ՀՀ կրթության տեսչական մարմնի «Աջակցություն ուսուցման կազմակերպմանը» ծրագրի շրջանակներում հանրակրթական ուսումնական հաստատությունների 6-րդ, 9-րդ և 11-րդ դասարաններում «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» («Հանրահաշիվ», «Երկրաչափություն») առարկաներից դասալսումներ իրականացնելու նպատակով հայտարարվում է մրցույթ։
Դասալսումներ իրականացնող մասնագետներին ներկայացվող պահանջներն են՝
1. Բարձրագույն մանկավարժական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ,
2. Վերջին տասը տարվա ընթացքում տվյալ առարկայի (ըստ դիպլոմում նշված որակավորման) ուսուցչական գործունեության առնվազն 5 տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին 10 տարվա ընթացքում տվյալ առարկային վերաբերող գիտամանկավարժական գործունեության առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին 10 տարվա ընթացքում տվյալ առարկայի դասավանդման մեթոդաբանության մշակման և (կամ) ուսուցիչների մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված վերապատրաստման դասընթացների վարման փորձ,
3. Մանկավարժական նորարարական մեթոդների իմացություն, վերլուծական հմտություններ, տեղեկատվությունն առանձնացնելու և ընդհանրացնելու ունակություն, իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություններ և եզրակացություններ կազմելու հմտություն։
Նախապատվությունը կտրվի որակավորման տարակարգ ունեցող մասնագետներին։
Ներգրավված մասնագետների վարձատրությունը կիրականացվի համաձայն պայմանագրի:
Ծրագրի շրջանակներում իրականացվելու են՝
1. Ուսումնական պարապմունքների լսումներ, դասավանդողի և սովորողի գործողությունների դիտարկում, գնահատում:
2. Դասավանդողի մանկավարժական-մեթոդական կարողությունների, մասնագիտական գիտելիքների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառման զարգացմանն ուղղված մեթոդական աջակցության տրամադրում:
3. Ուսումնական պարապմունքների լսումների հիման վրա տվյալ առարկայի դասավանդման բնութագրի կազմում, մասնագիտական կարծիքի (եզրակացության) ներկայացում:
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ փաստաթղթերի համապատասխանության ուսումնասիրություն և հարցազրույց։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ 06․03․2023թ․
Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՝ 043878787