Սույն թվականի հունիսի 2-ին, ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը աշխատանքային այցով Գյումրի քաղաքում էր: Համաձայն ԿՏՄ 2021 թվականի ստուգումների ժամանակացույցի' նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության կողմից ստուգումներ են իրականացվել Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջում և թիվ 1 արհեստագործական պետական ուսումնարանում: Ընդ որում' ապագա մասնագետների և արհեստավորների պատրաստման որակի վերահսկման և բարելավման նպատակով իրականացվել է կրթական գործընթացի որակի գնահատում' ըստ նախապես ընտրված մասնագիտության: Ըստ գնահատման նախնական արդյունքների' բարձր է գնահատվում պրակտիկայի կազմակերպման և անցկացման գործընթացը, ինչպես նաև կարևորվում է տվյալ մասնագիտությունը դասավանդող համապատասխան որակավորում ունեցող կադրերի առկայությունը և մասնագիտական առարկաներից մանկավարժների և արտադրական ուսուցման վարպետների վերապատրաստման գործընթացի արդյունավետ կազմակերպումը: Վերոնշյալ ուսումնական հաստատությունների տնօրենների հետ հանդիպմանը տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը կարևորեց, որ առկա են նաև զարգացման ենթակա գործառույթներ, մասնավորապես' նպաստել հաստատությունը գերազանցության դիպլոմով ավարտած տվյալ մասնագիտության շրջանավարտների քանակական դինամիկայի աճին, նպաստել սովորողների գործնական հմտություններ ձեռք բերելու համար դասավանդողների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, միջոցներ ձեռնարկել հաստատության տվյալ մասնագիտության նյութատեխնիկական բազայի բարելավման համար: