Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմինն իր վերահսկողական գործունեության շրջանակում շարունակում է իրականացնել ստուգումներ՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների գործունեությունն ուսումնասիրելու, կրթության կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու, օրինականությունն ապահովելու և իրականացվող աշխատանքն առավել թափանցիկ դարձնելու նպատակով։
Կրթության տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացված ստուգման արդյունքում Տավուշի մարզի N հիմնական դպրոցում արձանագրվել են մի շարք կազմակերպական և ընթացակարգային թերություններ, որոնց վերացման նպատակով մարմինը ներկայացրել է համապատասխան հանձնարարականներ։
Արձանագրված խախտումներ
ՀՀ Տավուշի մարզի N հիմնական դպրոց պետական հանրակրթական ուսումնական հաստատություն ՊՈԱԿ-ին՝ ի դեմս տնօրենի հասցեագրված հանձնարարականով նախատեսվում է մի շարք գործողությունների իրականացում՝ դպրոցում ուսումնական գործընթացի և կառավարման համակարգի բարելավման ուղղությամբ։
Հիմք ընդունելով ստուգման ակտի 10-րդ կետի 2-րդ, 8-րդ, 9-րդ և 14-րդ ենթակետերը՝ դպրոցում պետք է ապահովվի հետևյալ առարկաների դասավանդման կազմակերպումը ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան․
Ակտի 10-րդ կետի 4-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ ենթակետերի հիման վրա՝ ապահովել կենսաբանության և ինֆորմատիկայի լաբորանտների, էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետի, ինչպես նաև ռուսերենով ուսուցմամբ դասարանի դասվարի հաստիքների տրամադրումն ու ձևակերպումը՝ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան։
Ակտի 10-րդ կետի 11-րդ ենթակետի հիման վրա՝ III բ դասարանում սովորողների թիվը պետք է համապատասխանեցվի օրենքով սահմանված չափանիշներին։
Ակտի 10-րդ կետի 13-րդ ենթակետի հիման վրա՝ դպրոցում պետք է իրականացվի վերահսկողություն գրադարանավարի պաշտոնային պարտականությունների կատարման նկատմամբ՝ ապահովելով վերջինիս գործառույթների լիարժեք իրականացումը։
Կրթության տեսչական մարմինը շարունակում է իր հետևողական աշխատանքը հանրակրթական համակարգում՝ վերահսկելով դպրոցների գործունեության համապատասխանությունը կրթության պետական չափորոշիչներին։ Նման հանձնարարականները միտված են ոչ թե պատժելուն, այլ աջակցելուն՝ դպրոցներին հնարավորություն տալով շտկելու թերությունները, ապահովելու որակյալ կրթական միջավայր և արդյունավետ կառավարում։
Կրթության տեսչական մարմինը կարևորում է դպրոցների ղեկավարների պատասխանատու և համագործակցային մոտեցումը՝ ընդհանուր նպատակի շրջանակում կրթության որակի բարձրացում և աշակերտակենտրոն դպրոցական միջավայրի ձևավորում։