Երեկ ՀՀ Կրթության տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատար Ռաիսա Գալստյանը և Նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Աշոտ Թումանյանը ստուգայցով Գյումրու պետական տեխնիկական քոլեջում էին, որտեղ ընթանում են ԿՏՄ 2022 թվականի ստուգման ծրագրի ժամանացույցով նախատեսված ստուգումները։
Գյումրու պետական տեխնիկական քոլեջը ստեղծվել է 1932 թվականից գործող երկաթուղային տեխնիկումի հիմքի վրա։ Այս քոլեջը միակն է Հայաստանում, որն պատրաստում է երկաթուղային տրանսպորտի մասնագետներ։ Այս քոլեջի շրջանավարտներից շատերը այսօր աշխատում են ոչ միայն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում այլև Ռուսաստանի Դաշնությունում։
Քոլեջի ուսանողների համար ստեղծված են գրեթե բոլոր անհրաժեշտ պայմանները նախնական մասնագիտական կրթություն ստանալու համար, իսկ առավել լավ իրենց ընտրած մասնագիտությանը ծանոթանալու համար նրանք հաճախ շրջայցերով հյուրընկալվում են Երևանի լոկոմոտիվային դեպո-ում։
Տիկին Գալստյանը ստույգայցի ընթացքում ծանոթացավ ստուգման գործընթացում ծագած մի շարք հարցերին, տեղի ունեցավ աշխատանքային քննարկում այնուհետև շրջայց կատարեց քոլեջի լաբորատորիաներում, հետևեց դասապրոցեսին։
Ստուգման գործընթացի ժամանակ Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատարի շրջայցերը կրում են շարունակական բնույթ։