ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր։ Այցի ընթացքում հանդիպեց Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովիսիսյանին։Քննարկվեցին մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններում ստուգումների գործընթացի արդյունքները, կրթության բնագավառում շարունակական բարեփոխումներն ու կրթության որակի բարելավմանն ուղղված քայլերի իրականացումը։Այնհետև տեղի է ունեցել մտքերի փոխանակություն։
Արագածոտնի մարզ այցելության ընթացքում Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը հանդիպեց նաև Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Աշտարակ համայնքում գործող նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների և մանկավարժների նշանակման, ազատման, աշխատանքային գործունեության հետ կապված մի շարք հարցեր։ Կարևորելով կրթության բնագավառում շարունակական բարեփոխումները՝ Աշտարակ համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը նշել է, որ Աշտարակի համայնքապետարանը պատրաստ է իրականացնել համատեղ աշխատանք՝ ի նպաստ համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների գործունեության որակի բարձրացման։
Համայքնի ղեկավարի հետ հանդիպմանը հաջորդեց Աշտարակի համայնքապետարանի կրթության հարցերով զբաղվող ստորաբաժանման աշխատակիցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ խորհրդատվական քննարկումը։