ՀՀ կրթության տեսչական մարմնի նախաձեռնությամբ Տավուշի տարածաշրջանային պետական քոլեջում օգոստոսի 7-ին տեղի ունեցած խորհրդատվական հանդիպում ուսումնական հաստատությունների ղեկավարներին հուզող իրավական հարցերի վերաբերյալ։
ՀՀ Տավուշի մարզի և ՀՀ Լոռու մարզի Ալավերդու նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներին ներկայացվեցին 2018թ. ՀՀ կրթության տեսչական մարմնի կողմից նախատեսվող տեսչավորումների, ստուգումների և ուսումնասիրությունների բնույթն ու բովանդակությունը:
Մասնակիցներն անդրադարձան ուսումնական հաստատություններներում առկա խնդիրներին և լսեցին դրանց վերաբերյալ պարզաբանումներ ու լուծման առաջարկություններ՝ ՀՀ կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչներից։
Մենք հավատացած ենք, որ տեսչական ստուգումներին և ուսումնասիրություններին ընդառաջ տրամադրվող խորհրդատվությունը մեծապես նպաստում է տեղերում առկա բացթողումները շտկելուն, ինչպես նաև հնարավոր խախտումներից զերծ մնալուն:
Համանման հանդիպումներ ՀՀ կրթության տեսչական մարմինը նախատեսում է նաև այլ մարզերում: