Կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության աշխատակիցները խորհրդատվական հանդիպումներ անցկացրեցին Արմավիրի մարզի 6 ավագ դպրոցներում՝ սովորողների և ծնողների հետ, նրանց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացման, իրավական, մասնագիտական, մեթոդական աջակցության ապահովման նպատակով։
Խորհրդատավական հանդիպումների նման ձևաչափը արդյունավետ է և կրելու է շարունականան բնույթ։
Կրթության տեսչական մարմնի կողմից խորհրդատվական հանդիպումների վերաբերյալ հայտարարություններին հետևեք մեր պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում։