Խորհրդատվական հանդիպումները անցկացվել են սույն թվականի հունվարի 25-ին, 26-ին և 27-ին՝ առցանց՝ ZOOM հարթակի միջոցով, որի ընթացքում քննարկվել են ՀՈՒՀ ստուգաթերթերը, ստուգումների և ոլորտի օրենսդրության պահանջների պահպանմանն ուղղված քայլերը (իրավական ակտերի փոփոխություններ, սահմանված կարգով կիրառում, COVID-19 և այլն):
Հանդիպման ընթացքում ուսումնական հաստատությունների տնօրենները և վարչական այլ աշխատակիցները հնչեցրել են իրենց հուզող հարցերը, որոնց տեսչական մարմնի մասնագետները տվել են սպառիչ պատասխաններ:
Հարգելի ՛ գործընկերներ, ՀՀ կրթության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ նման խորհրդատվական հանդիպումները կրելու են շարունակական բնույթ: