Կրթության տեսչական մարմինի և քաղաքացիական հասարակության կառույցների համագործակցությունը շարունակվում է: Տեսչական մարմնում հյուրընկալվել են Save the children կազմակերպության ներկայացուցիչները՝ քննարկելու նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության համակարգում համագործակցության հնարավոր եզրերը, միմյանց փոխլրացնելու հնարավորությունները:
Աշխատանքային քննարկման ընթացքում նախանշվեցին այն թիրախները, որոնք առաջնային լուծումներ են պահանջում և հնարավոր է իրականացնել միասնական ուժերով: Ձեռք բերվեց պայմանավորվածություն համանման հանդիպումները դարձնել պարբերաբար, օրակարգում ունենալով Կրթության տեսչական մարմնի վերահսկողական գործառույթները միասնական և առավել թափանցիկ կազմակերպելու հարցեր, ինչպես նաև մի շարք ուղղություններով համագործակցությունը դարձնել առավել տեսանելի: