«Բիզնես և Կրթություն Գործընկերություն» Հիմնադրամը, «Բիզնես և Կրթություն» Ասոցիացիա ՀԿ-ն, «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն (CARD) Հիմնադրամի» հետ համատեղ սույն թվականի դեկտեմբերի 12-ին իրականացրեցին աշխատաժողով՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» ՀՀ օրենքի նախագծի, «Կրթության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի վերաբերյալ ամփոփված առաջարկությունների ու դիտարկումների ներկայացման և քննարկման նպատակով:
Աշխատաժողովին հրավիրված էին մասնակցելու ՀՀ Կրթության տեսչական մարմնի, Մասնագիտական կրթության և ուսուցման զարգացման ազգային կենտրոնի (ՄԿՈՒԶԱԿ) ներկայացուցիչներ և ՄԿՈՒ հաստատությունների տնօրեններ, ինչպես նաև կրթության ոլորտի փորձագետներ:
Ամփոփվեց վերոնշյալ օրենքների նախագծերի առաջարկների և դիտարկումների քննարկումը: Փաթեթը կներկայացվի շահագրգիռ գերատեսչություններին: