ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը և Տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանը աշխատանքային այցով Լոռու մարզում էին, որտեղ ընթանում են Կրթության տեսչական մարմնի տարեկան ստուգումները։
Այցի ընթացքում տեսչական մարմնի ներկայացուցիչները հանդիպել են Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանին, քննարկել ընթացող ստուգումներին առնչվող հարցեր, ինչպես նաև ներկայացրել «Կրթության բնագավառի պետական վերահսկողության մասին» օրենքի նախագիծը։ Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն իր խոսքում կարևորեց կրթության որակի բարելավմանն ուղղված քայլերը և հայտնեց սերտ համագործակցության իր պատրասատակամությունը։
Շրջայցի ընթացքում տեսչական մարմնի ներկայացուցիչները և Լոռու մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը հանդիպեցին նաև մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ նրանց հետ նույնպես քննարկելով «Կրթության բնագավառի պետական վերահսկողության մասին» օրենքի նախագիծը:
Այնուհետև Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը, Տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանը և Լոռու մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը շրջայց կատարեցին Լոռու մարզի դպրոցներում, որտեղ ընթանում են Կրթության տեսչական մարմնի տարեկան ստուգումները։ Տեսչական մարմնի աշխատակիցները Վ․ Մատիկյանին ներկայացրեցին կատարված աշխատանքները, Տեսչական մարմնի կողմից տրվող աշակերտների մնացորդային գիտելիքները ստուգող գրավորների նախնական արդյունքները՝ հայոց լեզու և մաթեմատիկա առարկաներից: Տեսչական մարմնի ղեկավարը աշխատանքային քննարկումներ ունեցավ դպրոցների տնօրենների մասնակցությամբ։