Երևանի այն դպրոցներում, որտեղ ֆրանսերենն ուսուցանվում է որպես առաջին, երկրորդ և երրորդ օտար լեզու, շարունակվում են տարատեսակ միջոցառումները:
Ալեքսանդր Շիրվանզադեի անվան հ.21 հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Ողջու՜յն, Ֆրանկոֆոնիա» խորագրով միջոցառումը, որի ընթացքում աշակերտները դպրոցում ստեղծել էին գեղեցիկ, ֆրանկոֆոնիայի թեմատիկայով միջավայր, ինչպես նաև ներկայացրել են ֆրանկոֆոնիայի պատմությունն ու հետաքրքիր փաստեր:Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը, ինչպես նաև ԿԳՆ կրթության տեսչական մարմնի հանրակրթության վարչության պետ Սուրեն Ավետիսյանը և գլխավոր մասնագետ Գայանե Ինիջյանը: