Օրերս ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանի և տեսչական մարմնի աշխատակիցների մասնակցությամբ կայացավ հանդիպում «Իմ դպրոց» կայքի հիմնադիր Գոռ Այվազյանի հետ։ Պարոն Այվազյանը տեսչական մարմնի աշխատակիցներին ներկայացրեց «Իմ դպրոց» կրթական կայքը և ստեղծման նպատակները։
«Իմ դպրոց» համահայկական կրթական կայքը հիմնադրվել է 2015 թվականին, որի նպատակն է կրթության որակի բարձրացմանը նպաստելը, սովորողների համար ուսումնական գործընթացը հետաքրքիր դարձնելը, մանկավարժների ծանրաբեռնվածությունը թեթևացնելը և ստեղծագործական աշխատանքի համար հնարավորություն ստեղծելը։
«Իմ դպրոց» համահայկական կրթական կայքում տեղադրված առաջադրանքները կազմված են պետական առարկայական ծրագրերին համապատասխան։
Տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը ողջունեց կատարվող աշխատանքները, քննարկվեցին հետագա համագործակցության հնարավորությունները՝ ի նպաստ կրթության որակի բարելավման։