ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատար Ռաիսա Գալստյանը և Տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանը շրջայց կատարեցին Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցում և ՃՇՀԱՀ Մանուկ Աբեղյանի անվան դպրոցում, որտեղ ընթանում են Կրթության տեսչական մարմնի տարեկան ստուգումները։ Տիկին Գալստյանին Տեսչական մարմնի աշխատակիցները ներկայացրեցին կատարված աշխատանքները և տեղի ունեցավ աշխատանքային քննարկումներ դպրոցների տնօրենների մասնակցությամբ։