ՀՀ կրթության տեսչական մարմինը Երևանի պետական համալսարանի դահլիճում ամփոփեց 2023 թվականին կատարած աշխատանքները, շահագրգրռ կողմերի և գործընկերների մասնակցությամբ։
Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը հյուրերին և Տեսչական մարմնի կառավարման խորհրդին՝ Կրթության,գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեսյանի նախագահությամբ, ներկայացրեց Տեսչական մարմնի 2024 թվականի առաջիկա անելիքները։
Պարոն Մատիկյանը իր խոսքում շեշտեց, որ մինչև այժմ ստուգումների գործընթացի ժամանակ Տեսչական մարմնի ուշադրության կետրոնում է եղել, թե որքան է տվյալ ուսումնական հաստատության գործունեությունը համապատասխանում գործող օրենսդրությանը, սակայն այսուհետ վերահսկողությունը կդառնա առավել բովանդակային, որպեսզի հանրակրթության նոր չափորոշիչների ներդրմանը զուգընթաց այն առավել արդյունավետ և առարկայական լինի։ Այժմ ստեղծվում է գնահատման նոր գործիքակազմ, որը պետք է իր անմիջական ազդեցությունը ունենա կրթության որակի բարելավման ուղղությամբ։
Նախարար Ժաննա Անդրեասյանն էլ իր խոսքում կարևորեց Կրթության տեսչական մարմնի կողմից նախաձեռնված բարեփոխումները և դիմեց մյուս Տեսչական մարմնինների գործընկերներին, ասելով, որ ուսումնական հաստատություններում ստուգումներ իրականացնելիս ոչ միայն արձանագրվեն առկա խնդիրները, այլև Տեսչական մարմնինների ստուգումների վերլուծությունները քաղաքականություն մշակելու հիմք դառնան։
Միջոցառման ավարտին Կրթության տեսչական մ արմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը շնորհակալագիր հանձնեց Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ռաիսա Գալստյանին երկարամյա և բարեխիղճ աշխատանքի համար։