Ուսումնական հաստատությունը պետական լիազոր մարմնին ներկայացնում է հաշվետվություններ նորմատիվ իրավական ակտերով սահմանված բոլոր դեպքերում։ Մասնավորապես ներկայացվում են՝ ընդունելության մրցույթի վերջնական արդյունքների հրապարակումից հետո մինչև տվյալ ուսումնական տարվա օգոստոսի 25-ը ներառյալ, ուսանողների ուսանողական իրավունքի վերականգման վերաբերյալ (յուրաքանչյուր կիսամյակի ավարտին), ուսանողների տեղափոխման վերաբերյալ (յուրաքանչյուր ուսումնական տարվա ավարտին), դիպլոմների բաշխման վերաբերյալ հաշվետվություններ (ՀՀ ԿԳ նախարարի 2012թ. ապրիլի 5-ի N 254-Ն հրամանով հաստատված «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության» կարգի 45-րդ կետ, ՀՀ ԿԳ նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի № 1278-Ն հրամանով հաստատված «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում ուսումնառությունն անավարտ թողած անձի ուսանողական իրավունքի վերականգնման» կարգի 26-րդ կետ, ՀՀ ԿԳ նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 1-ի № 1455-Ն հրամանով հաստատված «Ուսանողների (ունկնդիրների) մեկ մասնագիտական ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխման» կարգի 9-րդ կետ, ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հունիսի 22-ի №609-Ն հրամանի «ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շրջանավարտների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի պատվիրման, բաշխման, լրացման, հաշվառման և պահպանման» կարգի հավելված 2-ի 22-րդ կետ):
Մրցույթում նախապատվությունը տրվում է հիմնական ընդհանուր կրթության, միջնակարգ կրթության ատեստատի (այդ թվում՝ քննական), նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին մասնագիտական, բարձրագույն մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների միջին թվաբանականի և տվյալ մասնագիտության համար կարգի ցանկով սահմանված ընդունելության մրցութային առարկաների գնահատականների առավելագույն գումար ունեցող դիմորդին (ՀՀ ԿԳ նախարարի 2012թ. ապրիլի 5-ի N 254-Ն հրամանով հաստատված «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների ընդունելության» կարգի 24-րդ կետ):
Առաջիկայում կայանալիք խորհրդատվության վերաբերյալ կարելի է տեղեկանալ ՀՀ կրթության տեսչական մարմնի պաշտոնական կայքին` eib.am հետևելով։ Տեղեկանալով խորհրդատվության անցկացման ժամկետի և ձևի մասին, ցանկացողները կարող են առցանց ներկայացնել մասնակցության հայտ և հետագայում արդեն ստանալ մասնակցության համար անհրաժեշտ տեղեկատվություն։
Մեկ ուսումնական հաստատությունից մեկ այլ ուսումնական հաստատություն սովորողի տեղափոխությունն իրականացվում է համաձայն ընդունված կարգի պահանջների (ՀՀ ԿԳ նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 1-ի № 1455-Ն հրամանով հաստատված «Ուսանողների (ունկնդիրների) մեկ մասնագիտական ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխման» կարգ):
Մասնագիտական առարկայի կամ մոդուլի դասավանդող կարող է աշխատել միայն տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջներին համապատասխանող անձը՝ մրցութային կարգով (ՀՀ ԿԳՄՍ նախարարի 24.12.2020թ. հ. 48-Ն հրամանի հավելվածով հաստատված «Նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կազմակերպման և անցկացման» կարգ (փոփ.՝ 06.12.2021թ. հ. 82-Ն հրամանով)։
Դպրոցի ծնողական խորհրդի նախագահը մանկավարժական խորհրդի անդամ է: (ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի № 1392-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրության 97-րդ կետ (97. ...Ծնողական խորհրդի նախագահը մանկավարժական խորհրդի անդամ է:):
Առաջիկայում իրականացվելիք ստուգման վերաբերյալ ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի հրամանը, որում նշված են ստուգման ժամկետները, ստուգմամբ ընդգրկվող ժամանակահատվածը և անհրաժեշտ այլ տվյալներ, առնվազն 3 աշխատանքային օր առաջ տրամադրվում է ուսումնական հաստատության տնօրենին: («Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման» մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մաս):
Ոչ, քանի որ թափուր տեղ առաջանալու դեպքում դասաժամերը տրամադրվում են հաստատությունում աշխատող, համապատասխան որակավորում ունեցող, նույն հաստատությունում տվյալ առարկան դասավանդած կամ դասավանդող՝ մինչև 22 դասաժամ ծանրաբեռնվածություն ունեցող ուսուցչին:
Այո, քանի որ հաստատությունում մրցույթ հայտարարվում է տվյալ առարկան դասավանդող ուսուցչին առնվազն 22 դասաժամ ծանրաբեռնվածությամբ ապահովելուց կամ այդ ծանրաբեռնվածությունից նրա գրավոր հրաժարվելուց հետո:
ՀՀ ԿԳ նախարարի' 15.04.2013թ. «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թ. օգոստոսի 2-ի № 1262-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» № 396-Ն հրամանով (փոփ.' 18.02.2021թ. հ. 22-Ն հրաման) հաստատված հավելվածի 3-րդ և 4-րդ կետեր:
«Դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու, սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման և հանրակրթական ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգ»-ի 23-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն («Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետից ուշ սովորողը հանրակրթության մեջ ընդգրկվում է՝ 9-ից 15 տարեկան կամ մինչև 2 տարի ուսումն ընդհատած սովորողը' իր տարիքային խմբից մեկ դասարան ցածր՝ գիտելիքների գրավոր ստուգման արդյունքում) սովորողի ուսումնառության շարունակումը ենթադրվում է 5-րդ դասարանում, սակայն երեխան պետք է սովորի 6-րդ դասարանում, քանի որ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ հանրակրթության բնագավառում պետությունը երաշխավորում է հետևյալ սկզբունքների ապահովումը. հանրակրթության հավասար հնարավորությունները, մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին:
Ոչ, ուսուցչի օգնականը միաժամանակ չի կարող դասավանդել' համաձայն ՀՀ կառավարության 14.10.2010թ. հ. 1391-Ն որոշմամբ հաստատված հավելված 4-ի (փոփ.՝ 26.04.2018թ. հ. 525) «ՀՀ ընդհանուր ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկի և նկարագրերի» XIV բաժնի 3-րդ կետի 2-րդ ենթակետի' «հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի օգնականի պաշտոնը կարող է զբաղեցնել ... տվյալ հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցչի պաշտոնում չաշխատող անձը»: