ՀՀ կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանը և գլխավոր մասնագետ Հասմիկ Մանասյանը Գեղարքունիքի մարզի Սևանի համայնքապետարանում իրականացրեցին խորհրդատվական հանդիպում՝ համայնքապետարանի կրթության հարցերով զբաղվող համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների հետ։ Խորհրդատվական հանդիպման ընթացքում ներկայացվեցին ոլորտին վերաբերող փոփոխված իրավական ակտերը, այնուհետև Տեսչական մարմնի ներկայացուցիչները պատասխանեցին տնօրեններին հուզող հարցերին։