Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրությունը, ինչպես նաև քաղաքացու դիմումը՝ Լոռու մարզի h. N դպրոցի երկրորդ դասարանի սովորողի իրավունքների հնարավոր խախտումների վերաբերյալ, տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել և իրականացվել է վարչական վարույթ։
Վարույթն իրականացվել է բազմակողմանի, ամբողջական և օբյեկտիվ քննության սկզբունքներով. ուսումնասիրվել են ներկայացված փաստաթղթերը, հավաքվել են վկաների և վարույթի մասնակիցների բացատրությունները, գնահատվել են բազմամասնագիտական խմբի գործունեության արդյունքները, ինչպես նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի փորձագիտական եզրակացությունը։
Ստացված նյութերի հիման վրա ձևավորվել են վարույթով հաստատված փաստական հանգամանքները և դրանց իրավական գնահատականը։
Պարզվել է․
Ըստ փորձագիտական եզրակացության՝ դպրոցի 3-րդ դասարանի ուսուցչի գործունեության մեջ արձանագրվել են մեթոդների ընտրության թերացումներ․չեն կիրառվել սովորողների անհատական կարիքներին և ուսուցման առանձնահատկություններին համապատասխան արդյունավետ մեթոդներ և տեխնոլոգիաներ, ինչի հետևանքով նվազել է դասապրոցեսի արդյունավետությունը և սովորողների ընդգրկվածությունը ուսումնական գործընթացում։
Սովորողի անվտանգության նկատառումներց ելնելով՝ խնդրահարույց իրավիճակ առաջանալու դեպքում մանկավարժական աշխատողը հարցերը չի պարզաբանել տվյալ սովորողի ծնողի հետ կամ անհամաձայնության դեպքում չի դիմել դպրոցի տնօրենի տեղակալին կամ տնօրենին։ Ինչպես նաև ծնողն իրազեկ չի եղել, որ խնդրահարույց հարցերի առկայության դեպքում ցանկալի է մինչև կրթության գերատեսչական մարմին դիմելը հարցը պարզաբանել դպրոցում։
Խախտվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2023 թվականի փետրվարի 24-ի N 10-Ն հրամանի պահանջները, ըստ որի՝ «Մանկավարժական աշխատողը՝ սովորողի անվտանգության նկատառումներց ելնելով՝ խնդրահարույց իրավիճակ առաջանալու դեպքում ցանկալի է, որ հարցը պարզաբանի տվյալ սովորողի ծնողի հետ, անհամաձայնության դեպքում դիմի դասղեկին, հետո՝ հաստատության տնօրենի տեղակալին, տնօրենին, պետք է ծնողին իրազեկի, որ խնդրահարույց հարցերի առկայության դեպքում ցանկալի է մինչև կրթության գերատեսչական մարմին դիմելը հարցը պարզաբանել հաստատությունում»։
Արձանագրվել են նաև․
Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 53-րդ և 54-րդ հոդվածներով՝ դպրոցին՝ ի դեմս տնօրենի պարտականությունները կատարողի, տրվել է կարգադրագիր․
Վարույթի արդյունքում ստացված տվյալների, փաստական հանգամանքների և իրավական հիմնավորումներով կատարված վերլուծության հիման վրա անհրաժեշտ է սահմանված կարգով վերացնել բացահայտված խախտումները, ապահովել ուսումնական և հոգեբանական աջակցության որակի բարձրացումը, ինչպես նաև խթանել ծնող–դպրոց արդյունավետ հաղորդակցությունը՝ սովորողի կրթության իրավունքը լիարժեքորեն երաշխավորելու նպատակով։