Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 878-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման, վերլուծությունների և գնահատման վարչության փորձագետ ներգրավելու համար մշակվել է վերջինիս կողմից իրականացվող աշխատանքների ծրագրի նախագիծը:
ՀՀ կրթության տեսչական մարմնի ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման, վերլուծության և գնահատման վարչությունում փորձագետ ներգրավվելու համար դիմել են ՀՀ քաղաքացիներ Աննա Առուստամյանը, Գոհար Խաչատրյանը, Կարինե Գրիգորյանը, Նարինե Սիրականյանը և Վարդուհի Վերդյանը։
Վերջնական ընտրության արդյունքում Նարինե Համլետի Սիրականյանի հետ կնքվել է աշխատանքային պայմանագիր։