Երեկ ՀՀ կրթության տեսչական մարմնում հյուրընկալվել էին «ՆորԱրար» կրթական ՀԿ-ի նախագահ Մհեր Դավթյանը և ՀԿ-ի դպրոցի ներքին գնահատման ուսումնասիրության թիմի սոցիոլոգ Աննա Խաչատրյանը։
«ՆորԱրար» կրթական ՀԿ-ն 2022 թվականին իրականացրել է հանրակրթական դպրոցների ներքին գնահատման գործընթացի իրականացման առաջին ուսումնասիրությունը Հայաստանում։ Ուսումնասիրությունն իրականացվել է 2020 թվականին մեկնարկած «Տվյալներ հաշվետու և թափանցիկ գործունեության համար» ԴԱՏԱ ծրագրի շրջանակներում՝ Եվրասիա համագործակցության հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Հանդիպման նպատակն էր ծանթանալ իրականացված ուսումնասիրության արդյունքներին և դրանցից բխող առաջարկներին, որոնք ուղղված են դպրոցների ներքին գնահատման գործընթացի խնդիրների լուծմանը։
Քննարկվեցին նաև ՀՀ կրթության տեսչական մարմնի և «ՆորԱրար» կրթական ՀԿ-ի միջև համագործակցության հեռանկարները՝ ուղղված դպրոցներում ներքին գնահատման գործընթացի բարելավմանը։