Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմինը հայտարարում է ներքին մրցույթ՝ Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետի (ծածկագիր՝ 68-27.2-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնն զբաղեցնելու համար (նստավայր՝ Հայաստան, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Կոմիտասի 37/4):
Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետի (ծածկագիր՝ 68-27.2-Ղ3-1)պաշտոնի բնութագրի, պաշտոնն զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված գործառույթների, իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, աշխատանքի բնագավառում փորձի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկավությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2024 թվականի նոյեմբերի 18-ից մինչև նոյեմբերի 22-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով, կցելով անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճեններն ու լուսանկարը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2024 թվականի դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2024 թվականի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 391 040 (երեք հարյուր իննսունմեկ հազար քառասուն) դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=193796
հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=199625
հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=137062
հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID= 199701
հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=199666
հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=193918
հղումը՝ http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=986950
հղումը՝ http://ijevanlib.ysu.am/wp-content/uploads/2017/12/gravor-khosq.pdf
հղումը՝ http://fliphtml5.com/fumf/egdx
Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf
հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն (հասցե` ք. Երևան, Հանրապետության hրապարակ, Կառավարական տուն 1, հեռախոսահամար՝ 010515753, էլեկտրոնային փոստի հասցե՝ (satenik.yeghikyan@gov.am):