Այսօր ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը և տեսչական մարմնի այլ պաշտոնատար անձինք աշխատանքային այցով հյուրընկալվել էին ՀՀ ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում (ԿՏԱԿ): Այցի նպատակն էր տեսչական մարմնի գործառույթների թվայնացմանն ուղղված անելիքների նախնական պլանավորումը:
Պարոն Մատիկյանը ներկայացրեց թվայնացման նպատակը՝ ստուգաթերթերի հիման վրա տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների վրա ծախսվող մասնագիտական և ֆինանսական ռեսուրսների նվազեցումը և կրթության որակի բարձրացմանն աջակցելուն ուղղված գործառույթների ընդլայնումը, տեսչական մարմնի ծառայողների կողմից վերահսկվող սուբյեկտներում առկա եղանակով իրականացվող վերահսկողական գործողությունների ծավալի նվազեցումը, վերահսկվող սուբյեկտներից հնարավորինս քիչ տվյալներ պահանջելը և այլն:
ԿՏԱԿԻ տնօրեն պարոն Պողոսյանը ողջունեց տեսչական մարմնի նախաձեռնությունը և ներկայացրեց այն հիմնական գործիքակազմը, որը հնարավորություն կընձեռի թվայնացման գործընթացը հնարավորինս արագ իրականացնելու: Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա անելիքների և առաջնահերթ գործառույթների վերաբերյալ: