարման, հաստատությունների կառավարման մարմինների լիազորությունների իրականացման ու պահպանման․

2) Հայաստանի Հանրապետության օրենքների, նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտների հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը.

3) նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացումը, տնտեսավարող սուբյեկտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացումը, իրավական, մասնագիտական, մեթոդական աջակցության ապահովումը և կանխարգելիչ գործունեությունը.

4) ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու միջնորդագրերի ներկայացումը լիցենզավորող մարմիններ.

5) տնտեսավարող սուբյեկտի գործունեությանն առնչվող, տեսչական մարմնի իրավասությանը վերաբերող նոր իրավական ակտեր ընդունվելու կամ ուղեցույցներ հրապարակվելու, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում այդ մասին «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տնտեսավարող սուբյեկտների իրազեկման ապահովումը.

6) վիճակագրական տվյալների հավաքման և վերլուծությունների, նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտներում գործող տնտեսավարող սուբյեկտների ռիսկերի գնահատման աշխատանքների իրականացումը և վերահսկողական ու հսկողական գործառույթների նպատակադրումը դեպի առավել ռիսկային ոլորտներն ու տնտեսավարող սուբյեկտները.

7) իր լիազորությունների շրջանակում բացահայտված՝ օրենքով չարգելված տեղեկատվության փոխանակումը այլ տեսչական մարմինների հետ` վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով.

8) վերահսկողության արդյունքում բացահայտված խախտումների հետևանքների վերացման աշխատանքներում տնտեսավարող սուբյեկտներին մեթոդական օգնության կազմակերպումը.

9) կրթական գործունեության վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտի կողմից հաշվետվությունների ներկայացումը և դրանց հավաստիությունը վերահսկողության միջոցով ապահովումը.

10) կրթական քաղաքականության իրականացման ու կրթական գործընթացի արդյունավետության գնահատումը և հետադարձ կապի ապահովումը.

11) կրթության որակի և չափորոշիչների բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.

12) տեսչական մարմնի գործունեության արդյունքների մասին հաշվետվությունների կազմումը և հրապարակումը.

13) տնտեսավարող սուբյեկտների կրթական ծառայությունների արդյունավետության (այդ թվում՝ սովորողների կողմից հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերի յուրացում) գնահատումը, գործունեության վերլուծությունը, զարգացմանը նպաստող առաջարկությունների ներկայացումը, ինչպես նաև դրանց իրականացման վերահսկումը.

14) ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա հաշվետվությունների, ակտերի, տեղեկանքների, արձանագրությունների, զեկուցագրերի, զեկույցների, վերլուծությունների, ամփոփագրերի և այլ փաստաթղթերի կազմումը.

15) տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կրթության ստորաբաժանումների գործունեության` կրթության բնագավառի օրենսդրությանը համապատասխանության վերահսկումը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը.

16) վերահսկողական գործառույթներին, ըստ անհրաժեշտության, անկախ փորձագետների, մասնագետների, կրթության հարցերով զբաղվող հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավումը.

17) Օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ,

ինչպես նաև իրականացնում է՝

1) Հայաստանի Հանրապետության օրենքների, Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտների հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ զեկուցագրի ներկայացում տեսչական մարմնի ղեկավարին.

2) Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքներ, ուսումնական հաստատություններին իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացում, իրավական, մասնագիտական, մեթոդական աջակցության ապահովում և կանխարգելիչ գործունեություն.

3) ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու վերաբերյալ լիցենզավորող մարմիններին ներկայացվող միջնորդագրերի նախագծերի ներկայացում Տեսչական մարմնի ղեկավարին.

4) ուսումնական հաստատության գործունեությանն առնչվող, Տեսչական մարմնի իրավասությանը վերաբերող նոր իրավական ակտեր ընդունվելու կամ ուղեցույցներ հրապարակվելու, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում, բացատրական աշխատանքներ, կոնկրետ հարցերով խորհրդատվության մատուցում՝ ըստ Տեսչական մարմնի գործունեության տարեկան ծրագրի.

5) ստուգման արդյունքում բացահայտված խախտումների հետևանքների վերացման աշխատանքներում ուսումնական հաստատություններին մեթոդական օգնության կազմակերպում.

6) կրթական գործունեության վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից հաշվետվությունների ներկայացման և դրանց հավաստիությունը ստուգման միջոցով ապահովում.

7) ուսումնական հաստատությունների կրթական ծառայությունների արդյունավետության (այդ թվում՝ սովորողների կողմից հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերի յուրացում) գնահատում, գործունեության վերլուծություն, զարգացմանը նպաստող առաջարկությունների ներկայացում, ինչպես նաև դրանց իրականացման վերահսկում.

8) ստուգումների արդյունքների հիման վրա հաշվետվությունների, ակտերի, տեղեկանքների, արձանագրությունների, զեկուցագրերի, զեկույցների, վերլուծությունների, ամփոփագրերի և այլ փաստաթղթերի կազմում.

9) տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կրթության ստորաբաժանումների գործունեության` կրթության բնագավառի օրենսդրությանը համապատասխանության ստուգում:

  1. Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձինք իրենց լիազորություններն իրականացնելիս իրավունք ունեն`

1) ուսումնական հաստատության ներկայացուցչի մասնակցությամբ անարգել մուտք գործել ուսումնական հաստատության տարածք.

2) պահանջել փաստաթղթեր, տվյալներ և այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին.

3) վերցնել փաստաթղթեր, կրկնօրինակներ, լուսապատճեններ, որոնք անմիջականորեն առնչվում են ստուգման նպատակներին և չեն խոչընդոտում ուսումնական հաստատության բնականոն աշխատանքին: Փաստաթղթերը վերցնելիս ստուգում իրականացնող պաշտոնատար անձինք ստորագրում են դրանց կրկնօրինակները և հանձնում ուսումնական հաստատության ներկայացուցիչներին։ Պահանջվող որևէ փաստաթղթի բացակայության դեպքում ստուգում իրականացնողն այդ մասին կազմում է երկու օրինակից բաղկացած արձանագրություն, որի վրա ստորագրում են ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը և ուսումնական հաստատության ղեկավարը։ Արձանագրության օրինակները կնքվում են հաստատության կնիքով․ մեկ օրինակը մնում է ստուգումն իրականացնողի մոտ, մյուսը հանձնվում է ուսումնական հաստատության ղեկավարին։  Վերջինիս՝ ստորագրելուց հրաժարվելու դեպքում ստուգումն իրականացնողն այդ մասին արձանագրության մեջ կատարում է համապատասխան գրառում:

Ստուգման նպատակներին անմիջականորեն առնչվող փաստաթղթեր, իրեր, փորձանմուշներ և այլ անհրաժեշտ նյութեր ժամանակավորապես վերցնելու դեպքում այդ մասին կազմվում է արձանագրություն, որում նշվում է դրանց վերադարձման ժամկետը: Արձանագրության 1 օրինակը հանձնվում է ուսումնական հաստատության ղեկավարին:

Ստուգումն իրականացնող անձինք պատասխանատվություն են կրում ժամանակավորապես վերցրած փաստաթղթերի, իրերի, փորձանմուշների և այլ անհրաժեշտ նյութերի որակական և քանակական ամբողջականության պահպանման ու սահմանված ժամկետում վերադարձման համար.

4) անհրաժեշտության դեպքում ստուգումներին ներգրավել ուսումնական հաստատության մասնագետներին` ուսումնական հաստատության ղեկավարի համաձայնությամբ։

  1. Ստուգումն իրականացնող պաշտոնատար անձը պարտավոր է`

1) պահպանել ստուգման հետ առնչվող` Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները.

2) պահպանել ուսումնական հաստատության` օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իրավունքներն ու շահերը.

3) չխոչընդոտել ուսումնական հաստատության բնականոն աշխատանքին.

4) ուսումնական հաստատության պաշտոնատար անձանց ծանոթացնել վերջիններիս և իրենց իրավունքներին և պարտականություններին.

5) ուսումնական հաստատության ղեկավարի` անմիջականորեն ուսումնական հաստատության ստուգվող ժամանակաշրջանին վերաբերող ստուգման հետ առնչվող և ստուգման ընթացքում տրված ցանկացած գրավոր հարցմանը գրավոր պատասխանել 3 աշխատանքային օրվա ընթացքում:

  • առանց ուսումնական հաստատության պաշտոնատար անձի գրավոր համաձայնության` չհրապարակել ստուգման ընթացքում իրեն հայտնի դարձած ուսումնական հաստատության գործառնությունների վերաբերյալ տեղեկությունները, գործունեության մասին ցանկացած ծրագրի կամ մշակման, գյուտի, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի մասին տեղեկությունները և դրա վերաբերյալ ցանկացած այլ տեղեկատվություն, որը ուսումնական հաստատությունը մտադիր է եղել գաղտնի պահել, և ստուգում իրականացնող անձը տեղյակ է կամ կարող է տեղյակ լինել այդ մտադրության վերաբերյալ, ինչպես նաև առևտրային գաղտնիք համարվող տեղեկություններ (այսուհետ` տեղեկություն):

Օրենքի իմաստով` տեղեկության հրապարակում է համարվում տեղեկությունը բանավոր կամ գրավոր ձևով զանգվածային լրատվության միջոցներով կամ այլ կերպ հրապարակելը կամ տարածելը, երրորդ անձին կամ անձանց հայտնի դարձնելը.

  • ստուգման ընթացքում բացառապես հիմնվել «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» և «Հայաստանի Հանրապետության գերատեսչական-նորմատիվ ակտերի պաշտոնական տեղեկագրում» հրապարակված օրենքների և այլ իրավական ակտերի վրա, եթե դրանց ուժի մեջ մտնելու պահին սահմանված է նման հրապարակման պահանջ:

 

[1] Շուրջ՝ 2500 ուսումնական հաստատություն

[2] https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=182812

[3] Տե՛ս «Տեսչական մարմինների մասին օրենքի» 17-րդ հոդվածը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137062

[4] Հավելվածներ 1.1, 2.1, 3.1

[5] Տե՛ս Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը:

https://eib.am/site/uploads/files/ՈՒՂԵՑՈՋՅՑՆԵՐ/Ուղեցույց-2024


Դասալսողի հուշաթերթ և դասալսման ձևաթուղթ

Դասալսողի հուշաթերթ

 

 

Գնահատումն իրականացվում է դասալսման ձևաթղթով նախատեսված պահանջների և դրանց տրվող միավորների հիման վրա:

Ձևաթղթի յուրաքանչյուր պահանջ գնահատվում է 4 միավորային համակարգով, որը սահմանվում է հետևյալ սանդղակով.

 

«Գերազանց»՝       4

Ուսուցչի գործողությունները լիովին համապատասխանում են պահանջներին

«Լավ»՝                  3

Հիմնականում համապատասխանում են պահանջներին. առկա են ոչ էական բացթողումներ

«Բավարար»՝        2

Մասամբ են համապատասխանում պահանջներին,  առկա են էական բացթողումներ

«Անբավարար»՝    1

Չեն համապատասխանում պահանջներին կամ չեն կիրառվում

 

            Չ/Պ  (չի պահանջվում) դրվում է այն  դեպքում, երբ պահանջի կատարումը պարտադիր չէ տվյալ դասի համար:

 

Ձևաթղթով նախատեսված է 25 պահանջ: Յուրաքանչյուր պահանջի լիարժեք (առավելագույնը՝ 4 միավոր) բավարարման դեպքում ընդհանուր միավորների առավելագույն գումարը կազմում է 100 միավոր: Ընդհանուր միավորների հաշվարկը, ըստ գնահատականների, կատարվում է հետևյալ կերպ.

 

91-100

Գերազանց

4

76-90

Լավ

3

51-75

Բավարար

2

մինչև 50

Անբավարար

1

 

 

 

 

Ա. Ուսումնական նպաստավոր միջավայր

  1. Դասարանի կահավորանք
    • Ուսումնական նյութերը և ուսումնաօժանդակ գործիքներն (դասագրքեր, պաստառներ, ցուցադրական և դիդակտիկ նյութեր, բառարաններ, ՏՀՏ միջոցներ և այլն) առկայության դեպքում կիրառվում են արդյունավետ և հարմարեցված են սովորողների կարիքներին:
    • Դասարանի կահավորանքը, նստարանների դասավորվածությունը հարմարեցված են ինչպես սովորողների գործունեության տեսակներին, այնպես էլ կարիքներին:

 

1

2

3

4

1.1. Առկա չեն դասի համար անհրաժեշտ ուսումնական նյութեր, իսկ առկայության դեպքում չեն կիրառվում: Օրինակ՝ առկա են ՏՀՏ գործիքներ, որոնք դասի ընթացքում չեն կիրառվում: Առկա են տվյալ դասին վերաբերող պաստառներ, որոնք փակցված չեն:

 

 

1.1. Ուսուցիչն ուսումնական նյութերը մասամբ է արդյունավետ կիրառում. նյութերի կիրառումը հիմնականում ձևական բնույթ է կրում կամ նյութերը հարմարեցված չեն սովորողների կրթական կարիքներին:  Օրինակ՝ ուսուցիչը կիրառում է ՏՀՏ գործիքներ կամ ծրագրեր, որոնց կիրառումը չի բխում դասի նպատակներից, կամ ցուցադրվող ուսումնական նյութը փոքր տառաչափով է և սովորողներին տեսանելի չէ:

 1.1. Ուսուցիչն ուսումնական նյութերը հիմնականում արդյունավետ է կիրառում և կարողանում է դրանք հարմարեցնել սովորողների մեծ մասի (բայց ոչ բոլորի) կրթական կարիքներին: Օրինակ՝ սովորողների մեծ մասի ակտիվությունը խթանելու նպատակով՝ ուսուցիչն աշխատում է  նրանց նախընտրած որևէ համակարգչային ծրագրով (Սոկրատիվ, Կահուտ, և այլն)՝ հաշվի չառնելով դրանց անհամապատասխանությունը մի քանի սովորողի կրթական կարիքներին:  

 

 

1.1. Ուսուցիչն արդյունավետ է օգտագործում ուսումնական նյութերը, կիրառում է բոլոր սովորողների ակտիվությունը խթանող ուսումնական նյութեր: Առկա են ողջամիտ հարմարեցումներ: Օրինակ՝ ուսուցիչը, հաշվի առնելով, որ դասարանում կան դժվարությամբ կարդացող աշակերտներ, դասանյութը երկու տարբերակով է ներկայացնում' դասագրքային և պարզեցված: Արդյունքում բոլոր սովորողները ստանում են ընթերցանության իրենց համար մատչելի տարբերակներ և ներգրավված են լինում դասապրոցեսում:

1.2. Դասարանի կահավորանքը և նստարանների դասավորվածությունը հարմարեցված չեն ուսումնական գործունեության տեսակին և սովորողների կարիքներին։ Օրինակ՝ ուսուցչի սեղանի դիրքը հնարավորություն չի տալիս տեղից դիտարկել բոլոր սովորողներին, կամ սեղանները   պատին կից են և իրար մոտ, ինչը խանգարում է  սովորողներին գրել ու ազատ շարժվել:    

1.2. Դասարանի կահավորանքը և նստարանների դասավորվածությունը հարմարեցված չեն

ուսումնական գործունեության տեսակին և սովորողների կարիքներին, ուսուցիչը փորձում է փոփոխություն կատարել, բայց գործընթացն անկազմակերպ է։ Օրինակ՝ ուսուցիչը խմբային աշխատանքների ժամանակ նստարանների դասավորվածությունը փորձում է փոխել, որի արդյունքում քաոս է առաջանում:

 

 

1.2. Դասարանի կահավորանքը և նստարանների դասավորվածությունը հարմարեցված չեն

ուսումնական գործունեության տեսակին և սովորողների կարիքներին, սակայն միջավայրի հարմարեցման գործընթացը կազմակերպված է անցնում: Օրինակ՝ ուսուցիչը խմբային աշխատանքի ժամանակ դասարանի կահավորանքը կազմակերպված ձևով համապատասխանեցնում  է ուսումնական գործունեության տեսակին:

1.2. Դասարանի կահավորանքը և նստարանների դասավորվածությունը նախապես հարմարեցված է այնպես,  որ ապահովի տարբեր սովորողների աշխատանքը, հեշտ անցումները։ Ապահովված է  տարածք՝ ուսումնառության տարբեր եղանակների ու բոլոր սովորողների տեղաշարժի համար։

 

  1. Հաղորդակցման մշակույթ
    • Ուսուցիչը հարգանքով է վերաբերվում բոլոր սովորողներին:
    • Ուսուցիչն արձագանքում է բոլոր սովորողների կարիքներին:
    • Ուսուցիչը ոչ խտրական վերաբերմունք է դրսևորում սովորողների նկատմամբ և կարծրատիպեր կոտրելու պայմաններ է ստեղծում:
    • Ուսուցիչն ունի համապատասխան կեցվածք, խոսքի մշակույթ (խոսում է պարզ ու գրագետ, ունի խոսքի չափավոր տեմպ և այլն):

 

1

2

3

4

2.1. Ուսուցիչն անհարգալից է վերաբերվում սովորողներին. օգտագործում է ինքնասիրությունը վիրավորող արտահայտություններ, կշտամբում, ծաղրում կամ պատժի է ենթարկում:

 

 

 

 

 

 

2.1. Ուսուցիչն անհարգալից չի վերաբերվում սովորողներին, բայց ոչ էլ հարգանքի նշաններ է ցույց տալիս. սովորողին չի դիմում անունով, չի ասում քաղաքավարության խոսքեր՝ «խնդրում եմ», «շնորհակալություն» և այլն: Կամ ուսուցիչն իր անհարգալից վերաբերմունքով թիրախավորում է կոնկրետ սովորողների:

 

2.1. Ուսուցիչը գրեթե բոլոր սովորողներին վերաբերվում է հարգանքով. հնարավոր է՝ ժամանակ առ ժամանակ ուսուցիչը մոռանա կիրառել քաղաքավարության խոսքեր, այդ թվում՝ «խնդրում եմ», «շնորհակալություն», կամ հրամայական տոնով խոսի, օրինակ՝ «Կարդա՛ դասը»: Հնարավոր է՝ ուսուցիչը հաշվի չառնի որոշ սովորողների առանձնահատկություններ. պահանջի, որ դանդաղ ընթերցողն արագ կարդա:  

 

2.1. Ուսուցիչը բոլորին վերաբերվում է հարգանքով. չի կշտամբում, սովորողին դիմում է անունով, ասում է քաղաքավարության խոսքեր՝ «խնդրում եմ», «շնորհակալություն», ցույց է տալիս հարգանքի այլ նշաններ:

 

 

 

 

 

2.2. Ուսուցիչը տեղյակ չէ սովորողների կարիքներից և համապատասխան աջակցություն չի ցուցաբերում: Օրինակ՝ սովորողին տեսանելի չէ գրատախտակին գրվածը, ուսուցիչը չի նկատում դա և չի անդրադառնում խնդրին:

 

 

 

2.2. Ուսուցիչն արձագանքում է սովորողների կարիքներին, բայց խնդիրներին լուծում չի տալիս, մերժողական վերաբերմունք է ցույց տալիս: Օրինակ՝ սովորողին տեսանելի չէ գրատախտակին գրվածը, ուսուցիչը տեղեկանում է, բայց  խնդրին լուծում չի տալիս:

 

2.2. Ուսուցիչն արձագանքում է սովորողների կարիքներին և հիմնականում տալիս է բավարար լուծումներ կարիքը բարձրաձայնողի համար: Օրինակ՝ երբ սովորողին տեսանելի չէ գրատախտակին գրվածը, ուսուցիչը թույլ է տալիս վերջինիս՝ նստատեղը փոխել: 

 

2.2. Ուսուցիչն անհապաղ արձագանքում է սովորողների կարիքներին և տալիս է սպառիչ լուծումներ ոչ միայն կարիքը բարձրաձայնողի, այլև բոլորի համար: Օրինակ՝ երբ սովորողին տեսանելի չէ գրատախտակին գրվածը, սովորողի նստատեղը փոխելու փոխարեն ուսուցիչն այն բարձրաձայն ընթերցում է սովորողների համար կամ սկսում է գրել խոշոր տառերով: 

 

2.3. Ուսուցիչը խտրական վերաբերմունք է դրսևորում՝ կախված սովորողների սեռից, մտավոր ու ֆիզիկական առանձնահատկություններից, կրոնից, ազգային պատկանելությունից, սովորողի սոցիալական կարգավիճակից, ծնողների հասարակական դիրքից և այլն: Օրինակ՝ ֆիզիկական կամ մտավոր առանձնահատկություն ունեցող սովորողներին դուրս է թողնում քննարկումներից, պարզ խնդիրների լուծումը հանձնարարում է բացառապես աղջիկներին, իսկ բարդ խնդիրներինը՝ տղաներին:

2.3. Ուսուցիչը խտրական վերաբերմունք ցույց չի տալիս, բայց չի էլ փորձում կոտրել սովորողների մեջ արմատացած կարծրատիպերը: Օրինակ՝ մասնագիտություններից խոսելիս սովորողները տարանջատում են աղջկա և տղայի մասնագիտություններ կամ էթնիկ խմբերից խոսելիս օգտագործում են վիրավորական կամ հեգնական տերմիններ, սակայն ուսուցիչը չի փորձում փոխել այդ կարծրատիպերը:

 

 

 

2.3. Ուսուցիչը խտրական վերաբերմունք ցույց չի տալիս և, ըստ անհրաժեշտության, փորձում է կոտրել կարծրատիպերը: Օրինակ՝ մասնագիտություններից խոսելիս ուսուցիչը սովորողներին բացատրում է, որ կան մասնագիտություններ, որոնք առավել տարածված են տղաների կամ աղջիկների շրջանում, սակայն այս փաստն ունի պատմական և սոցիալական հիմքեր և սեռով պայմանավորված չէ:

 

 

2.3. Ուսուցիչը խտրական վերաբերմունք ցույց չի տալիս և կարծրատիպեր կոտրելու պայմաններ է ստեղծում: Օրինակ՝ մեջբերում է կին գիտնականների ու քաղաքական գործիչների խոսքեր և այլն:

 

 

 

 

 

2.4. Ուսուցիչը չունի համապատասխան կեցվածք և խոսքի մշակույթ: Օրինակ՝ ուսուցիչը խուսափում է սովորողների հետ տեսողական կապ հաստատելուց, չի կրում պատշաճ հագուստ, հաճախ է ժարգոնային բառեր օգտագործում, խոսում է արագ, որը չի համապաասխանում երեխաների ընկալման ունակություններին:  

2.4 Ուսուցիչն ունի համապատասխան կեցվածք, բայց չունի խոսքի մշակույթ կամ հակառակը:

2.4. Ուսուցիչն ունի համապատասխան կեցվածք և խոսքի մշակույթ, բացառությամբ որոշ հատկանշական կողմերի: Օրինակ՝ սովորողների հետ տեսողական կապ է հաստատում, կրում է գործնական հագուստ, խոսում է պարզ ու գրագետ, չափավոր տեմպով, բայց անհարկի բարձր ձայնով:

2.4. Ուսուցիչն ունի թե՛ համապատասխան կեցվածք, թե՛ խոսքի մշակույթ: Օրինակ՝ սովորողների հետ տեսողական կապ է հաստատում, կրում է գործնական հագուստ, խոսում է պարզ ու գրագետ, ունի խոսքի չափավոր տեմպ, բարձրություն և այլն:

 

 

 

 

 

 

 

 

  1. Դասարանի և դասաժամի կառավարում
    • Ուսուցիչը սահմանում է (սահմանել է) աշխատանքային հստակ կանոններ, որոնք ընկալելի են բոլոր սովորողների համար:
    • Ուսուցիչը կենտրոնանում է ոչ թե անցանկալի, այլև ակնկալվող վարքի վրա:
    • Ուսուցիչը դասաժամն օգտագործում է արդյունավետ:

 

1

2

3

4

3.1. Ուսուցիչը չի սահմանում աշխատանքային հստակ կանոններ: Օրինակ՝ ուսուցիչն ինքնուրույն աշխատանք է հանձնարարում, բայց չի մանրամասնում՝ դժվարությունների դեպքում ինչ անել: 

 

 

3.1. Ուսուցիչը սահմանում է ոչ հստակ աշխատանքային կանոններ: Օրինակ՝ ուսուցիչը հանձնարարում է աշակերտներին ինքնուրույն առաջադրանք կատարել և հորդորում է դժվարությունների կամ առաջադրանքն ավարտելու դեպքում իրեն դիմել, բայց չի հստակեցնում՝ ինչպես. կանչով, ձեռք բարձրացնելով:

3.1. Ուսուցիչը հաճախ, բայց ոչ միշտ է սահմանում աշխատանքային հստակ կանոններ: Օրինակ՝ ուսուցիչը աշխատանքային հստակ կանոններ է սահմանում ինքնուրույն աշխատանքի համար, բայց մոռանում է դա անել մեկ այլ գործունեության տեսակի համար:

3.1. Ուսուցիչը միշտ սահմանում է աշխատանքային հստակ կանոններ, որոնք ընկալելի են բոլոր սովորողների համար, կամ նման կանոններ նախապես է սահմանել  և ակնկալիքները տեսանելի են դասի ընթացքում. սովորողները ցանկալի վարք են դրսևորում:

 

3.2. Ուսուցիչն անտեսում է սովորողի անցանկալի վարքը և չի իրականացնում դրական վարքագծի խթանում: Օրինակ՝ սովորողներից մեկը կամ մի քանիսը հաճախ տարվում են բջջային հեռախոսով, սակայն ուսուցիչն այն չնկատելու է տալիս: Կամ դասի ժամանակ ուշադիր լսող սովորողին չի ասում. «Կեցցե՛ս, դու այսօր շատ ուշադիր ես»:   

 

 

 

 

 

3.2. Ուսուցիչը չի անտեսում սովորողի անցանկալի վարքը, բայց կենտրոնանում է վերջինիս, այլ ոչ թե ակնկալվող վարքի վրա: Օրինակ՝ տեսնելով ձեռքում պահած բջջային հեռախոսը՝ ուսուցիչը դիմում է սովորողին. «Հեռախոսով մի՛ խաղա»:

 

 

 

 

 

 

3.2. Ուսուցիչը չի անտեսում անցանկալի պահվածքը և հաճախ (բայց ոչ միշտ) կենտրոնանում է ակնկալվող վարքի վրա. հաճախ է իրականացնում դրական վարքագծի խթանում:  Օրինակ՝ նկատելով սովորողի բջջային հեռախոսը՝ ուսուցիչն ասում է. «Հիշե՛ք, որ դասը սկսելուց առաջ անջատում ենք բջջային հեռախոսները և դնում ենք պայուսակի մեջ»: Կամ ուսուցիչը հաճախ է սովորողներին խրախուսում՝ մատնանշելով նրանց ջանքերը:

3.2. Ուսուցիչը միշտ կենտրոնանում է ակնկալվող վարքի վրա և իրականացնում է դրական վարքագծի խթանում, նույնիսկ հազվադեպ դրական վարքագիծ դրսևորող սովորողներին պարբերաբար խրախուսում ու գովում է:

 

 

 

 

 

 

 

 

3.3. Ուսուցիչը դասաժամն արդյունավետ չի օգտագործում. դասի առանձին փուլեր չեն իրագործվում: Օրինակ՝ ուսուցիչը բացակաների գրանցմանը կամ տնային աշխատանքների ստուգմանը շատ ժամանակ է հատկացնում, որի արդյունքում դասի մյուս փուլերի համար բավարար ժամանակ չի մնում. դասի որոշ փուլեր չեն իրագործվում՝ ամփոփում, տնային աշխատանքի հանձնարարում և այլն:

 

3.3. Ուսուցիչը դասաժամը մասամբ է արդյունավետ օգտագործում. դասի բոլոր փուլերը իրագործվում են, բայց առանձին փուլեր, օրինակ, դասի ամփոփումն իրականացվում է դասամիջոցին:

3.3. Ուսուցիչը հիմնականում արդյունավետ է օգտագործում ժամանակը, բայց դասի բոլոր փուլերը իրագործելու համար որոշակի պահից սկսած արագացնում է խոսքի տեմպը կամ առաջադրանքների կատարման հարցում շտապեցնում է սովորողներին:

3.3. Ուսուցիչը դասաժամն արդյունավետ է օգտագործում. հասցնում է իրագործել դասի      բոլոր փուլերը՝ դասին նախապատրաստելուց, դասի նպատակները սահմանելուց մինչև դասի ամփոփում:

 

 

Բ. Դասավանդում

  1. Դասի խթանում
    • Ուսուցիչը պարզ սահմանում է դասի նպատակները և կիրառում է մեթոդներ, որոնք բխում են դասի նպատակներից:
    • Ուսուցիչը նյութը բացատրում է մատչելի ձևով:
    • Ուսուցիչը դասը կապում է այլ առարկայական գիտելիքների կամ իրական կյանքի հետ:
    • Ուսուցիչը բոլոր սովորողներին ներգրավում է դասապրոցեսում:

 

1

2

3

4

4.1. Ուսուցիչը չի ձևակերպում դասի նպատակները և դասարանային աշխատանքները միտված չեն դասի վերջնարդյունքների ապահովմանը: Օրինակ՝ ուսուցիչը սովորողներին խնդրում է կարդալ ու քննարկել դասը, սակայն քննարկումների բովանդակության և  դասի թեմայի միջև կապը խզվում է, որի արդյունքում պարզ չէ՝ որն էր դասի հիմնական նպատակը:

 

 

 

 

4.1 Ուսուցիչը ձևակերպում է դասի նպատակները, ներկայացնում է դասի թեման, սակայն դասարանային աշխատանքներն ամբողջությամբ միտված չեն դասի վերջնարդյունքների ապահովմանը:

Օրինակ՝  ուսուցիչն ասում է. «Այսօրվա դասի թեման է՝ Կոտորակների համեմատումը», սակայն չի մանրամասնում  դասի վերջնարդյունքները, թե դասի ավարտին սովորողներն ի՞նչ կիմանան կամ կկարողանան անել, իսկ առաջադրանքներից  հնարավոր չէ դրանք բխեցնել:

4.1. Ուսուցիչը հստակ չի բարձրաձայնում դասի նպատակները, սակայն դասարանային աշխատանքներից ամբողջությամբ կարելի է բխեցնել դրանք. դասարանային աշխատանքը միտված է վերջնարդյունքի ապահովմանը: Օրինակ՝ ուսուցիչը չի ասում, թե որն է «Կոտորակների համեմատումը» դասի նպատակը, սակայն առաջադրանքների միջոցով սովորեցնում է, թե ինչպես կոտորակները ընդհանուր հայտարարի բերել, կիրառել կոտորակների համեմատության կանոնը և այլն:

4.1. Ուսուցիչը հստակ ներկայացնում է դասի թեման, նպատակները և տալիս է դասարանային առաջադրանքներ, որոնք ամբողջությամբ միտված են դասի վերջնարդյունքների ապահովմանը:

 

4.2. Ուսուցիչը նյութը չի բացատրում, նյութում առկա պատկերներին ու եզրույթներին չի անդրադառնում: Օրինակ՝ օգտագործում է եզրույթներ, հասկացություններ՝  առանց բացատրելու դրանց իմաստը: 

4.2. Ուսուցիչը նյութը, նրանում առկա պատկերները, եզրույթները  բացատրում է, բայց բացատրությունները դյուրընկալելի չեն: Օրինակ՝ ուսուցիչը նշում է, որ խնդիրները բայական անդամի լրացումներ են՝ առանց նշելու, թե դրանք ինչ են ցույց տալիս:

4.2. Ուսուցչի կողմից նյութի, նրանում առկա պատկերների, եզրույթների բացատրությունը հաճախ (բայց ոչ միշտ) դյուրըմբռնելի է:

4.2. Ուսուցչի կողմից նյութի, նրանում առկա պատկերների ու եզրույթների բացատրությունը միշտ դյուրըմբռնելի է և հասանելի բոլորի համար։ Օրինակ՝ ուսուցիչը նշում է, որ խնդիրները բայական անդամի լրացումներ են, որոնք ցույց են տալիս գործողությանը առնչվող, գործողության կատարմանը մասնակցող առարկաներ:

4.3. Ուսուցիչը դասը չի կապում այլ բովանդակային գիտելիքի (ներառարկայական և միջառարկայական կապեր) կամ աշակերտների առօրյայի հետ, չի բերում կյանքից օրինակներ: 

4.3. Ուսուցիչը փորձում է դասը կապել այլ բովանդակային գիտելիքի (ներառարկայական և միջառարկայական կապեր) կամ աշակերտների առօրյա կյանքի հետ, սակայն այդ կապերը մակերեսային են և շփոթեցնող:

Օրինակ՝ կոտորակների մասին դասը ներկայացնելիս ուսուցիչն ասում է․ «Երբ կտրում ենք տորթը, մենք օգտագործում ենք կոտորակներ» և շարունակում է բացատրել կոտորակներն՝ առանց անդրադառնալու, թե ինչպես ենք տորթը կտրելիս կիրառում կոտորակները:

4.3. Ուսուցիչը դասը կապում է այլ բովանդակային գիտելիքի (ներառարկայական և միջառարկայական կապեր), աշակերտների առօրյա կյանքի հետ այնպես, որ օրինակները հաճախ (բայց ոչ միշտ) դիպուկ են և արտացոլում են տվյալ թեմայի և իրական կյանքի հետ կապը:

4.3. Ուսուցիչը դասը կապում է այլ բովանդակային գիտելիքի (ներառարկայական և միջառարկայական կապեր)  կամ աշակերտների առօրյա կյանքի հետ, բերված օրինակները  միշտ դիպուկ են և արտացոլում են տվյալ թեմայի և իրական կյանքի հետ կապը: Օրինակ՝ կոտորակների մասին դասը ներկայացնելիս ուսուցիչն ասում է.  «Երբ տորթը բաժանում ենք չորս հավասար մասի, յուրաքանչյուր օգտվող ստանում է տորթի ¼-րդ մասը» և շարունակում է բացատրել, թե ինչպես ամբողջից ստացան ¼-րդը: 

4.4. Ուսուցիչը սովորողներին չի ներգրավում դասապրոցեսում, չի կիրառում սովորողների հետաքրքրությունը խթանող մեթոդներ ու ռազմավարություններ: Սովորողները հետաքրքրված չեն  թեմայով կամ առարկայով: Օրինակ՝ ուսուցիչը նյութը հաղորդում է՝ ուշադրություն չդարձնելով, թե արդյոք սովորողները լսում և հասկանում են կամ չի կիրառում միջոցներ, եթե  նրանք ակտիվություն չեն դրսևորում:

4.4. Ուսուցիչը փորձում է ներգրավել սովորողներին դասապրոցեսում, հետաքրքրություն առաջացնել հաղորդվող նյութի վերաբերյալ, սակայն նրա փորձերը հիմնականում չեն հաջողվում. սովորողների մեծ մասը  հետաքրքրված չեն թեմայով կամ առարկայով:

4.4. Ուսուցիչը հմտորեն կարողանում է հետաքրքրություն առաջացնել դասի, առարկայի նկատմամբ, կիրառում է նրանց ակտիվությունն ու հետաքրքրությունը խթանող մեթոդներ, որի արդյուքնում սովորողների մեծ մասը  հետաքրքրված է թեմայով, այնուամենայնիվ  որոշ սովորողներ դեռևս  ամբողջապես ինտեգրված չեն: 

 

4.4. Ուսուցիչը հմտորեն կարողանում է հետաքրքրություն առաջացնել դասի, առարկայի նկատմամբ, կիրառում է նրանց ակտիվությունը, հետաքրքրությունը խթանող մեթոդներ, ապահովում է բոլոր սովորողների մասնակցությունը դասին տարբերակված ուսուցման  ձևերի միջոցով:  Օրինակ՝ տարբեր հարցադրումների միջոցով բոլոր սովորողներին ներգրավում է դասապրոցեսում, հատկապես նրանց, ովքեր պասիվ են դասին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Նյութի ընկալման ստուգում և գնահատում
    • Ուսուցիչը հարցերով կամ այլ միջոցներով ստուգում է բոլոր սովորողների ընկալման կամ իմացության մակարդակը:
    • Ուսուցիչը հետևում է բոլոր սովորողներին անհատական կամ խմբային աշխատանքի ընթացքում:
    • Ուսուցիչը կիրառում է գնահատման տարբեր ձևեր և հիմնավորում է գնահատականը:

 

1

2

3

4

5.1. Դասապրոցեսում ուսուցիչը չի ստուգում սովորողների կողմից նյութի ընկալման կամ իմացության մակարդակը, չի տալիս սովորողի իմացության մակարդակը ստուգող հարցեր և առաջադրանքներ (խմբային քննարկում, էսսեի պատրաստում և այլն), իսկ տալու  դեպքում չի հետևում՝ արդյոք սովորողը հասկացել է նյութը, թե նրա գիտելիքը միայն հենված է հիշողության վրա:

5.1. Դասապրոցեսում ուսուցիչը հարցերի և  առաջադրանքների միջոցով ստուգում է սովորողների  կողմից նյութի ընկալման կամ իմացության մակարդակը, սակայն  մակերեսորեն, ոչ խորքային: Օրինակ՝ կոտորակները գումարելիս 1-2 սովորող ասում են պատասխանը, ուսուցիչը ասում  է՝ «ճիշտ է» կամ «սխալ է», չի հարցնում, թե ինչու են այդպես կարծում և արդյոք համոզված են, որ ճիշտ է և այլն:

5.1. Դասապրոցեսում ուսուցիչը հարցերի և  առաջադրանքների միջոցով արդյունավետ կերպով ստուգում է սովորողների  մեծ մասի (բայց ոչ բոլորի) խորքային ընկալումը կամ իմացությունը, սակայն որոշ սովորողներ պասիվ դիտորդներ են, նրանք չեն միջամտում:

5.1. Դասապրոցեսում ուսուցիչը  հարցերի և  առաջադրանքների միջոցով արդյունավետ կերպով ստուգում է բոլոր սովորողների կողմից նյութի ընկալման կամ իմացության մակարդակը: Ուսուցիչը վեր է հանում խնդիրները, որի արդյունքում պարզ է դառնում, թե ովքեր են լիովին հասկացել դասը, իսկ ովքեր՝ դժվարությունների բախվել: Օրինակ՝ ուսուցիչը գրատախտակին գրում է մի արտահայտություն և դիմում բոլորին. «Ովքեր  համաձայն են, որ գրվածը ճիշտ է, համախմբվում են սենյակի աջ անկյունում, ովքեր համոզված են, որ սխալ է՝ ձախ անկյունում, իսկ ովքեր դեռ կողմնորոշված չեն՝ կենտրոնում»:  Ապա խմբերը սկսում են հիմնավորել իրենց տեսակետները:

5.2. Ուսուցիչն անհատական կամ խմբային աշխատանքի ընթացքում չի հետևում սովորողներին: Օրինակ՝ չի հետևում, թե արդյոք բոլորն աշխատում են, ովքեր են դժվարանում, ովքեր ուղղորդման կարիք ունեն և այլն:

 

5.2. Ուսուցիչն անհատական կամ խմբային աշխատանքի ընթացքում հետևում է սովորողներից մի քանիսին, ովքեր առավել ակտիվ են, հարցեր են տալիս, կամ ուսուցչի ուշադրության կենտրոնում են: Արդյունքում սովորողների մեծ մասի մոտ գիտելիքները չեն ամրապնդվում:

5.2. Ուսուցիչն անհատական կամ խմբային աշխատանքի ընթացքում հետևում է սովորողների մեծ մասին, վեր է հանում նրանց աշխատանքում առկա էական և ոչ էական խնդիրները:

5.2. Ուսուցիչն անհատական կամ խմբային աշխատանքի ընթացքում հետևում է բոլոր սովորողներին, վեր է հանում բոլորի խնդիրները, ունեցած դժվարությունները:

 

5.3. Ուսուցիչը չի կիրառում գնահատման տարբեր ձևեր և մեթոդներ, չի հիմնավորում գնահատականները, արդյունավետ կերպով չի օգտագործում խրախուսանքը և գովասանքը: Միայն կիրառում է միավորային գնահատում՝ չնպաստելով սովորողների  ձեռքբերումների բարելավմանը, գնահատումն անաչառ չէ:

5.3.Ուսուցիչը կիրառում է գնահատման տարբեր ձևեր և մեթոդներ (բանավոր կամ գրավոր հարցում, շնորհանդես, ինքնագնահատում, փոխադարձ գնահատում և այլն), սակայն ոչ արդյունավետ, որպեսզի կարողանա նպաստել  սովորողի առաջընթացին. չի խրախուսում և չի ապահովում գնահատման օբյեկտիվությունն ու անաչառությունը, չի մեկնաբանում գնահատականը:

5.3. Ուսուցիչը կիրառում է գնահատման տարբեր ձևեր և մեթոդներ (բանավոր կամ գրավոր հարցում, շնորհանդես, ինքնագնահատում, փոխադարձ

գնահատում և այլն), նպաստում է սովորողների առաջընթացին, հիմնավորում է գնահատականը, սակայն խրախուսումը և գովասանքը չի կիրառում արդյունավետ:

5.3. Ուսուցիչն արդյունավետ է կիրառում  գնահատման տարբեր ձևեր և մեթոդներ (բանավոր կամ գրավոր հարցում, շնորհանդես, ինքնագնահատում, փոխադարձ գնահատում և այլն), նպաստում է սովորողների առաջընթացին, հիմնավորում է գնահատականը և արդյունավետ կերպով խրախուսում, գովում է սովորողներին՝ խթանելով նրանց հետաքրքրությունն ու ակտիվությունը:  Ուսուցիչը հաճախ է կիրառում սովորողների ինքնագնահատման, փոխգնահատման մեթոդներ, որի արդյունքում սովորողներն իրենք իրենց գնահատականը կարողանում են հիմնավորել:

 

 

 

 

 

 

 

 

  1. Հետադարձ կապ
    • Ուսուցիչը պարզաբանումների կամ հուշումների միջոցով օգնում է սովորողներին հասկանալ չհասկացածը:
    • Ուսուցիչը շեշտադրում և տեսանելի է դարձնում սովորողների հաջողությունները, ասում է քաջալերող խոսքեր:

 

1

2

3

4

6.1. Ուսուցիչը սովորողներին չի տալիս պարզաբանումներ կամ հուշումներ  իրենց չհասկացածի վերաբերյալ կամ ներկայացնում է պարզաբանումներ, որոնք գնահատականներ են՝ առանց մեկնաբանությունների: Օրինակ՝  «Սա սխալ է»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6.1. Ուսուցիչը փորձում է ապահովել հետադարձ կապ՝ սովորողների պատասխանները պարզաբանելով, բայց հնարավորություն չի տալիս, որ սովորողն ինքը գտնի և հասկանա իր սխալները: Օրինակ՝ երբ աշակերտը սխալ է պատասխանում հարցին, ուսուցիչն անմիջապես ուղղում է՝ ասելով ճիշտ պատասխանը, ոչ թե հուշում է, որ սովորողն ինքը փորձի գտնել ճիշտ պատասխանը: Կամ, օրինակ, մաթեմատիկայի դասի ժամանակ ուսուցիչն ասում է «Դուք մոռացել եք դնել բացասական նշանը»՝ առանց հետագա պարզաբանումներ տալու։

 

6.1. Ուսուցիչը պարզաբանումների կամ հուշումների միջոցով ապահովում է հետադարձ կապ՝ սովորողների ձեռքբերումները վերհանելու նպատակով, սակայն ոչ բոլորի հարցերին ու դժվարություններին է կարողանում անդրադառնալ: Արդյունքում սովորողների մի մասը իր հնչեցրած հարցերի վերաբերյալ սպառիչ պատասխաններ չի ստանում:

 

 

 

 

 

 

 

 

6.1. Ուսուցիչը պարզաբանումների կամ հուշումների միջոցով արդյունավետ կերպով ապահովում է հետադարձ կապ՝ արձագանքելով բոլոր սովորողների հարցերին, դժվարություններին և հետաքրքրություններին: Օրինակ՝ ուսուցիչն ասում է․«Դուք հիշու՞մ եք, թե ինչ է լինում, երբ դրական թիվը բազմապատկում ենք բացասական թվով։ Եկե՛ք նայենք այս գրառումներին։ Հիմա, եկեք նայենք ձեր պատասխանին։ Ի՞նչ է անհրաժեշտ ճիշտ պատասխանը գտնելու համար»:

 

 

 

 

 

6.2. Ուսուցիչը սովորողներին չի տալիս պարզաբանումներ կամ հուշումներ  իրենց հաջողությունների, առաջընթացի վերաբերյալ կամ ներկայացված պարզաբանումները գնահատականներ են՝ առանց մեկնաբանությունների: Օրինակ՝ «Սա ճիշտ է»։

6.2. Ուսուցիչը սովորողներին  տալիս է պարզաբանումներ կամ հուշումներ  իրենց հաջողությունների, առաջընթացի  վերաբերյալ, սակայն դրանք ընդհանուր և մակերեսային պարզաբանումներ են և չեն շեշտադրում սովորողի առաջընթացն ու ջանքերը: Ուսուցիչը սովորողներին խրախուսում է, սակայն չի պարզաբանում, թե ինչի համար: Օրինակ՝ ուսուցիչն ասում է. «Ապրե՛ս, շարադրությունը լավ ես գրել, հետաքրքիր մտքեր կան», սակայն չի պարզաբանում, թե հատկապես որոնք են հետաքրքիր մտքերը:

6.2. Ուսուցիչը սովորողներին  տալիս է խորքային և հիմնավոր պարզաբանումներ կամ հուշումներ  իրենց հաջողությունների, առաջընթացի  վերաբերյալ, քաջալերում է սովորողներին, գնահատում ջանքերը, սակայն դա պարբերական բնույթ չի կրում և չի տարածվում բոլոր սովորողների վրա:

Օրինակ՝ ուսուցիչն ասում է. «Ապրե՛ս, շարադրությունը լավ ես գրել, հատկապես գեղեցիկ ես      շարադրել մայրամուտի նկարագրությունը, նոր բառեր ես կիրառել և կարողացել ես ճիշտ շարադրել»:

6.2. Ուսուցիչը բոլոր սովորողներին  տալիս է խորքային և հիմնավոր պարզաբանումներ կամ հուշումներ իրենց հաջողությունների, առաջընթացի  վերաբերյալ, քաջալերում  է բոլոր  սովորողներին ու գնահատում նրանց ջանքերը անգամ փոքր առաջընթացի դեպքում:

 

 

  1. Տնային աշխատանքի հանձնարարում
    • Ուսուցիչը հանձնարարում է տնային առաջադրանքներ, որոնց անհրաժեշտությունը հիմնավորված է (օրինակ՝ նպաստում է դասարանում յուրացրած նյութի կրկնությանը), բարդությունը համարժեք է դասարանում կատարած առաջադրանքներին, իսկ ծավալը՝ իրատեսական:
    • Ուսուցիչը ստուգում է տնային աշխատանքը՝ ստուգման ձևի ընտրությունը համապատասխանեցնելով աշխատանքի տեսակին և նպատակին:

 

1

2

3

4

7.1. Ուսուցիչը  չի հանձնարարում  տնային առաջադրանքներ կամ հանձնարարում է, սակայն դրանք չեն նպաստում դասարանում ստացած գիտելիքների ամրապնդմանը, հաշվի չեն առնվում առաջադրանքների բարդությունը, ծավալը, սովորողների կրթական առանձնահատկությունները:

 

 

 

7.1.  Ուսուցիչը հանձնարարում է տնային առաջադրանքներ, որոնք նպատակային են, սակայն հաշվի չի առնում, որ նմանօրինակ առաջադրանքներ չեն կատարել  դասարանում, հաշվի չի առնում նաև դրանց բարդությունը, սովորողների կրթական առանձնահատկությունները, ծավալը և չի տալիս ցուցումներ:

 

 

 

7.1. Ուսուցիչը տալիս է նպատակային տնային առաջադրանքներ, որոնց նմանօրինակները դասարանում կատարել  են, տալիս է նաև անծանոթ առաջադրանքներ, սակայն՝ առանց ցուցումների:  Առաջադրանքների ծավալը և բովանդակությունը չի համապատասխանում բոլոր սովորողների կրթական առանձնահատկություններին:

 

7.1. Ուսուցիչը տալիս է նպատակային տնային առաջադրանքներ, որոնց նմանօրինակները դասարանում կատարել  են, տալիս է նաև անծանոթ առաջադրանքներ և ցուցումներ դրանց վերաբերյալ:  Առաջադրանքների ծավալը և բովանդակությունը համապատասխանում է բոլոր սովորողների կրթական առանձնահատկություններին:

7.2. Ուսուցիչը չի ստուգում տնային առաջադրանքը, իսկ եթե ստուգում է, ապա ստուգումը  կրում է ձևական բնույթ: Օրինակ՝ ուսուցիչը հարցնում է.«Կատարե՞լ եք տնային աշխատանքը», բոլորը պատասխանում են՝ «Այո՜», հետագա քայլեր չեն ձեռնարկվում պարզելու համար, թե արդյոք անհասկանակի հարցեր կան, թե ոչ:

7.2. Ուսուցիչը ստուգում է տնային առաջադրանքը, սակայն սովորողների ունեցած դժվարություններին և հարցերին չի անդրադառնում: Օրինակ՝ երբ սովորողներն ասում են, որ տվյալ առաջադրանքը չեն կարողացել կատարել, ուսուցիչը չի բացատրում այն կամ ասում է, որ հետո կանդրադառնա դրան, սակայն չի անդրադառնում:

7.2 Ուսուցիչը ստուգում է տնային առաջադրանքը, անդրադառնում է սովորողների մեծամասնության հարցերին և դժվարություններին, սակայն այս փորձը չի տարածում բոլոր սովորողների վրա: Օրինակ՝ ուսուցիչը սովորողներից մի քանիսի հարցերին է անդրադառնում, իսկ որոշներինը՝ ոչ:

7.2. Ուսուցիչը ստուգում է տնային առաջադրանքը, անդրադառնում է բոլոր սովորողների հարցերին և դժվարություններին:

 

 

Գ. Կարողունակությունների ձևավորում

 

  1. Քննադատական և ստեղծագործական մտածողություն
    • Ուսուցիչը տալիս է հարցեր կամ առաջադրանքներ, որոնք զարգացնում են սովորողների քննադատական մտածողությունը, պահանջում են լիարժեք և հիմնավորված պատասխաններ:
    • Ուսուցիչը տալիս է հարցեր կամ առաջադրանքներ, որոնք օգնում են հանձնարարված խնդիրների համար նոր և յուրօրինակ լուծումներ գտնել:

 

1

2

3

4

8.1. Ուսուցիչը չի տալիս այնպիսի հարցեր կամ առաջադրանքներ, որոնք խրախուսում են ակտիվորեն վերլուծել նյութը, տրամաբանել, տալ հիմնավորումներ: Օրինակ՝ ուսուցիչը տալիս է հարցեր, որոնց պատասխանը նախասահմանված է՝ «Ո՞վ է այս պատմության հեղինակը»: Ուսուցիչը տալիս է առաջադրանքներ, որոնք չեն զարգացնում միտքը: Օրինակ՝ ուսուցիչը բացատրում է, թե ինչպես հաշվել ուղղանկյան մակերեսը, գրատախտակին գրում է օրինակներ և հանձնարարում է աշակերտներին արտագրել դրանք:  

8.1. Ուսուցիչը տալիս է քննադատական միտքը զարգացնող հարցեր կամ առաջադրանքներ, բայց սովորողներից չի պահանջում հիմնավորումներ: Օրինակ՝ ուսուցիչը հարցնում է. «-2-ն է մե՞ծ, թե՝ -6-ը», բայց հաջորդիվ չի հարցնում. «Ինչո՞ւ է -2-ը մեծ -6-ից» կամ «Ի՞նչ կլիներ, եթե թվերը դրական լինեին»: Կամ ուսուցիչը տալիս է առաջադրանքներ, որոնք չեն տարբերվում իր բերած օրինակներից:  Օրինակ՝ ուսուցիչը բացատրում է, թե ինչպես հաշվել ուղղանկյան մակերեսը: Ապա գրատախտակին գծում է ուղղանկյուն, տալիս է չափերը և սովորողներին հանձնարարում է որոշել ուղղանկյան մակերեսը:

 

8.1. Ուսուցիչը հաճախ (բայց ոչ միշտ) տալիս է այնպիսի հարցեր կամ առաջադրանքներ, որոնք խրախուսում են ակտիվորեն վերլուծել նյութը, տրամաբանել, տալ հիմնավորումներ: Օրինակ՝ «Ինչո՞ւ էր գլխավոր հերոսը դժբախտ», «Ի՞նչ փաստերի հիման վրա եք այդպես մտածում»: Կամ ուղղանկյան մակերեսը չափել սովորելուց հետո ուսուցիչը հանձնարարում է սովորողներին դասասենյակում գտնել ուղղանկյուն իրեր և հաշվել դրանց մակերեսը:

 

 

 

 

 

 

8.1. Ուսուցիչը միշտ տալիս է այնպիսի հարցեր կամ առաջադրանքներ, որոնք խրախուսում են ակտիվորեն վերլուծել նյութը, տրամաբանել, տալ հիմնավորումներ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

8.2. Ուսուցիչը ստեղծագործական միտքը զարգացնող հարցեր կամ առաջադրանքներ չի տալիս:

8.2. Ուսուցիչը տալիս է ստեղծագործական միտքը զարգացնող առաջադրանքներ, որոնք, սակայն, ծանոթ են սովորողներին. հաճախ հանդիպում են դասագրքերում: Օրինակ՝ ուսուցիչը հանձնարարում է սովորողներին ընթացիկ տեքստից տասը բառ ընտրել և խաչբառ կազմել:

8.2. Ուսուցիչը տալիս է ստեղծագործական միտքը զարգացնող առնվազն մեկ նոր հարց կամ հանձնարարում է ստեղծագործական միտքը խթանող առնվազն մեկ նոր առաջադրանք: Օրինակ՝ ուսուցիչը հարցնում է. «Ի՞նչ ավարտ կունենար պատմությունը, եթե գլխավոր հերոսին չհաջողվեր ճողոպրել հանցավոր խմբից»: Ուսուցիչը հանձնարարում է սովորողներին վերամշակել իրենց տան կենցաղային աղբը և կիրառական կամ դեկորատիվ իրեր պատրաստել:

8.2. Ուսուցիչը տալիս է ստեղծագործական միտքը զարգացնող բազմաթիվ նոր հարցեր կամ հանձնարարում է ստեղծագործական միտքը խթանող բազմաթիվ նոր առաջադրանքներ:

 

 

  1. Ինքնուրույնություն և համագործակցություն
    • Ուսուցիչը սովորողներին տալիս է ընտրության, դերեր և պարտականություններ ստանձնելու հնարավորություններ:
    • Ուսուցիչը նպաստում է սովորողների միջև համագործակցային մթնոլորտի ձևավորմանը:
    • Ուսուցիչը նպաստում է սովորողների միջանձնային հարաբերությունների ձևավորմանը:

 

 

 

 

 

 

 

 

 

1

2

3

4

9.1. Ուսուցիչը սովորողներին չի տալիս ընտրության, դերեր և պարտականություններ ստանձնելու հնարավորություններ: Օրինակ՝ սովորողներն առաջադրանքներ են կատարում՝ հետևելով սահմանված քայլերի շարքին՝ առանց կատարման հնարավոր այլ ձևերի դիտարկման: Կամ սովորողների մասնակցությունը դասին շատ սահմանափակ է. օրինակ՝ սովորողները երբեք չեն ստանում գրատախտակի մոտ գնալու հնարավորություն: 

9.1. Ուսուցիչը սովորողներին տալիս է ընտրության, դերեր և պարտականություններ ստանձնելու սահմանափակ հնարավորություններ, որոնք էական առնչություն չունեն դասի նպատակների հետ: Օրինակ՝ սովորողներին հնարավորություն է տրվում առաջադրանքների կատարման հերթականությունն ընտրել կամ ներկա-բացակա անել:

 

 

 

9.1. Ուսուցիչը սովորողներին տալիս է մեկ էական ընտրության, դեր կամ պարտականություն ստանձնելու հնարավորություն: Օրինակ՝ ուսուցիչը սովորողներին հնարավորություն է տալիս ընտրել շարադրության թեման կամ թույլ է տալիս որևէ սովորողի գրատախտակի մոտ բացատրել և լուծել հավասարումը: 

 

 

 

 

9.1. Ուսուցիչը սովորողներին տալիս է բազմաթիվ էական ընտրության, դեր կամ պարտականություն ստանձնելու հնարավորություններ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

9.2. Ուսուցիչը չի ընձեռում խմբերով կամ զույգերով աշխատելու հնարավորություններ, ողջ դասը ուսուցչակենտրոն է:

 

 

 

 

 

9.2. Ուսուցիչն ընձեռում է խմբերով կամ զույգերով աշխատելու հնարավորություններ, որոնք, սակայն, էական կապ չունեն դասի նպատակների հետ: Օրինակ՝ ուսուցիչը խնդրում է սովորողներին բարձրաձայն ընթերցել միմյանց աշխատանքները:

9.2. Ուսուցիչն ընձեռում է խմբերով կամ զույգերով աշխատելու առնվազն մեկ էական հնարավորություն: Օրինակ՝ ուսուցիչը խնդրում է սովորողներին խմբեր կազմել և կարճ, հումորային բեմադրությամբ հանդես գալ՝ օգտագործելով նոր սովորած բառապաշարը:

9.2. Ուսուցիչն ընձեռում է խմբերով կամ զույգերով աշխատելու բազմաթիվ հնարավորություններ: Դասն աշակերտակենտրոն է:

 

 

 

9.3. Ուսուցիչը չի նպաստում սովորողների միջանձնային հարաբերությունների ձևավորմանը: Օրինակ՝ սովորողները միմյանց դժվարությամբ են լսում, հերթով չեն խոսում, հակադիր կարծիքներ չեն ընդունում, վիրավորանքի խոսքեր են ասում դասընկերներին և այլն: Միևնույն ժամանակ ուսուցիչը վերը նշված պահվածքն ուղղելու փորձ չի անում:

9.3. Ուսուցչի ներդրումը սովորողների միջանձնային հարաբերությունների ձևավորման հարցում ոչ էական է: Օրինակ՝ ուսուցիչը խնդրում է որևէ սովորողի ներողություն խնդրել դասընկերոջից կամ խրախուսում է խմբային աշխատանքի ժամանակ միմյանց օգնել, հերթով խոսել, սակայն չի բացատրում, թե ինչու են այս վարքագծերը կարևոր:

9.3. Ուսուցիչը հաճախ (բայց ոչ միշտ) էապես նպաստում է միջանձնային հարաբերությունների ձևավորմանը: Օրինակ՝ ուսուցիչը հորդորում է հերթով խոսել խմբային աշխատանքի ժամանակ՝ հավելելով, որ սա նախ կօգնի միմյանց լսել, հետո բոլորին խոսելու հնարավորություն կտա:

9.3. Ուսուցիչը միշտ է էապես նպաստում միջանձնային հարաբերությունների ձևավորմանը:

 

 

Դասալսման_ձևաթուղթ.xls


Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների համար մեթոդական ուղեցույց

 

ՀՀ կրթության տեսչական մարմնի' ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման, վերլուծությունների և գնահատման վարչությունը (ՌԳՍՊՎԳ) նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների և աշխատողների համար պատրաստել է այս մեթոդական ուղեցույցը՝ նպատակ ունենալով աջակցել կրթական գործունեությունը բնութագրող ռիսկայնության հիմնական չափանիշների վերագնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը համապատասխան հավելվածում լրացնելու գործընթացին:

 

 

 

 

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Նախաբան 

  1. Հաստատության անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, ՀՎՀՀ-ն և պետական ռեգիստրի կոդը
  2. Հաստատության սովորողների թիվը
  3. 3. Հանրակրթական ուսումնական հաստատություն տեղափոխված սովորողների թիվը 
  4. Հասատությունումդասավանդվողմասնագիտություններիցանկըևկրթականհիմքերը
  5. Հաստատությունընդունվածսովորողների, ՀՀԿԳՄՍնախարարաիհրամանովհատկացվածսահմանայինտեղերիևկրթականծրագրիլիցենզիայովնախատեսվածընդունելությանսահմանայինտեղերիթվերը' ըստմասնագիտությունների
  6. Մանկավարժականաշխատողներիշարժը
  7. Հաստատության կողմից պետական լիազորված մարմնի հատկացրած տեղերում 3 տարի անընդմեջ ընդունելություն չիրականացնելը

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ՀՀ օրենքի հոդված 2.1-ի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 22.08.2019թ. N 1153-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ կրթության տեսչական մարմնի' ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափա­նիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» հավելվածը (այսուհետ՝ մեթոդաբանություն)՝ ՀՀ կրթության տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին) յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին իրականացնում է ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ նաև հաստատություն) կրթական գործունեությունը բնութագրող ռիսկերի (ոլորտային, անհատական) վերագնահատում: Այդ գործընթացն իրականացնելիս տեսչական մարմինն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ըստ գնահատման բնութագրիչների (Excel ձևաչափ) կազմված հավելվածի (այսուհետ՝ հավելված), ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (այսուհետ՝ ՀՀ ԿԳՄՍ) նախարարությունից և ոչ պետական ուսումնական հաստատություններից հավաքագրում է տեղեկատվություն: Անհրաժեշտ տեղեկատվությունը, լրացված հավելվածով, տրամադրում են հաստատությունների տնօրենները:

Հավաքագրված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս տեսչական մարմնին'

  • գնահատելու և դասակարգելու վերահսկման ենթակա հաստատությունները՝ ըստ դրանց կրթական գործունեության իրականացման ռիսկի գործոնների,
  • ձևավորելու հաստատությունների տվյալների բազա' ըստ գործունեության ոլորտների,
  • ներդնելու ստուգումների արդյունավետ մեխանիզմներ,
  • արդյունավետ բաշխելու առկա ռեսուրսները՝ ռիսկերի կառավարման նպատակով:

 

Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտներում, ըստ հավաքագրված տեղեկատվության, հաստատությունների ռիսկը վերագնահատվում է կրթական գործունեությունը բնութագրող հետևյալ չափանիշների համաձայն.

  • հաստատություն ընդունված սովորողների թիվ,
  • հաստատության մանկավարժական աշխատողների շարժ,
  • հաստատությունից հանրակրթական ուսումնական հաստատություն տեղափոխված սովորողների թիվ,
  • մասնագիտություն, ըստ որի, հաստատության կողմից պետական լիազորված մարմնի հատկացրած տեղերում 3 տարի անընդմեջ ընդունելություն չի իրականացվել:

Տեսչական մարմնի կողմից տրամադրվող հավելվածում (էլեկտրոնային աղյուսակը)՝ հաստատության տնօրենը լրացնում է հետևյալ տվյալները.

  1. հաստատության անվանումը,
  2. կազմակերպաիրավական ձևը,
  3. հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ),
  4. պետական ռեգիստրի կոդը,
  5. սովորողների ընդհանուր թիվը տվյալ ուստարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ,
  6. սովորողների ընդհանուր թիվը նախորդ ուստարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ,
  7. նախորդ ուստարվա ընթացքում այդ հաստատությունից հանրակրթական ուսումնական հաստատություն տեղափոխվածների թիվը,
  8. հաստատությունում դասավանդվող մասնագիտությունները և կրթության հիմքերը,
  9. տվյալ ուստարում հաստատություն ընդունված սովորողների թիվն ըստ մասնագիտությունների,
  10. ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատությանը տվյալ ուստարվա համար հատկացված սահմանային տեղերի թիվն ըստ մասնագիտությունների,
  11. հաստատության համապատասխան կրթական ծրագրի լիցենզիայով նախատեսված ընդունելության սահմանային տեղերի թիվն ըստ մասնագիտությունների,
  12. հաստատության մանկավարժների ընդհանուր թիվը տվյալ ուստարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ,
  13. հաստատություն ընդունված մանկավարժների թիվը նախորդ ուստարվա ընթացքում,
  14. հաստատությունից ազատված մանկավարժների թիվը նախորդ ուստարվա ընթացքում,
  15. մասնագիտությունների ամբողջական անվանումները և լիցենզիայի տրման տարեթվերը, ըստ որոնց պետական լիազորված մարմնի հատկացրած տեղերում 3 տարի անընդմեջ ընդունելություն չի իրականացվել,
  16. լիցենզիայի առկայության պարագայում կրթական գործընթաց չիրականացնելու տարեթվերը:

 

Հաստատությունները, որոնք իրականացնում են նախնական (արհեստագործական) մասնագիտական կրթական ծրագրեր, տվյալները լրացնելիս պետք է ընտրեն ուղարկված էլեկտրոնային աղյուսակի «Նախնական մասնագիտական» հավելվածը' 1-ին եզրագծված հատված :

Հաստատությունները, որոնք իրականացնում են միջին մասնագիտական կրթական ծրագրեր, տվյալները լրացնելիս պետք է ընտրեն ուղարկված էլեկտրոնային աղյուսակի «Միջին մասնագիտական» հավելվածը' 2-րդ եզրագծված հատված

Այն ուսումնական հաստատությունները, որոնք իրականացնում են և´ նախնական (արհեստագործական), և´ միջին մասնագիտական կրթական ծրագրեր՝ տվյալները պետք է լրացնեն 2 հավելվածներում' յուրաքանչյուր կրթական ծրագրի համար ընտրելով համապատասխան մասը, այսինքն լրացվում են և´ 1-ին, և´ 2-րդ եզրագծված հատվածներում նշված էլեկտրոնային աղյուսակները:

Նշված յուրաքանչյուր կետի վերաբերյալ համապատասխան տվյալները ճշգրիտ լրացնելու համար անհրաժեշտ է հետևել սույն ուղեցույցին և բերված օրինակներին:  

Տեղեկատվությունը անհրաժեշտ է տրամադրել էլեկտրոնային (Excel) տարբերակով:

Մեթոդական ուղեցույցում դիտարկվել է 2022-2023 ուստարին, հետևաբար բերված բոլոր օրինակներում տեղեկատվությունը լրացվել է ըստ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից 2022 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածի:

 

ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

 

  1. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԸ, ՀՎՀՀ-Ն ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԿՈԴԸ

 

 

Նկ. 1

Նկար 1-ում ներկայացված եզրագծված հատվածը լրացնելու համար «B» և «C» սյունակների համապատասխան բջիջներում անհրաժեշտ է լրացնել ուսումնական հաստատության հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և պետական ռեգիստրի կոդը: «D» սյան համապատասխան վանդակում' հաստատության անվանումը, իսկ «E» սյունակում' հաստատության կազմակերպական-իրավական ձևը:

Օրինակ' ենթադրենք լրացնում ենք ինֆորմացիա ՀՀ ԿԳՄՍՆ «Էջմիածնի թիվ 6 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի վերաբերյալ, ՀՎՀՀ-ն' 4800441, իսկ պետական ռեգիստրի կոդը' 35.240.01410: Ըստ վերոնշված տվյալների' «B»-ից «E» սյունակների համապատասխան վանդակներում տվյալները կլրացվեն նկար 2-ում ներկայացված ձևով:

Հաստատության անվանումը լրացվում է հաստատության կանոնադրությանը համապատասխան:

 

  1. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ

 

Նկար 3-ում ներկայացված եզրագծված հատվածի համապատասխան դաշտում, անհրաժեշտ է նշել տվյալ ուստարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ հաստատություն ընդունված սովորողների թիվը' «F» սյան և նախորդ ուստարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ ընդունված սովորողների ընդհանուր թիվը' «G» սյան համապատասխան վանդակներում:

Օրինակ, ենթադրենք հիմա 2022-2023 ուսումնական տարին է, ապա պահանջվող տեղեկատվությունը «F» սյան համապատասխան վանդակում պետք է լրացնել, ըստ հաստատության սովորողների թվի, 2022 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ, իսկ «G» սյան համապատասխան վանդակում' սովորողների թիվը 2021 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ: Այսպիսով, եթե տվյալ ուստարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ հաստատության սովորողների թիվը 161 է, իսկ նախորդ ուստարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ 126, ապա տվյալները լրացվում են նկար 4-ում ներկայացված ձևով:

 

 

  1. ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ

 

                        

Էլեկտրոնային աղյուսակի համապատասխան դաշտում անհրաժեշտ է լրացնել նախորդ ուստարվա ընթացքում տվյալ հաստատությունից հանրակրթական ուսումնական հաստատություն տեղափոխված սովորողների թիվը: Եթե օրինակ՝ 2021-2022 ուստարում ուսումնական հաստատությունից տեղափոխվել է 5 սովորող, ապա ընդգծված մասում լրացվում է տվյալ թիվը (նկար 6):

 

 

 

  1. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԱՍԱՎԱՆԴՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

 

 

Նկար 7-ում ներկայացված ընդգծված մասերում անհրաժեշտ է լրացնել տվյալներ հաստատությունում դասավանդվող մասնագիտությունների անվանումների և կրթության համապատասխան հիմքերի վերաբերյալ: Եթե հաստատությունում միևնույն մասնագիտության ուսուցումը իրականացվում է թե´ հիմնական, թե´ միջնակարգ կրթության հիմքերով, ապա պահանջվող տեղեկատվությունը լրացվում է առանձին տողերով:

Եթե, օրինակ, հաստատությունում Հաշվապահություն մասնագիտության ուսուցումը իրականացվում է միջնակարգ կրթության (մ/կ) հիմքով, Սպառողական ապրանքի որակի փորձաքննություն, Տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում, Ատամնատեխնիկական գործ մասնագիտությունների ուսուցումը՝ հիմնական կրթության (հ/կ) հիմքով, իսկ, Համակարգիչների շահագործում մասնագիտության ուսուցումը իրականացվում է և՛ միջնակարգ կրթության (մ/կ), և՛ հիմնական կրթության (հ/կ) հիմքով, ապա տեղեկատվությունը լրացվում է նկար 8-ում ներկայացված ձևով:

                                              

 

 

  1. ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ, ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԵՐԻ ԹՎԵՐԸ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

 

 

Նկար 9-ում ներկայացված է հավելվածի այն մասը, որում անհրաժեշտ է լրացնել հաստատություն ընդունված սովորողների («K» սյուն), տվյալ ուստարում ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատությանը հատկացված սահմանային տեղերի («L» սյուն) և կրթական ծրագրի լիցենզիայով նախատեսված ընդունելության սահմանային տեղերի («M» սյուն) թվերն ըստ մասնագիտությունների:

Օրինակ, եթե Հաշվապահություն մասնագիտությամբ ընդունվել Է 15 սովորող, ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով հատկացված տեղերի թիվը 25 է, իսկ լիցենզիայով հատկացված տեղերի թիվը՝ 15, ապա տվյալները լրացվում են այդ մասնագիտության համապատասխան տողում՝ նկար 10-ում ներկայացված աղյուսակի 1-ին տողին համապատասխան:

Նկար 10-ում ներկայացված աղյուսակի մնացյալ տողերը լրացվել են նույն տրամաբանությամբ:

 

 

 

 

  1. ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՇԱՐԺԸ

 

 

 

«N» սյան համապատասխան տողում անհրաժեշտ է լրացնել հաստատությունում աշխատող մանկավարժական աշխատողների թիվը տվյալ ուստարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ:

«O» սյան համապատասխան տողում անհրաժեշտ է լրացնել նախորդ ուստարում հաստատություն ընդունված մանկավարժական աշխատողների թիվը:

«P» սյան համապատասխան տողում անհրաժեշտ է լրացնել նախորդ ուստարում ուսումնական հաստատությունից ազատված մանկավարժական աշխատողների թիվը:

Համաձայն «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ կետի' արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների մանկավարժական աշխատողներ են համարվում դասախոսները և արտադրական ուսուցման վարպետները:

Օրինակ, եթե հաստատությունում, տվյալ ուստարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ, մանկավարժների ընդհանուր թիվը 20 է, իսկ նախորդ ուստարում ընդունված և ազատված մանկավարժների թվերը համապատասխանաբար՝ 2 և 3, ապա տվյալները լրացվում են նկար 12-ում ներկայացված ձևով:

  

 

 

  1. ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏԱԿԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄՆԻ ՀԱՏԿԱՑՐԱԾ ՏԵՂԵՐՈՒՄ 3 ՏԱՐԻ ԱՆԸՆԴՄԵՋ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՉԻՐԱԿԱՆԱՑՆԵԼԸ

 

 

 

«Q» սյան համապատասխան բջիջում հաստատությունները (լիցենզիայի առկայության դեպքում) պետք է լրացնեն այն մասնագիտությունների անվանումները, որոնցում, ըստ պետական լիազորված մարմնի (ՀՀ ԿԳՄՍ նախարարության) հատկացրած տեղերի, առնվազն 3 տարի անընդմեջ չի իրականացվել ընդունելություն: Տվյալները լրացնելիս անհրաժեշտ է նշել տվյալ մասնագիտության ամբողջական անվանումը, լիցենզիայի տրման տարեթիվը:

«R» սյան համապատասխան բջիջում անհրաժեշտ է լրացնել լիցենզիայի առկայության դեպքում, ըստ տվյալ մասնագիտության, կրթական գործընթաց չիրականացնելու տարեթվերը:

Օրինակ, եթե հաստատության «Բաց լեռնային աշխատանքներ» մասնագիտությամբ (լիցենզիան տրվել է 2017 թվականին) ՀՀ ԿԳՄՍ նախարարության հատկացրած տեղերում ընդունելություն չի իրականացվել 2018-2021 թվականներին, ապա լրացված տվյալները կունենան նկար 14-ում ներկայացված տեսքը:

 

Ուղեցույց նախնական և միջին մասնագիտական ուս․ հաստատությունների տնօրենների համար


Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների տնօրենների համար մեթոդական ուղեցույց

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

          Նախաբան 

 

  1. Հերթայնության առկայությունը
  2. Չդասավանդվող առարկայի(ների) առկայությունը
  3. Ընդհանուրկրթականծրագրերիիրականացմանլիցենզիայովսահմանված սովորողների համակազմիսահմանային տեղերի թիվը
  4. Տարրական, միջինևավագդպրոցներումսովորողներիթիվը
  5. Մանկավարժականաշխատողներիընդհանուրթիվը
  6. Նախորդուստարվաընթացքումդպրոցընդունվածևազատվածսովորողներիթիվը
  7. Դպրոցի սովորողների թիվը

 

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ՀՀ օրենքի հոդված 2.1.-ի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 25.11.2021թ. N 1947-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ կրթության տեսչական մարմնի' ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափա­նիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» հավելվածը (այսուհետ՝ մեթոդաբանություն)՝ ՀՀ կրթության տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին) յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին իրականացնում է ՀՀ հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ նաև դպրոց) կրթական գործունեությունը բնութագրող ռիսկերի (ոլորտային, անհատական) վերագնահատում: Այդ գործընթացն իրականացնելիս տեսչական մարմինն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ըստ գնահատման բնութագրիչների (Excel ձևաչափ) կազմված հավելվածի (այսուհետ՝ հավելված), ՀՀ մարզպետարաններից, Երևանի քաղաքապետարանից, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից (այսուհետ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն), ոչ պետական դպրոցներից հավաքագրում է տեղեկատվություն: Անհրաժեշտ տեղեկատվությունը, լրացված հավելվածով, տրամադրում են դպրոցների տնօրենները:

Հավաքագրված տեղեկատվությունը հնարավորություն է տալիս տեսչական մարմնին'

  • գնահատելու և դասակարգելու վերահսկման ենթակա ուսումնական հաստատությունները՝ ըստ դրանց կրթական գործունեության իրականացման ռիսկի գործոնների,
  • ձևավորելու ուսումնական հաստատությունների տվյալների բազա' ըստ գործունեության ոլորտների,
  • ներդնելու ստուգումների արդյունավետ մեխանիզմներ,
  • արդյունավետ բաշխելու առկա ռեսուրսները՝ ռիսկերի կառավարման նպատակով:

 

 

 

Հանրակրթության (միջնակարգ կրթության) ոլորտում՝ ըստ հավաքագրված տեղեկատվության՝ դպրոցի ռիսկը վերագնահատվում է կրթական գործունեությունը բնութագրող հետևյալ չափանիշների համաձայն.

  • դպրոցի հերթայնություն,
  • դպրոցի ուսումնական պլանով նախատեսված չդասավանդվող առարկայի (այսուհետ՝ չդասավանդվող առարկա) առկայություն,

3) դպրոցում գերբեռնված դասարանների առկայություն,

4) ըստ կրթական աստիճանների՝ դպրոցի համապատասխան լիցենզիայով սահմանված սովորողների սահմանային թվի գերազանցման չափ,

5) սովորողների շարժ,

6) նախորդ ուսումնական տարում իրականացված վերահսկողական գործառույթների (բացառությամբ՝ ստուգման) արդյունքում արձանագրված՝ մանկավարժական աշխատողների նշանակումներին վերաբերող խախտումների թիվ՝ բացառելով արձանագրված խախտումների կրկնակի հաշվարկումը,

7) նախորդ ուսումնական տարում իրականացված վերահսկողական գործառույթների (բացառությամբ՝ ստուգման) արդյունքում արձանագրված այլ խախտումների թիվ՝ բացառելով արձանագրված խախտումների կրկնակի հաշվարկումը,

8) դպրոցի գործունեության վերաբերյալ նախորդ ուսումնական տարում ստացված դիմում-բողոքների թիվ (բացառությամբ՝ անանուն և կեղծ, ինչպես նաև՝ տեսչական մարմնի իրավասության շրջանակներից դուրս դիմումների),

9) ստուգման արդյունքում հայտնաբերված խախտումների պարբերականություն,

10) ստուգման արդյունքում արձանագրված խախտումների հետևանքների վերացմանն ուղղված գործողությունների արդյունքներ:

Տեսչական մարմնի կողմից տրամադրվող հավելվածը (էլեկտրոնային աղյուսակը)՝ համաձայն մեթոդաբանության, արդեն իսկ ներառում է տեղեկատվություն դպրոցի անվանման, կազմակերպաիրավական ձևի, հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ), պետական ռեգիստրի կոդի վերաբերյալ: Այս տեղեկատվությունն ըստ անհրաժեշտության թարմացվում է լիազոր մարմնի կամ դպրոցի կողմից՝ չխախտելով հավելվածում առկա դպրոցների հաջորդականությունը: Հավելվածում չներառված դպրոցների մասին համապատասխան տեղեկատվությունը լրացվում է առկա տեղեկատվությանվերջին տողից հետո:

Ելնելով վերոգրյալից, դպրոցների տնօրենների կողմից էլեկտրոնային աղյուսակի համապատասխան տողում՝

  • ըստ անհրաժեշտության (եթե առկա տեղեկատվությունը սխալ է) թարմացվում են հետևյալ տվյալները'
  1. մարզը, քաղաքը (համայնքը), Երևանի դեպքում՝ քաղաքը, վարչական շրջանը,
  2. դպրոցի անվանումը,
  3. դպրոցի կազմակերպաիրավական ձևը,
  4. դպրոցի ՀՎՀՀ-ն,
  5. դպրոցի պետական ռեգիստրի կոդը:
  • լրացվում են դպրոցի կրթական գործունեությունը բնութագրող հետևյալ տվյալները՝
  1. դպրոցում հերթայնության առկայությունը (երկրորդ, երրորդ հերթերի առկայությունը),
  2. դպրոցում չդասավանդվող առարկայի(ների) անվանումը,
  3. դպրոցի տարրական, հիմնական և միջնակարգ (ըստ կրթական ծրագրի աստիճանի) ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայով սահմանված սովորողների համակազմի սահմանային տեղերի թվերը,
  4. տարրական, միջին և ավագ դպրոցներում սովորողների թիվը,
  5. դպրոցի մանկավարժական աշխատողների թիվը,
  6. տվյալ ուստարվա ընթացքում դպրոց ընդունված և ազատված սովորողների թիվը,
  7. դպրոցում սովորողների ընդհանուր թիվը,
  8. դպրոցում սովորողների թիվն' ըստ դասարանների:

Նշված յուրաքանչյուր կետի վերաբերյալ համապատասխան տվյալները ճշգրիտ լրացնելու համար անհրաժեշտ է հետևել սույն ուղեցույցին, բերված օրինակներին: Տեղեկատվությունը անհրաժեշտ է տրամադրել էլեկտրոնային (Excel) տարբերակով:

ԴՊՐՈՑԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

  1. ՀԵՐԹԱՅՆՈՒԹՅԱՆ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

 

Նկ. 1

                                                            

Նկար 1-ում ներկայացված եզրագծված հատվածի համապատասխան վանդակում, հերթերի առկայության դեպքում նշվում է' առկա է բառը, հակառակ դեպքում' առկա չէ: Օրինակ, եթե դպրոցում առկա է երկրորդ հերթ, իսկ երրորդ հերթ առկա չէ, ապա ինֆորմացիան լրացվում է նկար 2-ում ներկայացված ձևով:

 

Նկ. 2

2. ՉԴԱՍԱՎԱՆԴՎՈՂ ԱՌԱՐԿԱՅԻ(ՆԵՐԻ) ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

 

 

Նկ. 3                

Էլեկտրոնային աղյուսակի համապատասխան դաշտում անհրաժեշտ է լրացնել ուսումնական հաստատությունում ուսումնական պլանով նախատեսված, սակայն չդասավանդվող առարկայի(ների) վերաբերյալ (Նկ. 1) տվյալներ: Մասնավորապես, եթե օրինակ, դպրոցում չեն դասավանդվում «Ֆիզկուլտուրա» և «ՆԶՊ» առարկաները, ապա համապատասխան վանդակում նշվում են առարկաների անվանումները (Նկ. 4), հակառակ դեպքում, եթե չդասավանդվող առարկաներ չկան, նշվում է' առկա չէ (Նկ. 5):

                                                        

                       Նկ. 4                                                         Նկ. 5

 

3.    ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԿԱԶՄԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԵՂԵՐԻ ԹԻՎԸ

 

 

Նկ. 6

Նկ 6-ում ներկայացված պահանջներին համապատասխանող տեղեկատվությունը լրացվում է ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից տրված տարրական ընդհանուր, հիմնական ընդհանուր, միջնակարգ ընդհանուր կրթական ծրագրերի իրականացման լիցենզիայով սահմանված համակազմի սահմանային տեղերի թվի:

Եթե, օրինակ, դպրոցի տարրական կրթական ծրագրի իրականացման լիցենզիայով սովորողների համակազմի սահմանային թիվը 160 է, հիմնական ընդհանուր կրթական ծրագրի դեպքում՝ 335 է, իսկ միջնակարգ ընդհանուր կրթական ծրագրի դեպքում՝ 124, ապա տեղեկատվությունը լրացվում է նկար 7-ում ներկայացված ձևով:                                                      

 Նկ. 7

 

  1. ՏԱՐՐԱԿԱՆ, ՄԻՋԻՆ ԵՎ ԱՎԱԳ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ

 

 

Նկ. 8

Նկար 8-ում ներկայացված է հավելվածի այն մասը, որում անհրաժեշտ է լրացնել սովորողների թիվն՝ ըստ դպրոցում իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի աստիճանների: Մասնավորապես, տարրական դպրոցի (1-4-րդ դասարաններ) սովորողների թիվը լրացվում է «K» սյան, միջին դպրոցի (5-9-րդ դասարաններ) սովորողների թիվը' «M» սյան, իսկ ավագ դպրոցի (10-12-րդ դասարաններ) սովորողների թիվը' «O» սյան համապատասխան տողում: Օրինակ, եթե տարրական դպրոցում սովորում են 148, միջին դպրոցում' 178 և ավագ դպրոցում' 78 սովորողներ, ապա տեղեկատվությունը լրացվում է նկար 9-ում ներկայացված ձևով:

 

Նկ. 9

 

5.    ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹԻՎԸ

 

   Նկ. 10

«J» սյան համապատասխան տողում անհրաժեշտ է լրացնել դպրոցի մանկավարժական աշխատողների թիվը:

Համաձայն ՀՀ կառավարության 14.10.2010թ. N 1391-Ն որոշմամբ հաստատված ՀՀ հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հասատատության պաշտոնների անվանացանկի (Հավելված N 4)՝ մանկավարժական աշխատողներ են համարվում.

  • հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ուսումնական աշխատանքի գծով տեղակալը,
  • հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալը (նախկինում' դաստիարակչական աշխատանքի գծով տեղակալը),
  • հանրակրթական ուսումնական հաստատության՝ սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչը (նախկինում' մանկապատանեկան կոլեկտիվի կազմակերպիչը),
  • հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցիչը,
  • հանրակրթական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժը,
  • հանրակրթական ուսումնական հաստատության հոգեբանը,
  • հանրակրթական ուսումնական հաստատության սոցիալական մանկավարժը,
  • հանրակրթական ուսումնական հաստատության նախնական զինվորական պատրաստության և անվտանգ կենսագործունեության ուսուցիչը (զինղեկ) (նախկինում' նախնական զինվորական պատրաստության ուսուցիչը (զինղեկ),
  • հանրակրթական ուսումնական հաստատության գրադարանավարը,
  • հանրակրթական ուսումնական հաստատության լաբորանտը,
  • հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի օգնականը:

Օրինակ, եթե դպրոցում վերոնշյալ պաշտոններում աշխատող անձանց թիվը 39 է, ապա «J» սյան համապատասխան տողը լրացվում է նկար 11-ում ներկայացված ձևով:

  

Նկ. 11

 

 

 

 

 

 

 

  1. ՆԱԽՈՐԴ ՈՒՍՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴՊՐՈՑ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ ԱԶԱՏՎԱԾ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ

 

Նկ. 12

«Q» և «R» սյուների համապատասխան բջիջներում անհրաժեշտ է լրացնել սովորողների շարժի վերաբերյալ տվյալները: Սովորողների շարժի չափանիշով գնահատվում է, սովորողների ընթացիկ շարժը ուսումնական տարվա ընթացքում: Ինչը նշանակում է, որ նախորդ ուստարվա ընթացքում հաստատություն ընդունված սովորողների թվի վերաբերյալ տեղեկատվությունը չպետք է ներառի նախորդ ուստարվա սկզբում հիմնական կամ միջնակարգ դպրոցի առաջին դասարան, ավագ դպրոցի 10-րդ դասարան ընդունված սովորողների թիվը: Նույն տրամաբանությամբ՝ նախորդ ուստարվա ընթացքում հաստատությունից ազատված սովորողների թվի վերաբերյալ տեղեկատվությունը չպետք է ներառի նախորդ ուստարվա շրջանավարտների թիվը:

Օրինակ, ենթադրենք հիմա 2023-2024 ուսումնական տարին է, հետևաբար պահանջվող տեղեկատվությունը պետք է լրացվի' ըստ 2022-2023 ուսումնական տարվա (տրամադրվող էլեկտրոնային աղյուսակում նշվում է դիտարկվող ուստարին) տվյալների: Եթե 2022 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում այլ դպրոցից կամ այլ բնակության վայրից, կամ այլ երկրից, կամ այլ հանգամանքերում տվյալ դպրոց է ընդունվել 12 աշակերտ, իսկ նույն ժամանկահատվածում դպրոցից ազատվել է 20 աշակերտ' դպրոցը փոխելու, բնակության վայրը փոխելու կամ այլ պատճառներով, ապա տվյալները լրացվում են նկար 13-ում ներկայացված ձևով:

 

Նկ. 13

 

 

 

  1. ԴՊՐՈՑԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ

Հավելվածի տվյալ բաժնում անհրաժեշտ է լրացնել դպրոցի սովորողների ընդհանուր թիվը և սովորողների թիվը՝ ըստ դասարանների:

 

Նկ. 14

Դպրոցում սովորողների թիվն՝ ըստ դասարանների անհրաժեշտ է լրացնել նկար 14-ում ներկայացած «T»-ից մինչև «BC» սյուների համապատասխան վանդակներում: Սակայն, եթե օրինակ, դպրոցում ձևավորվել է 4 հատ 1-ին դասարան (I ա, I բ, I գ, I դ), 3 հատ 2-րդ դասարան (II ա, II բ, II գ),  ապա անհրաժեշտ է համապատասխան դասարանների նշիչների քանակությամբ ավելացնել սյուներ համապատասխան դասարանը մատնանշող սյուների կողքին (Նկ. 15):        

  Նկ. 15

 

Որպես օրինակ դիտարկենք սովորողների թվաքանակներն ըստ դասարանների և նշիչների: Ենթադրենք դպրոցի 1-ին դասարանում սովորում է 38 աշակերտ' I ա-ում 19 և I բ-ում 19, 2-րդ դասարանում' 37 աշակերտ' II ա-ում 20 և II բ-ում 17, 3-րդ դասարանում' 37 աշակերտ' III ա-ում 20 և III բ-ում 17 աշակերտ, 4-րդ դասարանում' 35 աշակերտ' IV ա, 5-րդ դասարանում' 33 աշակերտ' V ա, 6-րդ դասարանում' 42 աշակերտ' VI ա-ում 22 և VI բ-ում 20, 7-րդ դասարանում' 33 աշակերտ' VII ա, 8-րդ դասարանում' 38 աշակերտ' VIII ա-ում' 20 և VIII բ-ում' 18, 9-րդ դասարանում' 32 աշակերտ' IX ա, 10-րդ դասարանում' 21 աշակերտ' X ա, 11-րդ դասարանում' 32 աշակերտ' XI ա-ում' 16 և XI բ-ում' 16, 12-րդ դասարանում' 25 աշակերտ' XII ա (Նկ. 16):

 

Նկ. 16

Էլեկտրոնային աղյուսակի «S» սյան համապատասխան բջիջում ներկայացված՝ դպրոցի սովորողների ընդհանուր թիվը պետք է հավասար լինի բոլոր դասարանների սովորողների թվերի գումարին, ինչպես նաև 4-րդ բաժնում ներկայացված տարրական դպրոցի, միջին դպրոցի և ավագ դպրոցի սովորողների թվերի գումարին:

Ուղեցույց

 

 


Նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների համար մեթոդական ուղեցույց

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

Նախաբան 2

 

  1. Մանկապարտեզի խմբերի թիվը, միջին և ավագ խմբերի թիվը 

     2.Մանկապարտեզի համապատասխան լիցենզիայով սահմանված երեխաների սահմանային (ըստ լիցենզիայի հավելվածի) և փաստացի թվեր

     3. Մանկապարտեզի երեխաների թիվը և երեխաների թիվն' ըստ խմբերի 

     4.Մանկապարտեզի տարատարիք խմբերի թիվը և այդ խմբ(եր)ում ընդգրկված երեխաների թիվն' ըստ ծննդյան տարեթվերի 

     5.Մանկավարժական աշխատողների թիվը, մանկավարժական աշխատողներին հատկացված հաստիքային միավորների թիվը և հաստիքային միավորներն' ըստ պաշտոնների 

      6.Հաստատության աշխատանքային ռեժիմը 

 

ՀՀ կրթության տեսչական մարմնի' ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման, վերլուծությունների և գնահատման վարչությունը (ՌԳՍՊՎԳ) պատրաստել է այս մեթոդական ուղեցույցը՝ նպատակ ունենալով աջակցել նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրեններին և աշխատողներին' կրթական գործունեությունը բնութագրող ռիսկային հիմնական չափանիշների վերագնահատման համար անհրաժեշտ տեղեկատվությունը համապատասխան հավելվածում լրացնելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

Կապ մեզ հետ

ք. Երևան,Կոմիտաս 37/4

Հեռ.' (+374 15) 203050,

Էլ. հասցե' risker@eib.gov.am

Վեբ կայք' www.eib.am

 

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին ՀՀ օրենքի հոդված 2.1.-ի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 25.11.2021թ. N 1947-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ կրթության տեսչական մարմնի' ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափա­նիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» հավելվածը (այսուհետ՝ մեթոդաբանություն)՝ ՀՀ կրթության տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին) յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին իրականացնում է ՀՀ նախադպրոցական ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ մանկապարտեզ) կրթական գործունեությունը բնութագրող ռիսկերի (ոլորտային, անհատական) վերագնահատում: Այդ գործընթացն իրականացնելիս տեսչական մարմինն իրեն վերապահված լիազորությունների շրջանակում, ըստ գնահատման բնութագրիչների կազմված հավելվածի (Excel ձևաչափ), ՀՀ մարզպետարաններից, Երևանի քաղաքապետարանից, ոչ պետական մանկապարտեզներից հավաքագրում է տեղեկատվություն: Անհրաժեշտ տեղեկատվությունը լրացված հավելվածով, տրամադրում են մանկապարտեզների տնօրենները:

Հավաքագրված տվյալները հնարավորություն են տալիս տեսչական մարմնին'

  • գնահատելու և դասակարգելու վերահսկման ենթակա ուսումնական հաստատությունները՝ ըստ դրանց կրթական գործունեության իրականացման ռիսկի գործոնների,
  • ձևավորելու ուսումնական հաստատությունների տվյալների բազա' ըստ գործունեության ոլորտների,
  • ներդնելու ստուգումների արդյունավետ մեխանիզմներ,
  • արդյունավետ բաշխելու առկա ռեսուրսները՝ ռիսկերի կառավարման նպատակով:

Նախադպրոցական կրթության ոլորտում՝ ըստ հավաքագրված տեղեկատվության՝ մանկապարտեզի ռիսկը վերագնահատվում է կրթական գործունեությունը բնութագրող հետևյալ չափանիշների համաձայն.

  • մանկապարտեզի երեխաների թիվ,
  • մանկապարտեզի մանկավարժական աշխատողների թիվ,
  • մանկապարտեզի տարատարիք խմբերի թիվ,
  • մանկապարտեզի տարատարիք խմբերում տարիքային խմբերի թիվ,
  • մանկապարտեզի գերբեռնված խմբերում սաների թիվ,
  • մանկապարտեզի համապատասխան լիցենզիայով սահմանված երեխաների սահմանային թվի գերազանցման չափ,
  • մանկապարտեզի մանկավարժական աշխատողների՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված նորմատիվից պակաս հատիքային միավորների թիվ:

Տեսչական մարմնի կողմից տրամադրվող հավելվածը (էլեկտրոնային աղյուսակը)՝ համաձայն մեթոդաբանության՝ արդեն իսկ ներառում է տեղեկատվություն մանկապարտեզի անվանման, կազմակերպաիրավական ձևի, հարկ վճարողի հաշվառման համարի (ՀՎՀՀ), պետական ռեգիստրի կոդի վերաբերյալ: Այս տեղեկատվությունն ըստ անհրաժեշտության թարմացվում է լիազոր մարմնի կամ մանկապարտեզի կողմից: Նոր տեղեկատվությունը տրամադրվում է՝ չխախտելով հավելվածում առկա մանկապարտեզների հաջորդականությունը: Հավելվածում չներառված մանկապարտեզների մասին համապատասխան տեղեկատվությունը լրացվում է ներքևում՝ առկա տեղեկատվությունից հետո:

Ելնելով վերոգրյալից, մանկապարտեզների տնօրենների կողմից էլեկտրոնային աղյուսակի համապատասխան տողում

  • ըստ անհրաժեշտության (եթե առկա տեղեկատվությունը սխալ է) թարմացվում է հետևյալ տեղեկատվությունը '
  1. մարզը, քաղաքը (համայնքը), Երևանի դեպքում՝ քաղաքը, վարչական շրջանը,
  2. մանկապարտեզի անվանումը,
  3. մանկապարտեզի կազմակերպաիրավական ձևը,
  4. մանկապարտեզի ՀՎՀՀ-ն,
  5. մանկապարտեզի պետական ռեգիստրի կոդը:
  • լրացվում է տեղեկատվություն մանկապարտեզի կրթական գործունեությունը բնութագրող հետևյալ չափանիշների վերաբերյալ.
  1. մանկապարտեզի խմբերի թիվը,
  2. մանկապարտեզի համապատասխան լիցենզիայով սահմանված երեխաների սահմանային թվերն ըստ տարիքային փուլերի կամ տարիքային խմբերի (ըստ լիցենզիայի հավելվածի),
  3. մանկապարտեզի երեխաների թիվը,
  4. մանկապարտեզի երեխաների թիվն ըստ խմբերի,
  5. մանկապարտեզի տարատարիք խմբերի թիվը,
  6. մանկապարտեզի տարատարիք խմբերից յուրաքանչյուրում երեխաների թիվն ըստ ծննդյան տարեթվերի,
  7. մանկապարտեզի մանկավարժական աշխատողների թիվը,
  8. մանկավարժական աշխատողներին հատկացված հաստիքային միավորների ընդհանուր թիվը,
  9. մանկապարտեզի միջին և ավագ խմբերի թիվը,
  10. մանկապարտեզի մանկավարժական աշխատողներին հատկացված հաստիքային միավորների թիվն ըստ զբաղեցրած պաշտոնների,
  11. մանկապարտեզի աշխատանքային ռեժիմը:

Նշված յուրաքանչյուր կետի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը ճշգրիտ լրացնելու համար անհրաժեշտ է հետևել սույն ուղեցույցին, բերված օրինակներին: Տեղեկատվությունը անհրաժեշտ է տրամադրել էլեկտրոնային (Excel) տարբերակով:

 

ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԲՆՈՒԹԱԳՐՈՂ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ

1.  ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԽՄԲԵՐԻ ԹԻՎԸ, ՄԻՋԻՆ ԵՎ ԱՎԱԳ ԽՄԲԵՐԻ ԹԻՎԸ

 

             

Նկ. 1                                                   Նկ. 2

Ինչպես ներկայացված է նկար 1-ում և 2-ում' H և BB սյուների համապատասխան բջիջներում անհրաժեշտ է լրացնել մանկապարտեզի խմբերի թիվը և այդ թվերը պետք է համընկնեն: Իսկ BC սյան համապատասխան բջջում պետք է լրացվի հաստատությունում գործող միջին և ավագ խմբերի ընդհանուր թիվը: Օրինակ, ենթադրենք հաստատությունում գործում է 6 խումբ, որից 2-ը' կրտսեր, 3-ը' միջին և 1-ը' ավագ: Պահանջվող տեղեկատվությունը հավելվածում լրացնելու դեպքում կունենանք նկար 3-ում և 4-ում ներկայացված տեսքը:

Նկ. 3               Նկ. 4

 

  1. ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ (ՀԱՎԵԼՎԱԾՈՎ) ՍԱՀՄԱՆՎԱԾ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ԹՎԵՐ

 

 

Նկ. 5

 

 

Նկ. 6

Ըստ մանկապարտեզի լիցենզիայի հավելվածի՝ երեխաների սահմանային թվերը ներկայացվում են ըստ տարիքային փուլերի կամ ըստ տարիքային խմբերի: Հետևաբար, այն մանկապարտեզներում, որտեղ լիցենզիայով սահմանված երեխաների սահմանային թվերը տրված են'

  • ըստ տարիքային փուլերի, ապա տեղեկատվությունը լրացնելիս պետք է ուշադրություն դարձնել էլեկտրոնային աղյուսակում ներկայացված համապատասխան պահանջին (Նկ. 5-ում ընդգծված հատված), իսկ ըստ տարիքային խմբերի ներկայացված նույն պահանջը, տվյալ մանկապարտեզները չեն լրացնում:
  • ըստ տարիքային խմբերի, ապա տեղեկատվությունը պետք է լրացնել էլեկտրոնային աղյուսակի համապատասխան հատվածում, որտեղ սաների սահմանային/փաստացի թվերը պահանջվում են լրացնել ըստ տարիքային խմբերի (Նկ. 6): Տվյալ դաշտը լրացրած մանկապարտեզները չեն լրացնում' ըստ տարիքային փուլերի պահանջվող հատվածը:

Նկար 5-ում և 6-ում եզրագծված հատվածները լրացվում են մանկապարտեզի' նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին հրամանի (վերջին ստացած) և հաստատության կողմից վարվող գրանցամատյանի հիման վրա:

Նկար 5-ի եզրագծված հատվածում անհրաժեշտ է լրացնել սաների թիվն՝ ըստ տարիքային փուլերի: Յուրաքանչյուր տարիքային փուլում պետք է նշվի մանկապարտեզի համապատասխան լիցենզիայով սահմանված՝ սաների սահմանային թիվը և փաստացի գրանցված երեխաների թիվը: Հավելվածում տարիքային փուլերը բաժանված են 4 խմբերի, մասնավորապես'

  • վաղ տարիքային փուլ՝ 0-2 տարեկան երեխաներ,
  • կրտսեր նախադպրոցական տարիքային փուլ- 2-4 տարեկան երեխաները,
  • միջին նախադպրոցական տարիքային փուլ- 4-5 տարեկան երեխաներ,
  • ավագ նախադպրոցական տարիքային փուլ- 5-6 տարեկան երեխաներ:

 I, K, M, O սյունակների համապատասխան վանդակներում անհրաժեշտ է լրացնել նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին հրամանում նշված' համապատասխան տարիքային փուլերին հատկացված սաների համակազմի սահմանային տեղերի թիվը, իսկ J, L, N, P սյունակաների համապատասխան վանդակներում' մանկապարտեզ հաճախող սաների փատացի թիվն ըստ գրանցամատյանի: Օրինակ, եթե մանկապարտեզի համապատասխան լիցենզիայով սահմանված է, որ նախադպրոցական կրթական ծրագրով, կրտսեր, միջին և ավագ նախադպրոցական տարիքային փուլերով տրվում են համակազմի համապատասխանաբար 33, 32, 21  սահմանային տեղեր, իսկ սաների փաստացի թիվը' վաղ տարիքային փուլում' 9, կրտսեր նախադպրոցական տարիքային փուլում'  17, միջին նախադպրոցական տարիքային փուլում 15 և ավագ նախադպրոցական տարիքային փուլում' 11 երեխա է, ապա հավելվածում տեղեկատվությունը լրացվում է նկար 7-ում ներկայացված ձևով:

 

Նկ. 7

Եվ, քանի որ բերված օրինակում նշված չէ վաղ տարիքային փուլի երեխաներին լիցենզիայով հատկացված սահմանային տեղերի թիվը, հետևաբար I3 բջջում նշվել է 0 թիվը, հակառակ դեպքում համապատասխան վանդակում կլրացվի հատկացված սահմանային տեղերի քանակը:

Համաձայն Նախադպրոցական կրթության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի' 

Նախադպրոցական ուսումնական հաստատությունում երեխաների տարիքային հենքի հիման վրա ձևավորվում են հետևյալ տարիքային խմբերը.

1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ՝ 0-ից մինչև 1 տարեկան հասակը.

2) վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ՝ 1-ից մինչև 2 տարեկան հասակը.

3) կրտսեր առաջին խումբ՝ 2-ից մինչև 3 տարեկան հասակը.

4) կրտսեր երկրորդ խումբ՝ 3-ից մինչև 4 տարեկան հասակը.

5) միջին խումբ՝ 4-ից մինչև 5 տարեկան հասակը.

6) ավագ խումբ՝ 5-ից մինչև 6 տարեկան հասակը:

 

Q, S, U, W, Y, AA սյունակների համապատասխան վանդակներում անհրաժեշտ է լրացնել նախադպրոցական կրթական ծրագրով գործունեության լիցենզիա տալու մասին հրամանում նշված՝ համապատասխան տարիքային խմբերին հատկացված համակազմի սահմանային տեղերի թիվը, իսկ R, T, V, X, Z, AB սյունակաների համապատասխան վանդակում' մանկապարտեզ հաճախող սաների փատացի թիվն ըստ գրանցամատյանի: Օրինակ, եթե ուսումնական հաստատության համապատասխան լիցենզիայով սահմանված է, որ նախադպրոցական կրթական ծրագրով, վաղ տարիքային խմբի 1-ին և 2-րդ, կրտսեր տարիքային խմբի 1-ին և 2-րդ, միջին և ավագ նախադպրոցական տարիքային խմբերի, առկա ուսուցմամբ, տրվում են համապատասխանաբար 10, 10, 18, 18, 30, 30 համակազմի սահմանային տեղեր, իսկ սաների փաստացի թիվը' վաղ տարիքային 1-ին խմբում' 3, կրտսեր նախադպրոցական 1-ին խմբում' 11, միջին նախադպրոցական խմբում' 18 և ավագ նախադպրոցական խմբում' 15 երեխա է, ապա հավելվածում լրացված տեղեկատվությունը ունենում է նկար 8-ում ներկայացված տեսքը:

 

Նկ. 8

3.   ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹԻՎԸ ԵՎ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹԻՎՆ' ԸՍՏ ԽՄԲԵՐԻ

 

 

Նկ. 9

AC  սյան համապատասխան բջիջում լրացված երեխաների թիվը պետք է հավասար լինի թե տարիքային փուլերով կամ տարիքային խմբերով նշված փաստացի թվերի գումարին, թե ըստ խմբերի երեխաների թվերի գումարին:

AD-ից AL սյունակների համապատասխան տողում անհրաժեշտ է լրացնել երեխաների թիվն ըստ առանձին խմբերի, այսինքն յուրաքանչյուր խմբում քանի երեխա է ընդգրկված: Եթե հաստատությունում տարիքային խմբերը մի քանիսն են, անհրաժեշտ է համապատասխան խմբի սյուների թիվը ավելացնել: Օրինակ, եթե մանկապարտեզն ունի 3 միջին տարիքային խումբ, ապա հավելվածում պետք է ավելացնել ևս 1 սյուն (Նկար 10):

3

 

1

2

   Նկ. 10

4.   ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ՏԱՐԱՏԱՐԻՔ ԽՄԲԵՐԻ ԹԻՎԸ ԵՎ ԱՅԴ ԽՄԲ(ԵՐ)ՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԹԻՎՆ՝ ԸՍՏ ԾՆՆԴՅԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԻ

 

3

2

1

 

 

Նկ. 11

 

Նկար 11-ում ներկայացված է հավելվածի այն մասը, որում անհրաժեշտ է լրացնել տեղեկատվություն մանկապարտեզում գործող տարատարիք խմբերի մասին (տարբեր տարիքի երեխաներից ձևավորված): Եզրագծված վանդակներից 1-ինում պետք է նշել տարատարիք խմբերի թիվը, 2-րդում՝ խմբում ներառված երեխաների թիվն ըստ իրենց ծննդյան տարեթվերի:

Եթե մանկապարտեզում գործող տարատարիք խմբերը 2-ն են, ապա անհրաժեշտ է երկրորդ խմբի մասին տեղեկատվությունը լրացնել նկար 11-ում ներկայացված 3-րդ տարանջատված հատվածում: Եթե տարատարիք խմբերը 3-ն են, ապա անհրաժեշտ է ավելացնել նոր սյունակներ՝ 3-րդ խմբի մասին տեղեկատվությունը լրացնելու համար և լրացնել համապատասխան սկզբունքով:

Օրինակ' ենթադրենք հասատությունում ձևավորված միջին տարիքային խմբերից 2-ը տարատարիք են' 1-ին խմբում ընդգրկված է 3 տարեթվերի ծնված 12 երեխա (2019թ.' 3, 2018թ.՝ 4, 2019թ.՝ 5) և 2-րդ խմբում ընդգրկված է 2 տարեթվերի ծնված 10 երեխա (2017թ.՝ 5, 2018թ.՝ 5): Այդ տեղեկատվությունը լրացվում է նկար 12-ում ներկայացված տարբերակով:

 

1

2

 

 

 

Նկ. 12

 

5.    ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹԻՎԸ, ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻՆ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԻ ԹԻՎԸ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐՆ՝ ԸՍՏ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ

 

 

Նկ. 13

Նկար 13-ում ներկայացված AZ սյան համապատասխան բջիջում անհրաժեշտ է լրացնել մանկապարտեզում աշխատող մանկավարժական աշխատողների թիվը:

ՀՀ կրթության և գիտության նախարարի 2011թ. ապրիլի 26-ի N 416-Ն հրամանի համաձայն մանկավարժական աշխատողներ են համարվում '

  • մեթոդիստը,
  • դաստիարակը,
  • հատուկ մանկավարժը' լոգոպեդ, սուրդոմանկավարժ,
  • սոցիալական մանկավարժը,
  • հոգեբանը,
  • երաժշտական ղեկավարը,
  • ֆիզկուլտուրայի հրահանգիչը,
  • պարուսույցը,
  • լրացուցիչ կրթական ծառայությունների մանկավարժը (ուսուցիչ, խմբավար):

BD-ից BH սյուների համապատասխան տողի, համպատասխան վանդակում անհրաժեշտ է լրացնել յուրաքանչյուր մանկավարժական աշխատողին հատկացված հաստիքային միավորի չափը: Օրինակ, ենթադրենք մանկապարտեզն ունի 5 դաստիարակ և յուրաքանչյուրին հատկացված է 1-ական դրույք, 1 մեթոդիստ' 1.25 դրույք, 1 երաժիշտ' 1 դրույք, 1 հոգեբան' 1 դրույք և 1 պարուսույց' 0.5 դրույք, ապա համապատասխան տվյալները լրացվում են նկար 14-ում ներկայացված ձևով:

 

Նկ. 14

Մանկավարժական աշխատողներին հատկացված հաստիքային միավորների թիվը (BA սյուն) պետք է հավասար լինի ըստ պաշտոնների բաշխված հաստիքային միավորների գումարին:

 

 

 

6.   ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ

 

Նկար 15-ում ներկայացված գծանշված հատվածում անհրաժեշտ է լրացնել տեղեկատվություն մանկապարտեզի աշխատանքային ռեժիմի վերաբերյալ: Մասնավորապես, եթե մանկապարտեզը գործում է 5-օրյա, 8-ժամյա աշխատանքային գրաֆիկով, ապա տվյալները լրացվում են ըստ ներկայացված ձևի:

 

Ուղեցույց

 

 

 

 


ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից անձնական տվյալների մշակման ընթացակարգ-ուղեցույց
  1. Անձնական տվյալներ մշակելու հիմքը, տվյալների մշակում նախատեսելը, տվյալներ ստանալը

 

  • ՀՀ կրթության տեսչական մարմնի (այսուհետ` Տեսչական մարմին) կողմից անձնական տվյալների մշակումը կարող է իրականացվել` անձնական տվյալները կարող են հավաքվել, ամրագրվել, մուտքագրվել, համակարգվել, կազմակերպվել, պահպանվել, օգտագործվել, վերափոխվել, վերականգնվել, փոխանցվել, ուղղվել, ուղեփակվել, ոչնչացվել, կամ դրանց հետ այլ գործողություն կարող է կատարվել բացառապես օրենքներով (օրենքի մակարդակում) ուղղակիորեն սահմանված դեպքերում եւ կարգով:
  • Այն պարագայում, երբ անհրաժեշտ է, որ Տեսչական մարմինը օգտվի անձնական տվյալի մշակման համաձայնության հիմքերից, անհրաժեշտ է, որ այդ հնարավորությունը (հայեցողությունը) նույնպես նախատեսված լինի օրենքով:
  • Անձնական տվյալների մշակում նախատեսող օրենքներ նախագծելիս, օրենսդրական նախաձեռնություն իրականացնելիս Տեսչական մարմինը՝
    • պետք է առաջնորդվի անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքով, այդ թվում.
    • սահմանի անձնական տվյալների մշակման որոշակի նպատակ,
    • նախատեսի սահմանված նպատակին հասնելու համար անձնական տվյալների մշակման պիտանի, անհրաժեշտ և չափավոր միջոցներ,
    • նախատեսի սահմանված նպատակին հասնելու համար անհրաժեշտ նվազագույն քանակի անձնական տվյալների մշակում,
    • չնախատեսի այնպիսի անձնական տվյալների մշակում, որոնք անհրաժեշտ չեն սահմանված նպատակին հասնելու համար,
    • չնախատեսի անձնական տվյալների մշակում, եթե սահմանված նպատակին հնարավոր է հասնել ապանձնավորված ձեւով,
    • նախատեսի անձնական տվյալների մշակման այնպիսի ժամկետ, որն անհրաժեշտ է սահմանված (այդ թվում՝ արխիվային պահպանության) նպատակին հասնելու համար,
    • նախատեսի կենսաչափական անձնական տվյալների մշակում, եթե սահմանված նպատակը հնարավոր է իրականացնել միայն այդ կենսաչափական տվյալները մշակելու միջոցով:
  • Տեսչական մարմինը կարող է ստանալ կամ ձեւավորել անձնական տվյալներ միայն օրենքներով ուղղակիորեն սահմանված դեպքում եւ կարգով:

 

  1. Անձնական տվյալների անվտանգությունը, տվյալների օգտագործումը

 

  • Անձնական տվյալների մշակում իրականացնելիս, Տեսչական մարմինը պետք է առաջնորդվել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլխի դրույթներով:
  • Տեսչական մարմինը եւ Տեսչական մարմնի աշխատողները ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում, ինչպես նաեւ դրա ավարտից հետո իրենց վստահված անձնական տվյալները կամ անձնական տվյալներ պարունակող փաստաթղթերը ծառայողական կամ աշխատանքային նպատակներով օգտագործելիս պետք է ձեռնարկեն անհրաժեշտ տեխնիկական եւ կազմակերպչական միջոցառումներ՝ անձնական տվյալների պաշտպանությունն անօրինական օգտագործումից, ձայնագրումից, ոչնչացումից, վերափոխումից, ուղեփակումից, կրկնօրինակումից, տարածումից և այլ միջամտությունից պաշտպանելու համար: Սա վերաբերում է ինչպես Տեսչական մարմնի աշխատողների աշխատանքի կազմակերպմանը, այնպես էլ նրանց կողմից օգտագործվող համակարգչային եւ այլ տեխնիկական միջոցների պաշտպանվածությանը:
  • Տեղեկատվական համակարգերում անձնական տվյալները մշակելու անվտանգությունն ապահովելուն ներկայացվող պահանջները սահմանվում են ՀՀ կառավարության որոշմամբ:
  • Տեսչական մարմնի աշխատողը չի կարող ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու նպատակով իրեն վստահված անձնական տվյալներն օգտագործել ծառայողական կամ աշխատանքային նպատակների հետ չկապված այլ, այդ թվում՝ անձնական նպատակներով:
  • Եթե Տեսչական մարմնի աշխատողին ծառայողական կամ աշխատանքային նպատակներով անձնական տվյալներ կամ անձնական տվյալներ պարունակող փաստաթղթեր օգտագործելիս անհրաժեշտ է օգտվել անձնական (ոչ ծառայողական) տեխնիկական միջոցներից (այդ թվում՝ հեռախոս, համակարգիչ եւ այլն), ապա Տեսչական մարմնի աշխատողն անձնական տեխնիկական միջոցների համար պետք է ապահովի այն նույն պաշտպանվածությունը, ինչ ապահովված է ծառայողական տեխնիկական միջոցների համար: Հակառակ պարագայում անձնական տեխնիկական միջոցներով ծառայողական կամ աշխատանքային պարտականությունների համար անհրաժեշտ անձնական տվյալների մշակումն արգելվում է:
  • Եթե Տեսչական մարմնի աշխատողին անհրաժեշտ է խորհրդակցել այլ անձանց (այդ թվում՝ այլ աշխատողի կամ այլ մարմնի աշխատողի) հետ, և այդ նպատակով պետք է փոխանցի ծառայողական կամ աշխատանքային նպատակներով իրեն վստահված կամ հայտնի դարձած եւ ոչ հանրամատչելի անձնական տվյաներ պարունակող փաստաթղթեր, ապա Տեսչական մարմնի աշխատողը պետք է առաջնորդվի «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ գլխի դրույթներով, մասնավորապես՝ տվյալներն այլ գերատեսչություն փոխանցել ապանձնավորված կերպով եւ նվազագույն քանակով, որն անհրաժեշտ է օրինական նպատակներին հասնելու համար:
  • Տեսչական մարմնի աշխատողը Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգից (օրինակ՝ «Mulberry» համակարգ) օգտվելիս պետք է սահմանափակի այլ աշխատողների հասանելիությունը ծառայողական կամ աշխատանքային նպատակներով իրեն վստահված կամ հայտնի դարձած եւ ոչ հանրամատչելի անձնական տվյաներ պարունակող փաստաթղթերին՝ համակարգի կարգավորումների միջոցով անձնական տվյալներ պարունակող փաստաթղթերը հասանելի դարձնելով միայն այն ծավալով եւ այն աշխատակիցներին, որոնք իրենց աշխատանքային պարտականություններից ելնելով կարող են կամ պետք է առնչվեն տվյալ փաստաթղթին:
  • Տեսչական մարմնի աշխատողը, ծառայողական կամ աշխատանքային նպատակներով իրեն վստահված կամ հայտնի դարձած եւ ոչ հանրամատչելի անձնական տվյաների արտահոսքը կանխելու նպատակով, չպետք է կողմնակի անձանց (այդ թվում` պետական համակարգի այլ աշխատողներին) փոխանցի Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի (օրինակ՝ «Mulberry» համակարգի) իր անձական էջ մուտք գործելու տվյալները՝ մուտքանունը եւ գաղտնաբառը:
  • Տեսչական մարմնի աշխատողի՝ աշխատանքից ազատվելու պարագայում անհրաժեշտ է արգելափակել տվյալ անձի Էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի անձնական էջը՝ նրա կողմից այլ տեխնիկական սարքավորումներից եւ անձնական նպատակներով համակարգ մուտք գործելը կանխելու համար:
  • Վերոնշյալ կանոնները վերաբերում են նաեւ նյութական կրիչով (ներառյալ՝ թղթային տարբերակով) կամ էլեկտրոնային փոստի միջոցով ծառայողական կամ աշխատանքային նպատակներով Տեսչական մարմնի աշխատողին վստահված կամ հայտնի դարձած եւ ոչ հանրամատչելի անձնական տվյալների հասանելիության սահմանափակմանը՝ նյութական կրիչի կամ էլեկտրոնային փոստի մատչելիությանը վերաբերելի միջոցներով: Մասնավորապես, Տեսչական մարմնի աշխատողը պետք է օգտվի ծառայողական էլեկտրոնային փոստից (եթե այդպիսին առկա է) կամ այնպիսի էլեկտրոնային փոստից, որն ապահովում է տվյալների բավարար պաշտպանության մակարդակ, էլեկտրոնային փոստի մուտքանունը եւ գաղտնաբառը չտրամադրի այլ անձանց, անձնական տվյալներ պարունակող նյութական կրիչը աշխատասենյակում (աշխատասեղանին) պահի այնպես, որ կանխվի անձնական տվյալների արտահոսքը (փաստաթղթերը պահի կողպվող դարակում, աշխատասենյակից բացակայելիս կամ այլ անձանց ընդունելիս չթողնի անձնական տվյալներ պարունակող փաստաթղթերը տեսանելի վայրում եւ այլն):

 

  1. Անձնական տվյալների գաղտնիությունը

 

  • Անձնական տվյալն ինքնին գաղտնիք չէ:
  • Անձնական տվյալները երրորդ անձանց կարող են փոխանցվել կամ այլ կերպ մատչելի դարձվել միայն օրենքներով, այդ թվում՝ «Տեղեկատվության ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով:
  • Տեսչական մարմնի տնօրինության տակ գտնվող անձնական տվյալներին երրորդ անձանց մատչելիությունը կամ այդ տվյալների հանրամատչելիությունը սահմանափակելու անհրաժեշտության դեպքում անձնական տվյալները կամ անձնական տվյալներ պարունակող փաստաթղթերը պետք է դասակարգվեն որպես որեւէ գաղտնիք:
  • Տեսչական մարմինը եւ Տեսչական մարմնի աշխատողները պարտավոր են պահպանել երրորդ անձանց ոչ մատչելի կամ ոչ հանրամատչելի անձնական տվյալների գաղտնիությունը ինչպես անձնական տվյալները մշակելու հետ առնչվող ծառայողական կամ աշխատանքային պարտականությունները կատարելու ընթացքում, այնպես էլ դրա ավարտից հետո:

 

  1. Անձնական տվյալների փոխանցումն այլ պետական մարմիններին

 

  • Տեսչական մարմնի տնօրինության տակ գտնվող անձնական տվյալներն այլ պետական մարմիններին կարող են փոխանցվել միայն օրենքներով ուղղակիորեն նախատեսված դեպքերում:
  • Տեսչական մարմնի տնօրինության տակ գտնվող անձնական տվյալներն օտարերկրյա պետական մարմիններին կարող են փոխանցվել միայն վավերացված միջազգային պայմանագրերի շրջանակներում:
  • Տեսչական մարմնի տվյալների բազաներում մշակվող անձնական տվյալներն էլեկտրոնային եղանակով փոխանցելու կարգը սահմանվում է ՀՀ կառավարության որոշմամբ:

 

  1. Անձնական տվյալների պաշտպանության համար պատասխանատուն

 

  • Տեսչական մարմնի պաշտպանության եւ անվտանգության ապահովման համար պետական մարմինը նշանակում է անձնական տվյալների պաշտպանության համար պատասխանատու պաշտոնատար անձ:
  • Տեսչական մարմնի անձնական տվյալների պաշտպանության համար պատասխանատու պաշտոնատար անձ չնշանակելու դեպքում անձնական տվյալների պաշտպանության համար պատասխանատու է Տեսչական մարմնի ղեկավարը կամ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը՝ կախված տվյալների մշակման դեպքից:
  • Անձնական տվյալների պաշտպանության համար պատասխանատու պաշտոնատար անձը՝
  • ապահովում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝ անձնական տվյալներ մշակողի պարտականությունների կատարումը,
  • ապահովում է Տեսչական մարմնի կապն անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի հետ, այդ թվում՝ կազմակերպում անձնական տվյալների մշակման վերաբերյալ խորհրդատվության ստացումը,
  • կազմում եւ անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի ղեկավարին է ներկայացնում անձնական տվյալների պաշտպանության վերապատրաստման՝ Տեսչական մարմնի ներկայացուցիչների ցուցակը,
  • ապահովում է անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ քաղաքացիների հարցումների եւ այլ գրությունների պատասխանները, անհրաժեշտության դեպքում դրանք ներկայացնում անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի կարծիքին,
  • իրականացնում է Տեսչական մարմնի կողմից անձնական տվյալների մշակմանը վերաբերող այլ անհրաժեշտ միջոցառումներ:
  • Անձնական տվյալների պաշտպանության համար պատասխանատու պաշտոնատար անձի հետ կապ հաստատելու տվյալները (էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը) տեղադրվում են Տեսչական մարմնի պաշտոնական կայքում:

 

  1. Անձնական տվյալների պաշտպանության իրավունքի վերաբերյալ Տեսչական մարմնի աշխատակիցների վերապատրաստումը

 

  • Տեսչական մարմնի՝ անձնական տվյալների մշակման հետ առնչվող աշխատակիցները պետք է անցնեն պարբերական (ոչ պակաս, քան երեք տարին մեկ անգամ) վերապատրաստում անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ:
  • Վերապատրաստումն իրականացվում է անձնական տվյալների լիազոր մարմնի կողմից սահմանված ժամանակացույցով եւ թեմաներով:

Տեսչական մարմնի նախաձեռնությամբ (առաջարկությամբ) եւ անձնական տվյալների լիազոր մարմնի համաձայնությամբ կարող են իրականացվել անձնական տվյալների պաշտպանության իրավունքի վերաբերյալ Տեսչական մարմնի համար անհրաժեշտ քանակի եւ թեմաներով ուսուցումներ:

Ստորև`

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ` ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ

Հրաման-Անձնական տվյալներ.pdf


ՀՀ արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված՝ ՀՀ կրթության տեսչական մարմնում և տնտեսվարող սուբյեկտում աշխատանքի կազմակերպման կանոնների պահպանման ուղեցույց

Սույն ուղեցույցը կազմվել է ՀՀ կրթության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կողմից՝ ՀՀ Պարետի 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման (այսուհետ՝ որոշում) 8-րդ կետի և որոշմամբ հաստատված Հավելված N 2-ի հիման վրա:

Ուղեցույցի նպատակն է օգնելու տեսչական մարմնի ծառայողներին և մյուս աշխատակիցներին՝ տեսչական մարմնում, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտներում իրենց աշխատանքի անվտանգ կազմակերպման հարցերում:

 

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ

 

  1. Տեսչական մարմնի գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացվում է հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը:
  2. Տեսչական մարմնի վարչական շենքում արգելվում է աշխատակիցների մուտքը, եթե վերջինների վերաբերյալ առկա չէ տեսչական մարմնի ղեկավարի ցուցումը:
  3. Տեսչական մարմին մուտքի թույլտվություն ունեցող բոլոր աշխատակիցները՝ տեսչական մարմնի վարչական շենքում գտնվելու ընթացքում ապահովվում են բժշկական պաշտպանիչ դիմակներով և ախտահանիչ նյութերով, իսկ տնտեսավարող սուբյեկտների ներկայացուցիչների կամ այլ քաղաքացիների սպասարկում իրականացնող անձանց դեպքում՝ նաև պաշտպանիչ ձեռնոցներով:
  4. Տեսչական մարմնի ղեկավարն ապահովում է աշխատողների շրջանում անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության նորմերի վերաբերյալ պատշաճ իրազեկումը, այդ թվում՝ տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ համաձայն սույն ուղեցույցի հավելվածով (որոշման հավելված N 12) սահմանված իրազեկման թերթիկի:
  5. Տեսչական մարմինը գործում է վարչական շենքում անձնակազմի նվազագույն ներգրավվածությամբ՝ ապահովելով վարչական շենքում գտնվող անձանց սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը (1.5-2 մետր)։ Գործառույթները հնարավորինս իրականացնել էլեկտրոնային (առցանց) եղանակով:
  6. Քաղաքացիների անհետաձգելի կարիքներին արձագանքելու նպատակով տեսչական մարմնի պաշտոնական կայքէջի, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվում են գործող հեռախոսահամարների, կայքէջի, էլեկտրոնային փոստի հասցեների և կապի այլ միջոցների վերաբերյալ տվյալներ:

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՈՒՄ

 

  1. Աշխատանքային գործուղումների մեկնելիս, վերադառնալիս և գործուղումների ընթացքում խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, սոցիալական անհրաժեշտ հեռավորությունը չպահպանելուց (1.5-2 մետր):
  2. Տնտեսավարող սուբյեկտի ղեկավարին նախապես զգուշացնել աշխատանքային տարածքը ախտահանելու, աշխատանքային սեղանների անհրաժեշտ դասավորությունը (1.5-2 մետր հեռավորություն) և, հնարավորության դեպքում, ախտահանիչ պարագաներով ապահովելու մասին:
  3. Տնտեսավարող սուբյեկտի և տեսչական մարմնի՝ երկար մազերով աշխատակիցներն իրենց աշխատանքներն իրականացնեն մազերը հավաքած:
  4. Բջջային հեռախոսները չդնել սեղաններին կամ այլ օգտագործվող մակերևույթներին, քանի որ վիրուսը երկար ժամանակ կարող է պահպանվել դրանց մակերեսներին:
  5. Տնտեսավարող սուբյեկտի ներկայացուցիչների հետ անմիջական շփումների (փաստաթղթերի, տվյալների կրիչների, այլ պարագաների փոխանցում) անհրաժեշտության դեպքում կրել դիմակներ և ձեռնոցներ:
  6. Փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմնկածալով (ոչ դաստակով):
  7. Օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել փակ աղբարկղը:
  8. Հաճախակի լվանալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում՝ ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով:
  9. Խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց:
  10. Խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել առնվազն 1.5-2 մետր հեռավորություն:
  11. Ունենալ օգտագործման տարածքը և ձեռքերն ախտահանելու համար ալկոհոլային հիմքով անհատական ախտահանիչ նյութեր։

 

 

Հավելված

 

ԻՐԱԶԵԿՄԱՆ ԹԵՐԹԻԿ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ

(COVID-19) ՏԱՐԱԾՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

-Ի՞նչ է վիրուսը:

Նոր կորոնավիրուսը դասվում է կորոնավիրուսների ընտանիքին, որն ունի կենդանական ծագում և այժմ փոխանցվում է մարդուց մարդ: Այն առաջացնում է շնչառական հիվանդություն արդեն վարակված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման արդյունքում:

- Որո՞նք են ախտանշանները

Ախտանշանները ներառում են (բայց չեն սահմանափակվում)՝ բարձր ջերմություն, հազ, կոկորդի ցավ, թուլություն և դժվարացած շնչառություն: Վարակված անձանց մի մասը կարող է չունենալ որևէ ախտանշան, մի մասի մոտ հիվանդությունը կարող է ընթանալ շատ մեղմ, և նրանք կարող են հեշտությամբ ապաքինվել: Մյուս մասի մոտ կարող է ընթանալ շատ ծանր և կայծակնային:

- Ինչպե՞ս է տարածվում վիրուսը

Վիրուսը տարածվում է մարդուց մարդ՝

1) Կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հետ սերտ շփման արդյունքում:

2) Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլի հետ շփման ուղիով, կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդի հազալու կամ փռշտալու հետևանքով առաջացած կաթիլներով աղտոտված մակերեսներին կամ առարկաներին (օրինակ՝ դռան բռնակներ կամ սեղաններ) դիպչելու, այնուհետև՝ բերանին կամ դեմքին դիպչելու հետևանքով:

- Որքա՞ն ժամանակ անձը կարող է լինել վարակիչ այլոց համար

Առողջապահության նախարարությունը ներկայումս առաջարկում է 14 օրվա մեկուսացում՝ արտերկրից ժամանածների և կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքի հետ սերտ շփում ունեցած անձանց համար:

- Ովքե՞ր են գտնվում ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբում

Հիվանդության ծանր զարգացման ռիսկի խմբում են գտնվում.

1) 65 և բարձր տարիքի անձինք,

2) Թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),

3) Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),

4) Շաքարային դիաբետ ունեցող անձինք,

5) Մանկահասակ երեխաներ և նորածիններ

 

Կորոնավիրուսով վարակվելուց խուսափելու համար անհրաժեշտ է հետևել հետևյալ կանոններին.

 1) խուսափել այլ անձանց հետ սերտ շփումներից՝ ձեռքով բարևելուց, համբուրելուց, գրկախառնվելուց,

2) փռշտալիս կամ հազալիս փակել բերանն ու քիթն անձեռոցիկով կամ արմունկով (ոչ դաստակով),

3) օգտագործած անձեռոցիկն անմիջապես նետել փակ աղբարկղը,

4) հաճախակի լվալ ձեռքերն օճառով և ջրով՝ առնվազն 20 վայրկյան, անհնարինության դեպքում ձեռքերը մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչներով,

5) հաճախորդների հետ անմիջական շփումներ ունենալու պարագայում կրել դիմակներ և ձեռնոցներ, ցանկալի է նաև արտահագուստ (սանիտարական հագուստ),

6) խուսափել աչքերին, քթին, բերանին դիպչելուց,

7) խուսափել շնչառական վարակի ախտանիշ ունեցող անձանց հետ սերտ շփումից, իսկ անխուսափելի շփման դեպքում օգտագործել դիմակ և պահպանել առնվազն 2 մետր հեռավորություն,

8) Յուրաքանչյուր աշխատակցի համար սահմանել օգտագործման տարածքն ախտահանելու համար անհատական պատասխանատվություն կրելու անհրաժեշտությունը։

 

Աշխատակիցներից մեկի մոտ կորոնավիրուսային վարակի ախտանշանների առկայության դեպքում անհրաժեշտ է՝

1) Աշխատողի մոտ թեթև հազի, ջերմության բարձրացման կամ ինքնազգացողության վատացման դեպքում ապահովել վերջիններիս անհապաղ մեկուսացումը և բժշկական օգնության դիմելը.

2) Անհապաղ քայլեր ձեռնարկվել իր հետ շփում ունեցած անձանց շրջանակը պարզելու, նշված անձանց մեկուսացնելու և այդ մասին ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ տեղեկացնելու ուղղությամբ՝ զանգահարելով 8003 համարով.

3) Ապահովել անմիջական աշխատանքային և ցանկացած այլ՝ նրան հասանելի տարածքի կամ շփման մակերեսի 




ՀՀ, ք. Երևան 0051, Կոմիտաս 37/4

+374 10 20 30 53

support@eib.gov.am

© 2020 բոլոր իրավունքները պաշտպանված են   logo