Տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում Եղեգնաձորի և հարակից գյուղական համայնքների հանրակրթական ուսումնական հաստատությունների գրադարանավարների և ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանի, ղեկավարի տեղակալ Արսեն Բաղդասարյանի մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին ուսումնական հաստատությունների գրադարանավարների աշխատանքին վերաբերող հարցեր։
Տեսչական մարմինը ներկայացրել է հետաքրքիր ու օգտակար գործիք, որը կօգնի գրադարանավարներին ավելի արդյունավետ կազմակերպել իրենց աշխատանքը և նպաստել սովորողների ընթերցանության զարգացմանը դպրոցներում։
Դպրոցների գրադարանավարները փոխանակվել են փորձով ու գաղափարներով, իսկ հանդիպման վերջում գրադարանավարների աշխատանքը կատարելագործելու ուղղությամբ տրվել է խորհրդատվություն, ներկայացվել են առաջարկություններ: