ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը՝ Վանաձոր կատարած աշխատանքային այցի ընթացքում, հյուրընկալվեց <<Օրրան>> բարեգործական հասարակական կազմակերպության Վանաձորի մասնաճյուղում։ Մասնաճյուղի կրթական ծրագրերի համակարգող Անի Սաֆարյանը և գործառնական համակարգող Հասմիկ Ջինանյանը Տեսչական մարմնի ղեկավարին ներկայացրեցին կատարվող աշխատանքները և առաջիկա ծրագրերը։