Դպրոցներում չի արժևորվում գրադարանի և գրադարանավարի դերը ուսումնական գործընթացների կազմակերպման գործում

Գրադարանավարի տարեկան ծրագրում գրանցված ոչ բոլոր գործառույթներն են իրականացվում կամ հաշվետվություններում ամփոփվում

Չեն իրականացվում միջոցառումներ, որոնք նպաստում են սովորողների համագործակցային, ստեղծագործական և հետազոտական հմտությունների զարգացմանը

Չեն տրամադրվում անհատական խորհրդատվություն և սպասարկում սովորողներին և մանկավարժական աշխատողներին

Չի վարվում էլեկտրոնային քարտադարան և չի իրականացվում ինֆորմացիայի տրամադրում էլեկտրոնային կրիչների միջոցով

Առկա չեն մանկավարժական մեթոդական ձեռնարկներ և ուսուցչին աջակցող մասնագիտական գրականություն

Գրադարանից օգտվող սովորողների միջին ցուցանիշը ցածր է

Գրադարանավարները չեն տիրապետում իրենց պաշտոնային պարտականություններին և հաճախ սահմանափակվում են միայն դասագրքերի բաժանմամբ և հավաքմամբ


կարևորել գրադարանավարի աշխատանքը, ներառելով նրա պաշտոնային գործառույթների վերաբերյալ կետեր դպրոցի ուսումնադաստիարակչական աշխատանքների տարեկան պլաններում և այնուհետև դրանց կատարման վերաբերյալ անդրադարձ կատարել տարեկան հաշվետվություններում,
ապահովել գրադարանավարի պաշտոնային պարտականությունների պատշաճ կատարումը,
ըստ անհրաժեշտության միջոցներ ձեռնարկել գրադարանի և ընթերցասրահի բարենպաստ ֆիզիկական միջավայրի ձևավորման և գրադարանային ֆոնդի թարմացման ուղղությամբ: