Վարչական վարույթ
Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմինը, առաջնորդվելով իր վերահսկողական և կանխարգելիչ գործառույթներով, ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից ստացված գրությամբ՝ քաղաքացուց ստացված դիմումի հիման վրա, իրականացրել է ուսումնասիրություն Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի N միջնակարգ դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ պարզելու դիմումում նշված փաստերի իսկությունը և կրթության կազմակերպման օրինականությունը։ Ուսումնասիրության նպատակն էր պարզել դիմումում նշված փաստերի իսկությունը, պարզել դպրոցի պատասխանատու անձանց գործողությունների համապատասխանությունը գործող օրենսդրությանը և ապահովել սովորողի կրթական իրավունքների պաշտպանությունը։
Վարչական վարույթի արդյունքում հաստատվել է, որ՝
Խախտվել են՝
   «Հայտնաբերում է երեխայի անձի կայացումը (ինքնահաստատում և ինքնադրսևորում) դժվարացնող պայմանները, օգնում է սովորողին, մանկավարժներին և ծնողներին՝ հոգեկան առողջության հետ կապված խնդիրների հաղթահարման հարցում»,
«Մասնակցում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ԱՈՒՊ-ների իրականացման գործընթացին»,
«Տնօրենը վերահսկում է հաստատության մանկավարժական և այլ աշխատողների պարտականությունների պատշաճ կատարումը»։
Խախտվել են՝
«Համագործակցում է ուսուցչի օգնականի հետ՝ սովորողների ուսուցման արդյունավետ մեթոդների ու տեխնոլոգիաների ընտրության և անհատականացված մոտեցումների պլանավորման աշխատանքներում»,
Խախտվել է՝
«Խնդրահարույց իրավիճակ առաջանալու դեպքում մանկավարժական աշխատողը պարտավոր է հարցը պարզաբանել սովորողի ծնողի հետ, անհամաձայնության դեպքում դիմել դասղեկին կամ տնօրենին, ինչպես նաև ծնողին իրազեկել դպրոցում հարցերի լուծման ընթացակարգերի մասին»։
Դպրոցի տնօրենությանը տրվել է կարգադրություն՝
Կրթության տեսչական մարմինը կարևորում է կրթական հաստատության կողմից ձեռնարկվող քայլերը՝ ուղղված սովորողների անհատական կարիքների ճանաչմանն ու բավարմանը, ինչպես նաև հոգեբանական աջակցության համակարգի ամրապնդմանը։ Դպրոցի կողմից վերոնշյալ խախտումների վերացումը կնպաստի երեխայի կրթական իրավունքի լիարժեք իրացմանը և դպրոցում ներառական կրթության մշակույթի զարգացմանը՝ ի նպաստ բոլոր սովորողների բարեկեցության։