ՀՀ կրթության տեսչական մարմինը ՀՀ օրենսդրությամբ սահմանված իր լիազորությունների շրջանակում իրականացնում է կանխարգելիչ գործունեություն (տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների շրջանում իրազեկվածության բարձրացման նպատակով դասընթացների, սեմինարների, քննարկումների կազմակերպում, իրավական ակտերով սահմանված պահանջների վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացում, կոնկրետ հարցերով խորհրդատվության մատուցում և այլն)՝ ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱՆՎՃԱՐ:
Տեսչական մարմինը պաշտոնական համագործակցություն չի իրականացնում կրթության ոլորտում խորհրդատվական վճարովի ծառայություններ մատուցող որևէ կազմակերպության հետ։
Խնդրում ենք ՀՀ կրթության տեսչական մարմնի անունից վճարովի որևէ գործառույթ իրականացնելու մասին տեղեկատվություն ստանալուն պես զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝
010-20-30-53 («Թեժ գիծ»), 015-20-30-52 կամ
գրել մեր էլեկտրոնային փոստին՝ info@eib.gov.am։
ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվող խորհրդատվական հանդիպումների (առկա կամ հեռավար) վերաբերյալ հայտարարություններին հետևեք մեր պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում։