Երեկ ՀՀ կրթության տեսչական մարմնում հյուրընկալել էինք «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանին: Կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանի նախաձեռնությամբ կազմակերպված աշխատանքային հանդիպումը, որին մասնակցում էին նաև տեսչական մարմնի աշխատակիցները, ճանաչողական բնույթի էր՝ հետագայում համագործակցությունը ընդլայնելու, երկու կառույցների՝ կրթության զարգացմանն ու որակի բարձրացմանը միտված գործառույթների համադրման, խնդիրների վերհանման, համատեղ լուծումների մշակման ակնկալիքով: Պարոն Թոփչյանը ընդհանւր առմամբ ներկայացրեց իր ղեկավարած կառույցի գործառույթները, նպատակներն ու խնդիրները, հեռանկարը, ինչպես նաև տեսչական գործառույթներին վերաբերող հարցեր: Ծավալվեց հետաքրքիր ու աշխույժ քննարկում: Պարոն Մատիկյանի առաջարկով որոշվեց առաջիկա հանդիպումները նպատակաուղղել առկա խնդիրների լուծմանը միտված նախաձեռնություններին: