Հարգելի՜ գործընկերներ,
ՀՀ կրթության տեսչական մարմինը տեղեկացնում է․
սույն թվականի սեպտեմբերի 6-ին և 7-ին ՀՀ կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության կողմից կիրականացվի հեռավար խորհրդատվություն' իրավական, մասնագիտական և մեթոդական աջակցություն ապահովելու նպատակով' անդրադառնալու ՀՈՒՀ ստուգաթերթերին, ստուգումների և ոլորտի օրենսդրության պահանջների պահպանմանը (իրավական ակտերի փոփոխությունները, սահմանված կարգով կիրառումը, COVID-19-ը, արցախցի սովորողների խնդիրները և այլն):
Հանրակրթական ուսումնական հաստատությունների այն տնօրենները և վարչական այլ աշխատակիցները, ովքեր ցանկանում են միանալ առցանց հանդիպմանը, կարող են իրենց կոնտակտային տվյալներն ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեներին'
- info@eib.gov.am
- mamulktm@gmail.com
Անհրաժեշտ է ուղարկել հետևյալ կոնտակտային տվյալները'
- ուսումնական հաստատության անվանում
- մասնակցի անուն, ազգանուն
- էլեկտրոնային հասցե
- հեռախոսահամար։
Մասնակցության ցանկության վերաբերյալ դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի սեպտեմբերի 4-ը' ժամը 13:00-ն, որից հետո Ձեզ կուղարկվեն անհրաժեշտ մուտքային տվյալները: