Տեսչական մարմնի ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման, վերլուծությունների և գնահատման վարչության գլխավոր մասնագետ (68-27.3-Մ2-1)
Հիմնական գործառույթները՝
- Իրականացնում է ՀՀ կառավարության կողմից հաստատված Տեսչական մարմնի ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությամբ (այսուհետ՝ մեթոդաբանություն) Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներում (նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտներում) գործող տնտեսավարող սուբյեկտների գործունեության ոլորտների ռիսկերի վերլուծության և գնահատման աշխատանքներ.
- Վերահսկողության և վիճակագրական տվյալների հավաքման արդյունքների հիման վրա իրականացնում է Տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների (Հանրակրթության և Նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթության վարչություններ) վերահսկողության ոլորտներում գործող տնտեսավարող սուբյեկտների տեղեկատվական բազաների ձևավորման, թարմացման, փոփոխման և տնտեսավարող սուբյեկտների ռիսկերի վերագնահատման աշխատանքներ' ըստ մեթոդաբանությամբ սահմանված չափանիշների.
- Իրականացնում է վերահսկողության ոլորտներում ռիսկերի կառավարման մեթոդաբանությունների, ծրագրերի մշակման և լրամշակման աշխատանքներ.
- Իրականացնում է վերահսկողության ոլորտներում ռիսկերի կառավարման և ռիսկայնության վերանայման աշխատանքներ.
- Իրականացնում է վարչությունում առկա տեղեկատվության փոխանակման աշխատանքներ՝ Տեսչական մարմնի ստորաբաժանումների, շահագրգիռ պետական մարմինների միջև.
- Իրականացնում է ռիսկերի գնահատման արդյունքների վերլուծության հիման վրա Տեսչական մարմնի կողմից ստուգումների իրականացման տարեկան ծրագրի կազմման աշխատանքներ.
- Տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ վերահսկողության ոլորտներում ռիսկերի գնահատման նպատակով իրականացնում է ստուգումներ և ուսումնասիրություններ.
- Իրականացնում է վերահսկողական գործառույթների արդյունքում բացահայտված խնդիրների հետևանքների վերացման նպատակով տրված հանձնարարականների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացման աշխատանքներ (հետադարձ կապ).
- Իրականացնում է իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից ներկայացված դիմումներում բարձրացված հարցերի ուսումնասիրությունների և վերլուծության հիման վրա համապատասխան առաջարկությունների ներկայացման աշխատանքներ.
- Վարչության լիազորությունների շրջանակներում իրականացնում է վերլուծությունների, հաշվետվությունների, առաջարկությունների, տեղեկանքների և միջնորդագրերի կազմման աշխատանքներ.
11.Իրականացնում է քաղաքացիների ընդունելություն
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է'
- բարձրագույն կրթություն,
- Կրթություն, որակավորման աստիճանը
1
|
Ուղղություն
|
Բնական գիտություններ, մաթեմատիկա և վիճակագրություն
|
2
|
Ոլորտ
|
Մաթեմատիկա և վիճակագրություն
|
3
|
Ենթաոլորտ
|
Վիճակագրություն
|
4
|
Մասնագիտություն
|
Վիճակագրություն
|
կամ
1
|
Ուղղություն
|
Բնական գիտություններ, մաթեմատիկա և վիճակագրություն
|
2
|
Ոլորտ
|
Մաթեմատիկա և վիճակագրություն
|
3
|
Ենթաոլորտ
|
Մաթեմատիկա
|
4
|
Մասնագիտություն
|
Մաթեմատիկա
|
- Գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ:
- Համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
- Պաշտոնի անձնագրով սահմանված անհրաժեշտ կոմպետենցիաների տիրապետում:
- ՀՀ Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին» «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Տեսչական մարմինների մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքների, Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի, ՀՀ աշխատանքային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հոկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և կատարողականների հիման վրա պարգևատրման կարգը հաստատելու մասին» N 1510-Ն, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի կանոնադրությունը հաստատելու մասին» N 729-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի «Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի' ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» N 1153-Ն որոշումների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
- Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ կրթության կամ գիտության բնագավառում' երեք տարվա աշխատանքային ստաժ:
- Աշխատավարձի չափը՝ 212 309 (երկու հարյուր տասներկու հազար երեք հարյուր ինը) ՀՀ դրամ:
- Աշխատանքի վայրը՝ Հայաստան, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Կոմիտասի պող․ 37/4:
- Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
- Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
- Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, ով՝
- 1)դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
- 2)դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
- 3)տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
- 4)դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
- 5)օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
- Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն
- Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև հիմնական աշխատողի վերադարձը:
-
Դիմող ՀՀ քաղաքացիները Տեսչական մարմին (ք. Երևան, Կոմիտասի 37/4) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը'
* գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
* անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
* տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/ պատճեները բնօրինակների հետ միասին, աշխատանքային գրքույկի պատճենը (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
* արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
* մեկ լուսանկար 3x4 սմ չափսի:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ:
Փաստաթղթերն ընդունվում են սույն թվականի ապրիլի 5-ից 7-ը ներառյալ՝ ժամը 11:00-ից մինչև 16։00-ը:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք դիմել Տեսչական մարմին /ք.Երևան, Կոմիտասի 37/4, հեռ. 010 203053։
Դիմումների ընդունման վերջնաժամկետ ՝ 07 ապրիլի 2022թ.
Պաշտոնի անձնագիր