ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր, որտեղ ընթանում են Տեսչական մարմնի աշխատանքային ծրագրով նախատեսված ստուգումները։
Վ․ Մատիկյանը շրջայցի ընթացքում հանդիպեց Սարդարապատի միջնակարգ դպրոցի ուսուցիչներին, տեղի ունեցավ քննարկում ուսուցիչներին հուզող հարցերի վերաբերյալ և մտքերի փոխանակություն։
Այցի շրջանակներում Տեսչական մարմնի ղեկավարը այցելեց նաև Ակնալճի միջնակարգ դպրոց։ Տեսչական մարմնի աշխատակիցները Վ․ Մատիկյանին ներկայացրին կատարված աշխատանքները։
Նման այցերը շարունակական են։