ՀՀ կրթության տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Վաղարշակ Մատիկյանը անցկացրեց քաղաքացիների առաջին ընդունելությունը: Տեսչական մարմնի ղեկավարի մոտ ընդունելությանը մասնակցելու համար նախապես գրանցվել էին 4 քաղաքացիներ։
Քաղաքացիներին հուզող հարցերին սպառիչ պատասխաններ տալու և նրանց կողմից առաջ քաշված խնդրներին արագ արձագանքելու նպատակով ընդունելությանը ներկա էին նաև տեսչական մարմնի մասնագիտական վարչությունների ղեկավարները:
Քաղաքացիների ընդունելության ընթացքում քննարկվեցին քաղաքացիներին հուզող բազմաթիվ հարցեր, բողոքներ, լսվեցին առաջարկություններ: