Սույն թվականի փետրվարի 23-ին, «Բիզնես և կրթություն գործընկերություն» հիմնադրամի և ՀՀ Կրթության տեսչական մարմնի հետ համատեղ աշխատանքի արդյունքում կայացավ «Կրթության տեսչական մարմին – կրթական հաստատություններ երկխոսություն» խորագրով աշխատաժողովը:
Նպատակն է՝ շահարգիռ կողմերի միջև խթանել սոցիալական երկխոսությունը, վեր հանել այն մարտահրավերները, որոնք առաջ են գալիս աշխատանքի վրա հիմնված (դուալ) ուսուցում և «Աշակերտական/Ուսանողական Ընկերությունների» գործունեությունն իրականացնելիս, ինչպես նաև՝ կառավարման խորհրդներին առնչվող հարցեր, քննարկել՝ կառավարման համակարգին և մանկավարժներին ներկայացվող պահանջները:
Աշխատաժողովին ներկայացվեցին նաև Կրթության տեսչական մարմնի վերահսկողության արդյունքները. հայտնաբերված խնդիրներն ու արձանագրված ձեռքբերումները (2019-2021 թվականներին)։