Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը և ղեկավարի տեղակալ Արսեն Բաղդասարյանը հանդիպեցին Եղեգնաձորի և հարակից գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին առարկայական ծրագրերի կատարմանն առնչվող խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Մասնակիցները ներկայացրին իրենց առաջարկներն ու նկատառումները կրթության որակի բարելավման ուղղությամբ։
Մեր նպատակն է աջակցել արդյունավետ ուսումնական միջավայրի ստեղծմանը՝ համագործակցելով ուսուցիչների և համայնքի ներկայացուցիչների հետ։