ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը աշխատանքային այցով Արագածոտնի մարզում էր:
Հանդիպման ընթացքում տեսչական մարմնի ներկայացուցիչները հանդիպել են Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանին, քննարկել ՀՀ կրթության տեսչական մարմնի 2021 թվականի տարեկան հաշվետվության արդյունքները՝ արձանագրելով, որ նախորդ տարի Արագածոտնում հանրակրթության ոլորտին վերաբերող բողոքներ չեն արձանագրվել։
Շրջայցի ընթացքում տեսչական մարմնի ներկայացուցիչները հանդիպել են մարզի հանրակրթական տասնհինգ ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ քննարկելով հանրակրթական ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծման ուղիները: