Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումները նպատակ ունեն նպաստել կրթության որակի բարձրացմանը և ուսումնական հաստատությունների արդյունավետ գործունեությանը։
Միաժամանակ կարևոր է, որ ստուգումների ընթացքը որևէ կերպ չխաթարի ուսումնական հաստատությունների բարոյահոգեբանական միջավայրը և չստեղծի դասապրոցեսի կազմակերպման խնդիրներ։
Տեսչական մարմնի առաջնային գործառույթներից է ուսումնական հաստատություններին աջակցելը՝ մասնագիտական խորհրդատվության, մեթոդական ուղղորդման և կանխարգելիչ միջոցառումների միջոցով։ Ուստի, ստուգումների գործընթացից առաջ, դրա ընթացքում և հետո, չպետք է ստեղծվի վախի կամ լարվածության մթնոլորտ ուսումնական գործընթացի մասնակիցների համար։
Ուսումնական հաստատությունները պետք է շարունակեն իրենց բնականոն գործունեությունը՝ վստահ լինելով, որ տեսչական մարմնի առաքելությունը աջակցող է և միտված է ընդհանուր նպատակի՝ առողջ, կայուն և որակյալ կրթական միջավայրի ձևավորմանը։ Քանի որ, ուսումնական հաստատությունում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ապահովումը տնօրենի աշխատանքային գործառույթներից է, ուստի վերը նշված հարցում ակնկալում ենք, առաջին հերթին, տնօրենների պատշաճ ներգրավվածությունը: