ՀՀ կրթության տեսչական մարմնի ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման, վերլուծությունների և գնահատման վարչության փորձագետ ներգրավելու մասին
Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը
Փորձագետն իրեն հանձնարարված ոլորտում իրականացնում է՝
- «Աջակցություն ուսուցման կազմակերպմանը» (ԱՈՒԿ) ծրագրի շրջանակում հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող դասալսումների արդյունքների վերլուծությունների իրականացում.
- ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ ՀՀ կրթության տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությամբ (այսուհետ՝ մեթոդաբանություն) տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներում (նախադպրոցական կրթություն, հանրակրթություն, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթություն գործող տնտեսավարող սուբյեկտների կրթական գործունեության ռիսկերի վերլուծության և գնահատման աշխատանքների իրականացում.
- վերահսկողության արդյունքների և վիճակագրական տվյալների հիման վրա տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների (Հանրակրթության և Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության վարչություններ) վերահսկողության ոլորտներում գործող տնտեսավարող սուբյեկտների տեղեկատվական բազաների ձևավորման, թարմացման, փոփոխման և տնտեսավարող սուբյեկտների ռիսկերի վերագնահատման աշխատանքների իրականացում՝ ըստ մեթոդաբանությամբ սահմանված չափանիշների.
- վերահսկողության ոլորտներում ռիսկերի կառավարման մեթոդաբանությունների, ծրագրերի մշակման և լրամշակման աշխատանքների իրականացում.
- վարչության լիազորությունների շրջանակներում վերլուծությունների, հաշվետվությունների, առաջարկությունների, տեղեկանքների և միջնորդագրերի կազմման աշխատանքների իրականացում:
Փորձագետին նախատեսվում է ներգրավել՝ պայմանագիր կնքելու օրվանից 6 ամիս ժամկետով:
Փորձագետին ներկայացվող պահանջները՝
- բարձրագույն մանկավարժական կրթություն.
- առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
- վերլուծական աշխատանքներ կատարելու փորձառություն.
- իր լիազորությունների հետ կապված անհրաժեշտ հմտություններ.
- համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցնելով աշխատելու ունակություն.
- նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում:
Փորձագետի պարտականությունները՝
- բարեխղճորեն կատարել աշխատանքային պայմանագրով ստանձնած աշխատանքները.
- սահմանված ժամկետներում կազմել և ներկայացնել փորձագետի աշխատանքների ծրագրով նախատեսված հաշվետվությունները, վերլուծություններն ու տեղեկանքները.
- պահպանել տեսչական մարմնում սահմանված ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը.
- պահպանել աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման պահանջները.
- իրականացնել ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ, Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով և աշխատանքային պայմանագրով իրեն վերապահված այլ պարտականություններ:
Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2022 թվականի մայիսի 19-ը։
Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:
Դիմող ՀՀ քաղաքացիները ՀՀ կրթության տեսչական մարմին (ք. Երևան, Կոմիտասի 37/4) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
- գրավոր դիմում ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի անունով (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
- անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթերի պատճենները,
- բարձրագույն կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
- արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
- աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի պատճենը (գրքույկի բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ կամ այլ փաստաթուղթ/թղթեր համապատասխան մարմնից/ներից).
- մեկ լուսանկար` 3 x 4 սմ չափսի.
- սոցիալական քարտ կամ հանրային ծառայության համարանիշ ունենալու մասին տեղեկանք.
- համառոտ CV:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է պատճենների հետ միաժամանակ՝ անձամբ:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 11:00-ից մինչև 16:00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել ՀՀ կրթության տեսչական մարմին /ք.Երևան, Կոմիտասի 37/4, հեռ. 010 203053։