Սույն թվականի փետրվարի 11-ին և 14-ին ՀՀ կրթության տեսչական մարմնի ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման, վերլուծությունների և
գնահատման վարչության կողմից իրականացվել են առցանց խորհրդատվական հանդիպումներ:
Հանդիպման առանցքում էին՝ 2021 թվականին հանրակրթության ոլորտում հաճախ հանդիպող խնդիրները:
Հանդիպման ավարտին տեղի ունեցած հարց ու պատասխանի ընթացքում հնչել են տնօրեններին հուզող հարցերը, որոնց ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման, վերլուծությունների և գնահատման վարչության մասնագետները տվել են սպառիչ պատասխաններ:
ՀՀ կրթության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ նմանատիպ հանդիպումները կրելու են շարունակական բնույթ: