Երեկ ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարին փոխարինող Ռաիսա Գալստյանը և
հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանը շրջայց կատարեցին Արմավիր քաղաքի և
Երևանի հանրակրթական ուսումնական հաստատություններում, որտեղ իրականացվում են Կրթության
տեսչական մարմնի 2022 թվականի աշխատանքային ծրագրով նախատեսված ստուգումները: Արմավիր
քաղաքում շրջայցին միացավ նաև ՀՀ Արմավիրի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի
վարչության պետ Սոնյա Բուդաղյանը: Ստուգումներին զուգահեռ, «Աջակցություն ուսուցման
կազմակերպմանը» ծրագրի շրջանակներում, ներգրավված մասնագետների կողմից իրականացվում են
դասալսումներ 6-րդ, 9-րդ և 11-րդ դասարաններում՝ «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա»
առարկաներից, իսկ 4-րդ դասաններում՝ սովորողների ընթերցանության գնահատման աշխատանքներ։
Տիկին Գալստյանը, կարևորելով դասալսումների գործընթացը, տեղում ծանոթացավ առկա խնդիրներին,
լսեց մասնագետների առաջարկությունները, ուսումնական հասատատությունների տնօրենների հետ
քննարկվեցին ստուգման գործընթացին և դասալսումներին վերաբերող հարցեր։ Վերահսկողական,
ուսուցման գործընթացին աջակցության և ընթերցանության գնահատման գործառույթների ավարտին
Կրթության տեսչական մարմինը կներկայացնի սովորողների մնացորդային գիտելիքների, տարրական
դպրոցի ավարտական դասարանում սովորողների՝ ընթերցածը հասկանալու և վերարտադրելու
կարողությունների, ուսուցիչների դասավանդման որակի գնահատման վերաբերյալ վերլուծություններ և
եզրակացություններ: