ԿԳՆ Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը այցելել էր Մխիթար Սեբաստացի կրթահամալիր՝ այցի նպատակը նոր ծրագրերին ծանոթանալն էր: Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ Կրթության տեսչական մարմնի ղեկավարը շրջայց կատարեց կրթահամալիրում, ծանոթացավ կրթահամալիրի առօրյային: Հանդիպման արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցության՝ ի նպաստ կրթության որակի զարգացման և բարելավման:Տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը բարձր գնահատեց կրթահամալիրի նորարարական ծրագրերը և խոստացավ,որ կաջակցի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի փորձը այլ ուսումնական հաստատություններում ևս տարածելուն: