ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արսեն Բաղդասարյանը և Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Աշոտ Թումանյանը աշխատանքային այցով Շիրակի մարզում էին։
Այցի ընթացքում Տեսչական մարմնի ղեկավար Վ․ Մատիկյանը և Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ա․Բաղդասարյանը մասնակցեցին Շիրակի մարզի նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական 18 ուսումնական հաստատությունների ուսանողների համար կազմակերպված խորհրդատվական հանդիպմանը։ Խորհրդատվական հանդիպման թեման էր՝ ուսանողական խորհուրդների և ուսանողների իրավունքներն ու պարտականությունները։ Տեսչական մարմնի ներկայացուցիչները ծավալված քննարկման ընթացքում պատասխանեցին ուսանողներին հուզող հարցերին։
Այնուհետև Տեսչական մարմնի ներկայացուցիչները շրջայց կատարեցին Գյումրու թիվ 4 ուսումնարանում և Գյումրու տեխնիկական քոլջում։