Համագործակցություն ՀՀ կրթության տեսչական մարմնի և «Գործք» իրավատեղեկատվական և փորձագիտավերլուծական ամսագրի միջև
24 փետրվարի 2022
Սույն թվականի փետրվարի 24-ին ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը և «Գործք» իրավատեղեկատվական և փորձագիտավերլուծական ամսագրի գլխավոր տնօրեն Արմեն Սարգսյանը կնքել են համագործակցության հուշագիր:
Այս համատեքստում ՀՀ կրթության տեսչական մարմինը «Գործք» ամսագրում կունենա հատուկ անվանական էջ, որտեղ պարբերաբար կներկայացվեն կրթության բնագավառի հիմնախնդիրները, ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքները, վերլուծությունները:
Հուշագիրը կնքվել է մեկ տարի ժամկետով՝ փոխադարձ համաձայնությամբ ժամկետը երկարաձգելու պայմանով: