Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 6-ը «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի կողմից անցկացվեցին վերապատրաստումներ՝ Կրթության տեսչական մարմնի աշխատակիցների համար։
Վերապատրաստումը ներառում էր հետևյալ թեմաները՝
Առարկայական նոր ծրագրերին և չափորոշչին համապատասխան դասի որակի գնահատում
Ուսումնական պլանի կազմման սկզբունքներ
Կրթական գործընթացի կազմակերպման որակի գնահատման գործիքակազմի մշակում (նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտներում)։
Ուսումնական հաստատության միջավայրի գնահատում ՀՊՉ-ով սահմանված կարողունակությունների ձևավորմանը նպաստելու տեսանկյունից։
ՀՊՉ-ի սկզբունքների և կարողունակությունների զարգացմանը համապատասխան թեմատիկ գրավոր աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններ։
ՀՊՉ-ի համատեքստում դասալսման մեթոդաբանության ներկայացում։
«Թիչ» գործիքի կիրառման առանձնահատկությունների ներկայացում
Կրթության տեսչական մարմնի աշխատակիցների համար նախատեսված վերապատրաստման այս ծրագրի շնորհիվ Կրթության տեսչական մարմնի աշխատակիցները ստացան նոր գիտելիքներ և հմտություններ։
Մասնագիտական վերապատրաստումները կրելու են շարունակական բնույթ։