Յուրաքանչյուր ամիս ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը քաղաքացիների ընդունելություն է իրականացնում։ Այս անգամ հանդիպման էր եկել «Մեկ ձայն» անկախ դպրոցների ասոցիացիայի անդամ Մելանյա Գեղամյանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Ռաիսա Գալստյանը և Արսեն Բաղդասարյանը։
Տիկին Գեղամյանը Տեսչական մարմնի ղեկավարին ներկայացրեց «Մեկ ձայն» անկախ դպրոցների ասոցիացիայի կատարած աշխատանքը կրթության որակի բարելավմանն ուղղված։ Խոսեց Կրթության տեսչական մարմնի հետ համագործակցության շուրջ։
Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանն էլ, որպես համագործակցության առաջին քայլ, առաջարկեց կազմակերպել «Կրթության բնագավառի պետական վերահսկողության մասին» օրենքի նախագծի քննարկում՝ «Մեկ ձայն» անկախ դպրոցների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։
Կողմերը արձանագրեցին, որ նման հանդիպումները արդյունավետ են երկուստեք և կկրեն շարունակական բնույթ։