Կրթության տեսչական մարմնի ղեկավարը աշխատանքային այցով Լոռու մարզում էր։
Վ․ Մատիկյանը այցելեց Օձունի «Աննա Հաբեշյանի անվան նախադպրոցական ուսումնական հաստատություն» , ծանոթացավ սաների առօրյային, հանդիպեց մանկավարժական համակազմի հետ, քննարկվեցին ուսումնադաստիարակչական գործընթացում առկա խնդիրները և դրանց լուծման ուղիները։
Տեսչական մարմնի ղեկավարի այցերը մարզեր կրելու են շարունակական բնույթ։