ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանի նախաձեռությամբ տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ ուսումնական հասատատությունների ռիսկերի գնահատման մեթոդաբանության մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին «Կրթության զարգացման և ներդրումների ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտաշես Թորոսյանը, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը և «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի ուսումնական ծրագրերի ղեկավար Զինա Ղուկասյանը։
Տեսչական մարմնի ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման, վերլուծությունների և գնահատման վարչության պետ Զարուհի Միքայելյանը ներկայացրեց գործող մեթոդաբանությունը։ Գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչները առաջարկություններ ներկայացրին գործող մեթոդաբանությունը առավել արդյունավետ մշակելու վերաբերյալ։
ԿԶՆԱԿ հիմնադրամի տնօրեն Արտաշես Թորոսյանն իր խոսքում կարևորեց այս հանդիպումները՝ նշելով, որ դրանք կարող են լավ սկիզբ լինել երեք կառույցների ակտիվ համագործակցության համար։ Վ․ Մատիկյանը շեշտեց, որ այս հանդիպումները կրելու են շարունակական բնույթ, քանի որ նպատակը կրթության որակի բարելավմանն աջակցելն է։