Օրերս <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի Ինժեներական ստեղծագործական լաբորատորիան ներկայացրեց իր տարեկան հաշվետու ցուցադրությունը՝ սովորողների նախագծային խմբերի հետ ստեղծած աշխատանքները, ընթացիկ նախագծեր։
Միջոցառմանը մասնակցել է ՀՀ կրթության տեսչական մարմնի Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության վարչության ղեկավար կազմը։
Կրթահամալիրի լաբորատորիան վերջին մեկ տարում նորացվել է, համալրվել է նոր տեխնիկական միջոցներով, որն էլ դասընթացների կազմակերպումը դարձրել է առավել արդյունավետ։