Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանի նախաձեռնությամբ կայացավ հանդիպում ՀՀ Ազգային Ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ Մարինե Հակոբյանի հետ։
Քննարկվեց «Կրթության բնագավառի պետական վերահսկողության մասին» օրենքի նախագիծը։ Ընթացքում ներկայացվեցին առաջարկություններ կրթության որակի բարելավմանն ուղղված բարեփոխումների վերաբերյալ։