Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը
Փորձագետն իրեն հանձնարարված ոլորտում՝
- Իրականացնում է կրթության բովանդակությանը համապատասխան կրթական գործընթացի կազմակերպման, ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի կատարման, տարեկան ուսումնական ժամանակացույցների, դասացուցակների համապատասխանության ստուգման և ուսումնասիրության աշխատանքները.
- Իրականացնում է սովորողների (անկախ կրթության ձևից) գիտելիքների, կարողությունների ու հմտությունների ստուգման, գնահատման, ամփոփիչ ատեստավորման, քննակարգերի, աշխատակարգերի պահպանման, ընդունելության, փոխադրման, տեղափոխման և ավարտման կարգերին համապատասխան' սովորողների շարժի ստուգման և ուսումնասիրության աշխատանքները.
- Իրականացնում է պետական ավարտական փաստաթղթերի ստացման, պահպանության և բաշխման, փաստաթղթաշրջանառության, հաշվետվությունների իսկության ստուգման և ուսումնասիրության աշխատանքները.
- Իրականացնում է պետական կրթական չափորոշիչներին համապատասխան անհրաժեշտ ուսումնագիտական, մեթոդական տեղեկատվությամբ, ծրագրերով, դասագրքերով, ուսումնական ձեռնարկներով, այլ անհրաժեշտ փաստաթղթերով ապահովվածության ստուգման և ուսումնասիրության աշխատանքները.
- Իրականացնում է լիազորված մարմնի, տարածքային կառավարման մարմնի (Երևանի քաղաքապետի) կամ տեղական ինքնակառավարման մարմնի հրամանների, հրահանգների, հանձնարարականների, մեթոդական երաշխավորությունների կատարման ստուգման և ուսումնասիրության աշխատանքները.
- Իրականացնում է ղեկավար և մանկավարժական աշխատողների ընտրության, հավաստագրման, նշանակման, ինչպես նաև՝ վերապատրաստման, ատեստավորման, տարակարգի ներկայացման և շնորհման գործընթացների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանության ստուգման և ուսումնասիրության աշխատանքները.
- Իրականացնում է կրթության որակի ապահովման ուղղությամբ կանոնադրական պահանջների կատարման, տնտեսավարող սուբյեկտների կառավարման և այլ մարմինների լիազորությունների իրականացման ստուգման և ուսումնասիրության աշխատանքները.
- Իրականացնում է վարչության պետին հանրակրթության և նախադպրոցական կրթության ոլորտները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքների, իրավական ակտերի պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ առաջարկների ներկայացման աշխատանքները.
- Իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված, հանրակրթության և նախադպրոցական կրթության ոլորտները կարգավորող իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական, հանրակրթական և նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացման, ինչպես նաև՝ կանխարգելիչ միջոցառումների իրականացման աշխատանքները.
- Իրականացնում է վարչության պետին հանրակրթական և նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու վերաբերյալ առաջարկների ներկայացման աշխատանքները.
- Իրականացնում է վարչության պետին հանրակրթության, նախադպրոցական կրթության ոլորտներում վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով բացահայտված, օրենքով չարգելված տեղեկություններն այլ մարմիններ փոխանցելու և այլ մարմիններից վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու աշխատանքները.
- Իրականացնում է հանրակրթության, նախադպրոցական կրթության ոլորտներում պետական վերահսկողության գործընթացների' ստուգումների և ուսումնասիրությունների արդյունավետ իրականացման նպատակով ստուգաթերթերի, ձևաթղթերի, հավելվածների, հարցաշարերի, հարցաթերթիկների, այլ փաստաթղթերի կազմման աշխատանքները.
- Իրականացնում է հանրակրթության և նախադպրոցական կրթության ոլորտներում պետական վերահսկողության գործընթացների' ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա հաշվետվությունների, ակտերի, տեղեկանքների, զեկուցագրերի և այլ փաստաթղթերի կազմման աշխատանքները։
- Իրականացնում է տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների՝ կրթության ստորաբաժանումների գործունեության' կրթության բնագավառի օրենսդրությանը համապատասխանության վերահսկման և համագործակցության աշխատանքներ:
Փորձագետին նախատեսվում է ներգրավել՝ պայմանագիր կնքելու օրվանից վեց ամիս ժամկետով։
Փորձագետին ներկայացվող պահանջները
- բարձրագույն կրթություն՝
- համակարգչով աշխատելու հմտություններ,
- Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կրթության կամ գիտական և գիտատեխնիկական գործունեության բնագավառում' երեք տարվա աշխատանքային ստաժ:
- ՀՀ աշխատանքային օրենսգրքի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Տեսչական մարմինների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքների իմացություն:
Փորձագետի պարտականությունները
Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:
Ընտրություն կատարելու եղանակը' դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է' 2025 թվականի մայիսի 07-ը:
Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Դիմող ՀՀ քաղաքացիները կրթության տեսչական մարմին (ք. Երևան, Կոմիտաս պող., 37/4) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը'
- գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթերի պատճենները,
- կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
- արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- մեկ լուսանկար 3x4 սմ չափսի,
- համառոտ CV:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր կամ ուղարկում է nelli.nazaryan@eib.gov.am էլեկտրոնային հասցեին՝ կայքից ներբեռնելով դիմումի ձևը:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Կրթության տեսչական մարմին /ք.Երևան, Կոմիտաս 37/4, հեռ. 010 203053
Ծրագիր
Դիմումի ձև